System of a Down-ը շրջագայություն է սկսում 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ոգեկոչման համար

System of a Down-ը շրջագայություն է սկսում 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ոգեկոչման համար

Հոդվածի առանցքում

  • Այս ռոք խումբը առաջին անգամ համերգային ծրագրով ներկայանալու է Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ հայերի զանգվածային կոտորածների 100-ամյակ ոգեկոչելու համար:
  • Ամսագրի համաձայն, խումբը, որի 4 անդամներն էլ հայկական ծագում ունեն, ապրիլի 23-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում համերգով կներկայացնի՝ որպես իր՝ Wake Up Souls խորագրով շրջագայության ծրագրի մի մաս:
  • Թուրքիան ժխտում է Ցեղասպանության մասին պատմաբանների կոչերը, և System of Down-ի երգիչ Սերժ Թանգյանը ասել է Rolling Stone-ին, որ «ժխտումը նշանակում է թքել» հայերի երեսին:
  • Խումբը նշում է, որ հույս ունի բարձրացնել տեղեկացվածությունը 1915 թվականի Ցեղասպանության մասին, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում ոչնչացվել են մոտ 1,5 միլիոն հայեր՝ այն տարածքներում բնակվող ազգային փոքրամասնություն, որոնք այսօր Թուրքիայի մաս են կազմում:

Ուշադրությանն արժանի

Այս ռոք խումբը առաջին անգամ համերգային ծրագրով ներկայանալու է Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ հայերի զանգվածային կոտորածների 100-ամյակ ոգեկոչելու համար:

Rolling Stone ամսագրի համաձայն, ամերիկյան System of a Down ռոք խումբը երկուշաբթի օրը միջազգային շրջագայություն է սկսում, որի շրջանակներում այն իր առաջին համերգը կկատարի Հայաստանում՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:

Ամսագրի համաձայն, խումբը, որի 4 անդամներն էլ հայկական ծագում ունեն, ապրիլի 23-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում  համերգով կներկայացնի՝ որպես իր՝ Wake Up Souls խորագրով շրջագայության ծրագրի մի մաս:

«Սա այնպիսի մի բան է, որը դուրս է գալիս երաժշտության շրջանակներից»,- ապրիլի 1-ին լրագրողների  հետ կայացած ասուլիսի ժամանակ ասել է թմբկահար Ջոն Դոլմայանը: «Սա շատ ավելի կարևոր է, քան System of a Down-ի հաջորդ ալբոմը: Սա այնպիսի մի բան է, որը շատ ավելի հեռուն է գնում և նույնիսկ ավելի մեծ է, քան Հայոց Ցեղասպանությունը … Մենք ուզում ենք օգնել կանխելու այն, ինչը կատարվել է հայերի հետ,  որպեսզի ուրիշ ժողովուրդների հետ էլ դա չկատարվի»:

Խումբը նշում է, որ հույս ունի բարձրացնել տեղեկացվածությունը 1915 թվականի Ցեղասպանության մասին, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում ոչնչացվել են մոտ 1,5 միլիոն հայեր՝ այն տարածքներում բնակվող ազգային փոքրամասնություն, որոնք այսօր Թուրքիայի մաս են կազմում:

New York Times-ի համաձայն, ապրիլի 24-ը հայերը նշում են որպես Ցեղասպանության սկիզբ, երբ Օսմանյան կայսրությունում ձերբակալվել և սպանվել են հարյուրավոր հայ մտավորականներ:

Թուրքիան ժխտում է Ցեղասպանության մասին պատմաբանների կոչերը, և System of  Down-ի երգիչ Սերժ Թանգյանը ասել է Rolling Stone-ին, որ «ժխտումը նշանակում է թքել»  հայերի երեսին:

«Այն քեզ հետ է մնում,- Rolling Stone-ին ասել է Դոլմայանը, – Այն պատմությունների արդյունքում, որ լսել ենք [մեր ընտանիքներից], դա մինչև օրս ինձ հետ է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment