System Of A Down-ը հայտարարել է WEMBLEY ARENA-ում մեկանգամյա շոուի մասին

Հոդվածի առանցքում

  • System Of A Down-ը Ցեղասպանության 100-ամյակին նվիրված շրջագայությունը կսկսի Մեծ Բրիտանիայից, կավարտի՝ Հայաստանում։
  • «Wake Up The Souls Tour»-ը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված առաջին միջոցառումն է:
  • Շոուի նպատակն է ուշադրություն գրավել Ցեղասպանության ժամանակ կատարված վայրագությունների վրա:

Ուշադրությանն արժանի

System Of A Down-ը հայտարարել է WEMBLEY ARENA-ում մեկանգամյա շոուի մասին, որպես Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության մի մաս:

Փառատոնի թագավորները, կալիֆորնիական կոլեկտիվը Մեծ Բրիտանիայում ուշադրության կենտրոնում է հայտնվելու այս տասնամյակի ընթացքում առաջին անգամ 2015 թվականի ապրիլի 15-ին: Այդ օրը կմերկնարկի համաշխարհային շրջագայությունը, որի կուլմինացիոն ավարտը կդրվի ապրիլի 23-ին խմբի անդամների հայրենիքում` Հայաստանում:

«Wake Up The Souls Tour»-ն առաջին միջոցառումն է, որը Հայոց ցեղասպանության 100-ամյակին է նվիրված: Այն ուշադրությունը կենտրոնացնելու է Ցեղասպանության ժամանակ կատարված վայրագությունների վրա:

Մամուլի հաղորդագրության մեջ խումբը հայտարարել է. «Քանի որ մենք նշում ենք այս կարեւոր հարյուրամյակը, միացե՛ք մեզ նաև Թուրքիայի՝ խիղճ ունեցող լավ քաղաքացիներ:  Ճշմարտության կողմը կանգնեք ու ձեր նախագահից ու կառավարությունից պահանջեք ընդունել Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության բարոյական ու նյութական պատասխանատվությունը»:

Չնայած գրավչությանը՝ System Of A Down-ի երաժշտությունը մշտապես ավելի խորը քաղաքական մտադրություններ ունի: 1998 թվականի «P.L.U.C.K» ալբոմի նույնանուն երգը նվիրված է 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment