Սիրիական կոնֆլիկտ. Հայերը փախչում են պատերազմից և ցեղասպանությունից մեկ դար անց վերադառնում են իրենց նախնիների հողը

Սիրիական կոնֆլիկտ. Հայերը փախչում են պատերազմից և ցեղասպանությունից մեկ դար անց վերադառնում են իրենց նախնիների հողը

Հոդվածի առանցքում

  • Հայկական արմատներով հազարավոր փախստականներ վերադառնում են՝ հույս ունենալով նոր կյանք սկսել Արարատ լեռան ստվերի տակ: Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց Անդրյու Քոննելին զրուցում է տուն վերադարձած սփյուռքի մի մասի հետ:
  • Հաջորդ շաբաթվա վերջում՝ ապրիլի 24-ին, Հայաստանը՝ հետսովետական 3 միլիոնանոց շրջափակված երկիրը, որը գտնվում է հարավային Կովկասի տարածաշրջանում և սահմանակից է Իրանին ու Թուրքիային, կոգեկոչի 1915 թվականի Օսմանյան Կայսրության կողմից այժմյան արևելյան Թուրքիայում բնակվող հայերի ջարդերի 100-րդ տարելիցը:
  • Մեկ միլիոնանոց բնակչությամբ Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք»՝ վարդագույն հրաբխային քարերի առատության պատճառով, որը շատ է օգտագործվել իր շինություններում՝ լուսավոր երանգ ավելացնելով խարխլված սովետական ժամանակաշրջանի բազմազան բնակելի թաղամասերին: Քաղաքի երկրնակամարի հերոսական փառքն է համարվում Արարատ լեռան ձյունապատ գագաթը:
  • Աշինջյանի համար սա շրջահայաց, բայց իր ընտանիքում կյանքի նոր փուլի հուսալի սկիզբ է: «Շատ դժվար է, որովհետև մենք մեր հողի վրա ենք, մեր նախնիների հողի վրա»,- նշում է նա: «Դպրոցում մենք Արարատի նկարներն էինք նկարում, իսկ այժմ կարող ենք այն տեսնել մեր սեփական աչքերով: Այո, հիմա այն Թուրքիայում է, սակայն մեր կողմից տեսարանն ավելի գեղեցիկ է»:
  • Տիկին Բալխյանը և նրա գործընկերները վերջերս միջոցներ գտան Քեսաբի ընտանիքների համար՝ հայկական էթնիկական քաղաք Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որն անցած տարի մարտին ենթարկվել էր ալ-Կաիդայի հետ կապակցված ջիհադիստների հարձակումներին: Գյուղացիները առևանգվել էին, եկեղեցիները՝ հրկիզվել, իսկ գերեզմանները՝ պղծվել: Նախկինում Քեսաբը 1915 թվականի օսմանյան զորքերի կողմից ջարդի վայրերից մեկն էր:
  • «Սիրիայում հայերը երջանիկ էին»,- ասում է նա: «Այժմ ամեն ինչ փոխվել է: Սպանելու մշակույթն արդեն մարդկանց մեջ է, և ինչպե՞ս կարող եք դուք հետ գնալ այնտեղ կամ ձեր երեխաներին այնտեղ ուղարկել: Մենք սովոր էինք երազել, որ մի օր մեր հայրենիք, Հայաստան կվերադառնանք, սակայն մենք ստիպված եղանք գալ այստեղ: Սա նման է երկրորդ ցեղասպանության»:

Ուշադրությանն արժանի

Հայկական արմատներով հազարավոր փախստականներ վերադառնում են՝ հույս ունենալով նոր կյանք սկսել Արարատ լեռան ստվերի տակ: Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց  Անդրյու Քոննելին զրուցում է տուն վերադարձած սփյուռքի մի մասի հետ:

Հայաստանի մայրաքաղաք Երևանի արվարձաններից մեկի իր բնակարանում Հովիգ Աշինջյանը  կկոցում է աչքերը մանրադիտակի մեջ, քանի որ նա պոկում է ադամանդի մանրագույն մի կտոր և նրբորեն տեղադրում է արծաթյա մատանու վրա: Բնիկ Հալեպցի լինելով ՝ ոսկերիչը տեղափոխցվեց Հայաստան, երբ զինվորականների և կառավարության ուժերի միջև պայքարը ուժեղացավ:

«Ես այստեղ առանց ոչնչի եմ եկել»,-վերհիշեց նա:  «Մի օր իմ տան դրսում տանկեր նկատեցի և մարդկանց, ովքեր բղավում էին, այդպիսով ես ասացի կնոջս. «Արի՛, ավելի լավ է փախչենք»: Նրանք ավտմեքենայով ուղևորվեցին օդանավակայան, ուր հասնելը սովորաբար 25 րոպե էր տևում, սակայն այս անգամ բազմապիսի պահակակետերի պատճառով 3 ժամ տևեց: Նրանք ճիշտ ժամանակին հասցրեցին նստել Հալեպից Երևան ուղիղ թռիչք կատարող վերջին օդանավը:

Պարոն Աշինջյանը հայկական ծագմամբ այն 15 հազար սիրիացիներից է, որ Միավորված Ազգերի կազմակերպության հաշվարկներով, 2011 թվականին բռնկված սիրիական կոնֆլիկտից հետո ապաստան են գտել այդ երկրում:

Հաջորդ շաբաթվա վերջում՝ ապրիլի 24-ին, Հայաստանը՝ հետսովետական 3 միլիոնանոց շրջափակված երկիրը, որը գտնվում է հարավային Կովկասի տարածաշրջանում և սահմանակից է Իրանին ու Թուրքիային, կոգեկոչի 1915 թվականի Օսմանյան Կայսրության կողմից այժմյան արևելյան Թուրքիայում բնակվող հայերի ջարդերի 100-րդ  տարելիցը:

Հայաստանը և տասնյակ այլ երկրներ ճանաչում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն, որի արդյունքում զոհվել են 1.5 միլիոն հայեր, չնայած Թուրքիան ժխտում է դա և վիճարկում է սպանվածների թիվը: Նրանք, ովքեր չէին կոտորվել փախել են կամ երթով հասել են անապատներ և ավելի հեռու, իսկ փրկվածները բավականին մեծ համայքներ են ստեղծել Սիրիայում, Լիբանանում և Միջին Արևելքում:

Մեկ միլիոնանոց բնակչությամբ Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք»՝ վարդագույն հրաբխային քարերի առատության պատճառով, որը շատ է օգտագործվել իր շինություններում՝ լուսավոր երանգ ավելացնելով խարխլված սովետական ժամանակաշրջանի բազմազան բնակելի թաղամասերին: Քաղաքի երկրնակամարի հերոսական փառքն է համարվում Արարատ լեռան ձյունապատ գագաթը, որը, ըստ քրիստոնյաների, համարվում է Նոյյան Տապանի վերջին կետը:

Նրա անունը Հայաստանում ամենահաս է, ֆուտբոլային ակումբներից սկսած մինչև ծխախոտի ապրանքանիշ և կոնյակի գործարաններ, իսկ համաշխարհային սփյուռքի համար ամենացավալի փաստն այն է, որ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, որի սահմանը Հայաստանի հետ փակ է ավելի քան երեք տասնամյակ:

Ինչպես ասում է պարոն Աշինջյանը, ժամանակ առ ժամանակ գլխավերևում կարելի է լսել ինքնաթիռների սուլոցը: Ռուսաստանը շարունակում է 3 հազարանոց զորքերի բազան պահպանել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում, բացի դրանից աջակցում է հայկական օդային պաշտպանությանը: «Սա նման է Սիրիա հետ վերադառնալուն: Երբեմն մենք զարմանում ենք, արդյո՞ք նրանք մեր համար են գալիս»,- քմծիծաղով ասում է պարոն Աշինջյանը: Բաշար ալ-Ասսադի սիրիական ռեժիմի  օդանավերը, որոնք երբեմն օգտագործվում էին  իր ժողովրդին գնդակոծելու համար, մեծ մասամբ կառուցված են Ռուսաստանում:

Հայաստանում ոչ բոլորն են ուրախ Սիրիայից ժամանած փախստականներին: Երկրում աշխատանք գտնելը դժվար է՝ 21 տոկոս  գործազրկությամբ և միջինը 200 ֆունտ ամսեկան աշխատավարձով: Մշակութային տարբերություններից բացի, նոր այցելուները ունեն նաև լեզվի խնդիր՝ սփյուռքի համայնքերից շատերը խոսում են արևմտահայերեն՝ Օսմանյան Կայսրությունում իրենց նախնիների բարբառով: Չնայած սկզբունքորեն այն խորապես միևնույն լեզուն է, սակայն մեծապես ազդված է արաբերենից և թուրքերենից:

Ինչևէ, պարոն Աշինջյանի համար սա շրջահայաց, բայց իր ընտանիքում կյանքի նոր փուլի հուսալի սկիզբ է: «Շատ դժվար է, որովհետև մենք մեր հողի վրա ենք, մեր նախնիների հողի վրա»,- նշում է նա: «Դպրոցում մենք Արարատի նկարներն էինք նկարում, իսկ այժմ կարող ենք այն տեսնել մեր սեփական աչքերով: Այո, հիմա այն Թուրքիայում է, սակայն մեր կողմից տեսարանն ավելի գեղեցիկ է»:

Երևանի՝ շքեղ Հյուսիսային Պողոտայի ներքևում՝ ավտոտնակների թաղամասից ձևափոխված բնակարաններում, որտեղ հիմնականում սիրահայերն են բնակվում, Անի Բալխյանը ղեկավարում է «Հալեպ» հասարակական կազմակերպությունը: Քաղաքի կնոջ կողմից հինադրված լինելով՝ այն փախստականներին աջակցում է տուն և աշխատանք գտնելու, երեխաների կրթության և լեզվի դասընթացների մեջ: Նրանք կանոնավոր կապ են պահպանում Սիրիայում դեռևս անհուսալի ապրող հայերի հետ:

Տիկին Բալխյանը և նրա գործընկերները վերջերս միջոցներ գտան Քեսաբի ընտանիքների համար՝ հայկական էթնիկական քաղաք Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որն անցած տարի մարտին ենթարկվել էր ալ-Կաիդայի հետ կապակցված ջիհադիստների հարձակումներին: Գյուղացիները առևանգվել էին, եկեղեցիները՝ հրկիզվել, իսկ գերեզմանները՝ պղծվել: Նախկինում Քեսաբը 1915 թվականի օսմանյան զորքերի կողմից ջարդի վայրերից մեկն էր, և շատ հայերի մոտ կարծիք կա, որ անցյալ տարվա ներխուժումները թուրքական իշխանությունների աջակցությամբ են կատարվել, եթե ոչ ուղիղ մասնակցությամբ. այդ մեղադրանքները վճռականապես մերժվում են Թուրքիայի կողմից:

«Սիրիայում հայերը երջանիկ էին»,- ասում է նա: «Այժմ ամեն ինչ փոխվել է: Սպանելու մշակույթն արդեն մարդկանց մեջ է, և ինչպե՞ս կարող եք դուք հետ գնալ այնտեղ կամ ձեր երեխաներին այնտեղ ուղարկել: Մենք սովոր էինք երազել, որ մի օր մեր հայրենիք, Հայաստան կվերադառնանք, սակայն մենք ստիպված եղանք գալ այստեղ: Սա նման է երկրորդ ցեղասպանության»:

Ինչպես մյուս բոլորը, ովքեր փախչել են, տիկին Բալխյանը  ստիպված էր հետևում թողնել իր ունեցվածքի մեծ մասը: Ինչպես նա նշում է, նրա տունը և նրա ընտանիքին պատկանող տեքստիլային գործարանները, որոնք գտնվում էին ապստամբների վերահսկողության տարածքներում, թալանվել են, իսկ իր ունեցվածքը, որը նա փորձել էր դուրս բերել, 6 ամիս մնացել էին սիրիական Տարտուսի նավահանգստում: Միակ իրը, որ նրան հաջողվել է փրկել և տեղափոխել՝ ընկուզենու փայտից փորագրված գրապահարանն է, որը գերիշխում է իր գրասենյակում՝ կանգնած առանց գրքերի, և խորհրդանշում է Սիրիայում թողած իր կյանքը:

Եվ նույնիսկ այսպես, փախստականները սկսել են ձևափոխել Երևանի մշակութային կյանքը: Խոհանոցը լի է լահմաջոյով (արաբական ոճի հարթ-հացե պիցցա) և մայթային սրճարաններից եկող քաղցրաբույր ծխի ամպերով, քանի որ երևանցիները սկսել են ջրի խողովակներով նարգիլե ծխել: Շաբաթ գիշերը, ստորգետնյա մի կոկտեյլ բարում, ծնունդով Հալեպից երգիչ Ռենա Դերխորենյանը և նրա Shiver  սիրիական խումբը ջազի և սոուլի ռիթմեր է պարգևում այլայլված ամբոխին:

Տիկին Դերխորենյանը կարծում է, որ տեղափոխությունը մի նոր բան սկսելու հնարավորություն է տալիս: «Սիրահայերն ու տեղացիները դեռ շատ պետք է ինտեգրվեն, սակայն սա մեր հնարավորությունն էր գալ այստեղ՝ Հայաստան կոչվող այս երկրից ինչ-որ մի բան սարքել »,- ասաց նա: «Հարյուրավոր տարիներ են անցել, և այժմ մենք այլ կերպ պիտի մտածենք: Սա մի նոր բան սկսելու ժամանակն է, հատակապես, երբ մեր ամբողջ սփյուռքը հետ է վերադառնում: Մենք պետք է մեկս մյուսի համար սենյակ կառուցենք…և մենք պետք է մնանք»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment