Սիրիական բանակը «սպանում է ահաբեկիչներին» Իդլիբի տարածքում

Սիրիական բանակը «սպանում է ահաբեկիչներին» Իդլիբի տարածքում

Հոդվածի առանցքում

  • Սիրիական բանակը սկսել է «ուժեղ հարվածներ հասցնել Ջաբհաթ ալ-Նուսրայի դիրքերին», որը նախկինում կապված էր Ալ-Քաիդայի հետ: Նրա հենակետը Իդլիբ նահանգի հարավ-արևմտյան մի գյուղում է: Ըստ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA)՝ վերջին շաբաթներին ապստամբների հսկողության տակ գտնվող սիրիական նահանգում բռնությունների աճը հանգեցրել է ավելի քան 180 հազար մարդու տեղահանության, զոհվել է ավելի քան 120 մարդ:

Ուշադրությանն արժանի

 

Սիրիական բանակը սկսել է «ուժեղ հարվածներ հասցնել Ջաբհաթ ալ-Նուսրայի դիրքերին», որը նախկինում կապված էր Ալ-Քաիդայի հետ: Նրա հենակետը Իդլիբ նահանգի հարավ-արևմտյան մի գյուղում է:

Ըստ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA)՝ վերջին շաբաթներին ապստամբների հսկողության տակ գտնվող սիրիական նահանգում բռնությունների աճը հանգեցրել է ավելի քան 180 հազար մարդու տեղահանության, զոհվել է ավելի քան 120 մարդ:

Շաբաթ օրը ռմբակոծվել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ և Համա շրջանների երեք հիվանդանոց: Դրանց թիվը վերջին երկու շաբաթվա ընթացքում հասել է 16-ի, հայտնում է Բժշկական խնամքի և օգնության կազմակերպությունների միությունը (UOSSM):

Երկրի պետական լրատվական գործակալությունը (SANA) շաբաթ օրը հայտարարել է, որ բանակի գործողությունների արդյունքում ավերվել են հարավային Իդլիբում Ջաբհաթ ալ-Նուսրաին պատկանող բազմաթիվ օբյեկտենր:

Բանակը սպանել և վիրավորել է «մի խումբ ահաբեկիչների, որոնք խախտել են դե-էսկալացիայի գոտու համաձայնությունը՝ շարունակ հարձակվելով ռազմական կետերի և անվտանգ բնակավայրերի վրա», հաղորդում է SANA- ն:

Միջազգային հանրությունը հաճախ է Սիրիայի կառավարությանը մեղադրում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո ապստամբների դեմ պայքարում անկանոն ռմբակոծություն իրականացնելու համար: Հարյուր հազարավոր խաղաղ քաղաքացիներ են մահացել իշխանության հարձակումներից:

Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական հետազոտական կենտրոնի տվյալներով (SOHR) վերջին մի քանի օրերին Համան և Իդլիբը ենթարկվել են ինտենսիվ հրետանային ռմբակոծությունների:

SOHR- ը նաև հաղորդում է, որ ծանր ռմբակոծության ժամանակ Ջաբհաթ ալ-Նուսրան վատթարացնում է տեղահանված քաղաքացիների վիճակը՝ թույլ չտալով նրանց վրաններ տեղադրել:

Ուրբաթ ՄԱԿ-ը հայտարարել է, որ ապրիլի 28-ից Հյուսիս-արևմտյան Սիրիայում ակտիվացել են ռազմական գործողությունները կառավարական ուժերի և ոչ պետական զինված խմբերի (NSAGs) միջև:

Կազմակերպությունը նշել է, որ մայիսի 8-ին սիրիական ուժերը ցամաքային գործողություններ են սկսել NSAGs-ի դեմ,  «վնասել են հյուսիսային Համա և հարավային Իդլիբ շրջանների բնակչությանը, ենթակառուցվածքները»:

Սպիտակ սաղավարտներ կամավորական փրկարարական խումբը, որը հայտնի է որպես Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն, հայտարարել է, որ աճող հարձակումների հետևանքով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ կան քաղաքացիների շրջանում:

Շաբաթ օրը նրանք գրել են. «Այսօր ևս 12 քաղաքացի է զոհվել, ավելի քան 40 մարդ էլ վիրավորվել է ռուսական և ռեժիմի օդանավերի դաժան հարձակման ժամանակ՝ Իդլիբի և Համայի ռմբակոծության 14-րդ օրը»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդին ուրբաթ տեղեկացրել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի վատթարացման մասին: ԱԽ-ի 15 անդամներից 11-ը, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, դատապարտել են տարածաշրջանի խաղաղ բնակիչների սպանությունը և զգուշացրել հնարավոր հումանիտար աղետի մասին:

«Մենք անհանգստացած ենք ավելի քան 150 հազար մարդկանց տեղահանմամբ, ինչպես նաև բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում` հիվանդանոցների և դպրոցների վրա հարձակումներով», – ասել է ՄԱԿ-ում Բելգիայի դեսպանը:

Իդլիբի ռմբակոծումը, որին աջակցում է Ռուսաստանը, դատապարտել է նաև Թուրքիան, որը նախկինում Ռուսաստանի հետ պայմանագիր էր ստորագրել շրջանում դե-էսկալացիոն գոտի ստեղծելու մասին:

«Մարդասիրական խնդիրներն ամեն օր ավելանում են և ակնհայտորեն ամեն ինչ տանում է աղետի », – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ըստ «Անադոլու» պետական գործակալության:

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կձեռնարկի արդյունավետ ու վճռական միջոցներ Իդլիբի հարավում կառավարական ուժերի հարձակումները դադարեցնելու ուղղությամբ և անմիջապես կվերադառնան Աստանայի համաձայնագրով հաստատված սահմաններին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment