Օբաման պետք է գործի Սիրիայում

Հոդվածի առանցքում

  • Սիրիան Բարաք Օբամայի մարտահրավերն է, ինչպես 1995-ին՝ Բոսնիան էր նախագահ Քլինթոնի համար:
  • Վաշինգտոնում կենտրոնացած են մոտակա աշխարհաքաղաքական վտանգի՝ ISIS-ի՝ հյուսիսային Սիրիայում ու արևմտյան Իրաքում տարածվելու սպառնալիքի վրա:
  • Ավելի քան 20. 0000 սիրիացի է սպանվել, բնակչության կեսը՝ մոտ 11մլն մարդ, այսօր անտուն է:
  • Սիրիան անգամ կարող է որպես ամբողջական ազգային պետություն դադարել գոյություն ունենալ:

Ուշադրությանն արժանի

Վերջին երկու տարվա ընթացքում նախագահ Օբամայի առջև ծառացած բոլոր միջազգային ճգնաժամերից ամենադժվարն այն է, թե ինչպես վարվել այրվող Իրաքի ու տրոհվող Սիրիայի հետ: Հատկապես Սիրիան այսօր աշխարհում ամենալուրջ մարդասիրական ճգնաժամի մեջ է:

Վաշինգտոնյան ներկայիս քննարկումները, բնականաբար, կենտրոնացած են մոտակա աշխարհաքաղաքական վտանգի՝ ISIS-ի՝ հյուսիսային Սիրիայում ու արևմտյան Իրաքում տարածվելու սպառնալիքի վրա:

Օբամայի խումբը ձգտում է ISIS-ին զսպել ԱՄՆ ղեկավարած ավիահարվածների և Սիրիայում տեղակայված ISIS-ի ռազմաբազաների ոչնչացման միջոցով:  Բայց սա կարող է լինել մի պատերազմ, որի հաջող կամ անհաջող ելքը պարզելու համար ոչ թե ամիսներ, այլ  տարիներ են պետք:

Երբ Օբաման մշակեց Իրաքի պոտենցիալ քաղաքականությունը, նա հատկապես անվճռական էր Սիրիայի հարցում այն պահին, երբ դա  ամենակարևորն էր 2011 թվականի հեղափոխությունից ի վեր:  Եվ Սիրիան նրա հաջորդ մարտահրավերն է:

Այս տանջված երկիրը մոտ է հումանիտար ավերիչ ճգնաժամին և անգամ կարող է, որպես ամբողջական ազգային պետություն դադարել գոյություն ունենալ:

Երեք տարի շարունակ Սիրիայի քաղաքացիական հասարակության վրա նախագահ Բաշար ալ-Ասադի դաժան հարձակումների արդյունքում քայքայվել է երկրի ենթակառուցվածքների մեծ մասը:

Որպես արդյունք, երկրի 22 միլիոն բնակչությունը առավել հուսահատ իրադրության առջև է:

Ավելի քան 20. 0000 սիրիացի է սպանվել: Բնակչության կեսը՝ մոտ 11մլն մարդ, այսօր անտուն է: Ոչ մի այլ երկիր նման ծանր ճգնաժամի չի հանդիպել:

Ավելի քան 1 միլիոն սիրիացի փախստական այժմ թույլ ու անկայուն Լիբանանում է ապաստանել, իսկ մեկ միլիոնն էլ՝ Հորդանանում: Տարածաշրջանային պատերազմի, որը շատ ավելի վատ է, քան այսօրվա ցանկացած իրադրություն,  հավանականությունը գնալով աճում է:

Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար, Սիրիայի փախստականներին հումանիտար օգնություն հասցնող Փրկության համաշխարհային կոմիտեի նախագահ Դեյվիդ Միլիբենդը իրադրությունը նկարագրում է, որպես «դարի ամենամեծ հումանիտար ճգնաժամ»: Նա զգուշացնում է, որ չնայած «հումանիտար օգնության ծավալները մեծանում են, սիրիացի փախստականների դրությունը շարունակում է վատանալ»: Եվ այսօր անգամ օգնության տեղ հասնելն է հարցականի տակ: Սննդի համաշխարհային ծրագիրը այս շաբաթ դադարեցրել է փախստականներին ուղարկվող որոշ մթերքների մատակարարումը` միջոցների պակասի պատճառով:

ԱՄՆ-ը և մյուս երկրները ի՞նչ պետք է անեն օգնելու համար: Միլիբենդը առաջարկում է երեք ողջամիտ գաղափար: Առաջինը, նա կողմ է Հորդանանին ու Լիբանանին տրվող օգնությունը ավելացնելուն: Երկրորդ, նա կոչ է անում «անդրսահմանային» միջազգային օպերացիաներ իրականացնել տարածքներում, որոնք վերահսկում են ահաբեկիչները` բնակչության առավել խոցելի խմբերին հասնելու համար: Ըստ Միլիբենդի, սա թեև կարող է լինել չափազանց վտանգավոր, բայց միլիոնավոր սիրիացիներ կարիքի մեջ են, հատկապես Հալեպում՝ Սիրիայի ամենամեծ  քաղաքում: Երրորդ, Միլիբենդը առաջարկում է ԱՄՆ-ին և մյուս երկրներին գնալ տեղային համաձայնագրերի, որոնք կդադարեցնեն կրակը, բացել առավել անվտանգ միջանցքներ, և հումանիտար օգնությունը հասցնել դրա կարիքը զգացող մարդկանց:

Ամենամեծ խնդիրը այն է, որ Ռուսաստանն ու Իրանը հրաժարվում են Ասադին ստիպել դադարեցնել դաժան հարձակումները Սիրիայի քաղաքացիների վրա:

2011 թվականին սուննի ու շիա ուժերի առաջին բախումից ի վեր, որը Սիրիայում քաղաքացիական պատերազմի վերաճեց, շատերն են առաջարկել Սիրիայի ներսում՝ Թուրքիայի ու Հորդանանի սահմաններին մոտ, հումանիտար գոտիներ ստեղծել՝ կրակից փախչող քաղաքացիներին փրկելու համար: Այս տարածքները պետք է պաշտպանեն ԱՄՆ և այլ երկրների զինուժները, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակիչներին՝ սիրիական կառավարության բռնություններից ու ծայրահեղ արմատական ահաբեկչական ուժերից: Անվտանգության սպառնալիքներն ու բարձր ֆինանսական ծախսերը այս գաղափարը անհնար դարձրեցին Վաշինգտոնում: Սակայն, արդյո՞ք ճիշտ է կանգ առնել, երբ սպանդը շարունակվում է: Մենք նույնատիպ իրադրության առաջ կանգնել ենք երկու տասնամյակ առաջ՝ Քլինթոնի վարչակարգի օրոք, երբ բոսնիական պատերազմը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր: Ամերիկան ու Եվրոպան սպասում էին, թե երբ մենք 1995-ին ամոթահար կլինենք սերբերի սպանած 8000 մուսուլման տղամարդկանց ու տղաների համար: Սիրիայի քաղաքացիական ճգնաժամը, ըստ երևույթին, ավելի կվատթարանա 2015 թվականին: Օբաման պետք է գործի առավել մեծ եռանդով ու համոզվածությամբ, որպեսզի օգնի միլիոնավոր սիրիացիների իրենց այլևս անտանելի ազգային սարսափից խուսափելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment