Սիրիայի հնադարյան վայրերը վնասվել են պատերազմից: Այժմ դրանք թալանվում են

Սիրիայի հնադարյան վայրերը վնասվել են պատերազմից: Այժմ դրանք թալանվում են

Հոդվածի առանցքում

  • Սիրիայի հնագիտական հուշարձանները վնասվել են ինքնաթիռների ռմբակոծությունից, իսկկրոնական սրբություններն ոչնչացնում են իսլամական պետական զինյալները:
  • Թալանից առավել տուժել է մ.թ. 3-րդ դարի Dura-Europos կոչվող քաղաքը, որը գտնվում է Եփրատ գետի արևմյան ափին, կրել է հին հույների, ինչպես նաև հռոմեացիների և պարսիկների ազդեցությունը: Այնտեղ կա լավ պահպանված սինագոգ և մ.թ.ա. կառուցված հին մատուռ Հիսուսի նկարներով:
  • Պասկալ Բաթերլինը` Փարիզի հնագիտության համալսարանի պրոֆեսորը, որը 20 տարի աշխատել է Սիրիայում, էլեկտրոնային փոստով գրում է, որ այդ երկրի հնագիտական վայրերի թալանը «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժառանգականության ամենամեծ աղետն է»:

Ուշադրությանն արժանի

ԲԵՅՐՈՒԹ – Սիրիայի հսկայական հնագիտական հուշարձանները վնասվել են կառավարական ռազմական ինքնաթիռների ռմբակոծությունից: Կրոնական սրբություններն էլ ոչնչացնում են իսլամական պետական զինյալները: Բայց կա զարգացող ու, գուցե, ավելի անհաղթահարելի խնդիր`թալանը:

Անցած շաբաթ Ամերիկյան գիտության զարգացման ասոցիացիան հրապարակել է զեկույց, որտեղ ներկայացվել են, «համատարած թալանի» ապացույցներ Սիրիայի այն պատմական վայրերում, որոնք առաջադրվել են ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Վտանգի տակ են Միջագետքի առևտրային կետի և 4500-ամյա քաղաքի ավերակները, որտեղ գտնվում են հազարավոր սեպագրեր, ինչպես նաև մի հինավուրց քաղաք իր մատուռով, որը հայտնի է աշխարհում Հիսուսի ամենահին պատկերով:

Սյուզան Վուլֆինգերը` Աշխարհատարածքային տեխնոլոգիաների և մարդու իրավունքների ծրագրի ասոցիացիայի տնօրենն, իր հայտարարության մեջ նշել է, «ի տարբերություն մեր նախորդ հետազոտության` Սիրիայի համաշխարհային ժառագության հուշարձանները լայն տարածում ստացած թալանի պատճառով շատ են վնասվել»:

Զեկույցը ներկայացնում է այն 12 հնագիտական վայրերից 6-ի արբանյակային պատկերները, որոնք ներկայացվել են Համաշխարհային ժառանգության կարգավիճակ ստանալու համար: Ըստ Փենսիլվանիայի համալսարանի թանգարանի մշակութային ժառանգության կենտրոնի և Սմիթսոնյան ինստիտուտի տվյալների` նրանցից չորսը շատ են վնասվել:

Երեք պատմական վայրերը վնասվել են թալանի հետևանքով, որ «ըստ երևույթին, հաճախակի է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում», – նշվում է զեկույցում` վկայակոչելով պատկերները, որտեղ երևում են հորատող սարքերի հետքերը և հազարավոր նոր փոսեր:

Զեկույցում նշվում է նաև Համաշխարհային ժառանգությանը ներկայացրած մյուս վեց վայրերի վնասի մասին: Թալանից առավել տուժել է մ.թ. 3-րդ դարի Dura-Europos կոչվող քաղաքը, որը գտնվում է Եփրատ գետի արևմյան ափին, կրել է հին հույների, ինչպես նաև հռոմեացիների և պարսիկների ազդեցությունը: Այնտեղ կա լավ պահպանված սինագոգ և մ.թ.ա. կառուցված հին մատուռ Հիսուսի նկարներով:

Բոստոնի համալսարանի հնագիտության պրոֆեսոր Մայքլ Դանթին, հայտարարել է,  որ գրեթե չորս տարվա պատերազմից հետո սկսված թալանի մակարդակը աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ: Նա նաև

Արևելագիտության հետազոտությունների սիրիական ժառանգության նախաձեռնության ամերիկյան դպրոցների համատնօրենն է: Կառույցը ֆինանսավորում է  պետդեպարտամենտը, որը վերահսկում է երկրի վտանգման ենթակա շրջանները:

Սիրիայի վեց պատմական վայրերն արդեն ստացել են Համաշխարհային ժառանգության կարգավիճակ, նրանցից շատերը վնասվել են կառավարական ուժերի և ապստամբների միջև կռիվների պատճառով: Հալեպում, օրինակ, քանդվել է Մեծ մզկիթի և միջնաբերդի մեծ մասը:

<<Սիրիայի հնագիտական վայրերի ոչնչացման մակարդակը ապստամբության սկսման պահից աղետալի է դարձել>>, – ասել է Շառլ Ջոնսը` Փենսիլվանիայի համալսարանի Մերձավոր Արևելքի հնությունների փորձագետը: <<Դա, իհարկե, զարմանալի չէ քաոսի խորացման այս պայմաններում, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ երկրի շատ տարածքներ հարուստ են հնագույն գտածոներով >>-,ասել է նա:

Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ Համաշխարհային ժառանգությանը ներկայացված արևելյան Ռաքքա քաղաքն, ամենայն հավանականությամբ, ռազմական գործողությունների և թալանի հետևանքով չի վնասվել:

Մ.թ.ա. 3-րդ դարում հիմնադրված քաղաքը դարձել է Սիրիայում և Իրաքում տարածված Իսլամական Պետության ինքնահռչակ խալիֆաթի մայրաքաղաքը: Միջնադարյան ժամանակաշրջանում, կարճ ժամանակով Ռաքքան եղել է Կենտրոնական Ասիայից Հյուսիսային Աֆրիկա ձգվող Իսլամական կայսրության մայրաքաղաքը:

Ամենայն հավանականությամբ, քաղաքի կառույցների ոչնչացումը պայմանավորված է իսլամական պետության կողմից իրականացվող ավերիչ գործողություններով, ասվում է զեկույցում:

Իսլամական Պետությունը ոչնչացրել է Իրաքի և Սիրիայի պատմական գանձերը, այդ թվում եկեղեցիներ, մզկիթներ ու կրոնական սրբություններ, որոնք չեն համապատասխանում սուննիական իսլամի կոշտ մեկնաբանությանը:Խումբը օգուտ է ստանում գողացված գտածոների վաճառքից: Ըստ տեղեկության` Իրաքում նրանք վերահսկում են ավելի քան 4000 հնագիտական վայրեր: Ֆինանսական խնդիրների պատճառով հուսահատ շարքային սիրիացիները նույնպես մասնակցում են թալանին: Մաքսանենգ ճանապարհով այդ իրերը տեղափոխվում են Եվրոպա կամ այլ վայրեր:

Պասկալ Բաթերլինը` Փարիզի հնագիտության համալսարանի պրոֆեսորը, որը 20 տարի աշխատել է Սիրիայում, էլեկտրոնային փոստով գրում է, որ այդ երկրի հնագիտական վայրերի թալանը «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժառանգականության ամենամեծ աղետն է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment