Թուրքիան որոշել է փակել Սիրիայի սահմանի հետ բոլոր դարպասները

Թուրքիան որոշել է փակել Սիրիայի սահմանի հետ բոլոր դարպասները

Հոդվածի առանցքում

  • Թուրքիան այս ամիս որոշել է փակել երկրների միջև պահպանված երկու սահմանային անցակետերը, ինչը տեղահանված սիրիացի փախստականների մոտ հնարավոր ահաբեկչական հարձակման մտավախություն է առաջացրել:
  • Անցակետերի փակումը Թուրքիային դնում է անելանելի վիճակում, քանի որ մի կողմից այն ստանձնել է փախստականների անվտանգության պատասխանատվությունը, մյուս կողմից արևմտյան դաշնակիցները ճնշում են գործադրում, պահանջելով խստացնել սահմանները:
  • Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ այդ որոշումն անհրաժեշտ էր, քանի որ հետախուզության տվյալով, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունն ահաբեկչական դավադրություն էր պատրաստում:
  • «Ոչ ոք, նույնիսկ անձնագրով, չի կարող Սիրիայից Թուրքիա անցնել», - ասել է Մոյադ Ալզրեքը, Սիլվեգոզուի սահմանի սիրիական կողմի մեդիա գրասենյակի ղեկավարը: «Թուրքական բանակը հսկում է նաև մաքսանենգ երթուղիները, այնպես որ դժվար է անցնել թուրքական կողմ»:
  • Սիլվեգոզուի սահմանով օրական միջինը 3000 սիրիացի էր Թուրքիա անցնում, ասաց Ալզրեքը: Բայց հիմա, փախստականները, որոնք ցանկանում են Թուրքիա փախչել, ստիպված են դիմել անօրինական մաքսանենգ միջոցին: Սակայն թուրք զինվորները վերջերս փակել են նաև այդ ուղիները:

Ուշադրությանն արժանի

ՍՏԱՄԲՈՒԼ – Հարևան Սիրիայում քառամյա հակամարտության ամբողջ ընթացքում Թուրքիան պահպանում էր բաց դռների քաղաքականությունը: Սակայն այս ամիս որոշել է փակել երկրների միջև պահպանված երկու սահմանային անցակետերը, ինչը տեղահանված սիրիացի փախստականների մոտ հնարավոր ահաբեկչական հարձակման մտավախություն է առաջացրել:

Օնքուփինար և Սիլվեգոզու սահմանային անցակետերը Հաթայ նահանգում փակվել էին դեռևս մարտի 9-ին, որպես հյուսիսային Սիրիայում սաստկացած բախումների դեմ նախազգուշական միջոցառում:

Բայց օգնության բեռներ տեղափոխող մեքենաների ու օրինական առևտրի համար թույլատրվել էր Թուրքիայից անցնել Սիրիա: Անցակետերը փակ էին  ֆիզիկական անձանց համար, որոնք փորձում էին Թուրքիայում մնալ երկու շաբաթից ավելի: Դա վերաբերում էր նաև անձնագրեր ունեցող Սիրիայի քաղաքացիներին:

«Շատ սիրիացիներ չեն կարողանում տեղաշարժվել ներսում ու սահմաններից դուրս», – ասել է Աբդո Ֆալութին, հինգ երեխայի հայրը, որն արդեն երեք տարի ապրում է Թուրքիայում: «Մայրս մի քանի շաբաթ առաջ գնաց անձնագիրը նորացնելու, բայց չի կարողանում վերադառնալ»:

Անցակետերի փակումը Թուրքիային դնում է անելանելի վիճակում, քանի որ մի կողմից այն ստանձնել է փախստականների անվտանգության պատասխանատվությունը, մյուս կողմից արևմտյան դաշնակիցները ճնշում են գործադրում, պահանջելով խստացնել սահմանները:

Մինչև այսօր Թուրքիան գրեթե երկու միլիոն փախստական է ընդունել: Ըստ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Թուրքիան աշխարհում ամենաշատ փախստականներ ընդունած երկիրն է: Սահմանային դարպասները ժամանակ առ ժամանակ փակ են եղել ամբողջ հակամարտության ժամանակ:

Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ այդ որոշումն անհրաժեշտ էր, քանի որ հետախուզության տվյալով, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունն ահաբեկչական դավադրություն էր պատրաստում:

«Մենք չենք խոսում մեկ կամ երկու մարդու սպառնալիքի մասին: Մենք ստացել ենք հավաստի հետախուզական տեղեկություն լայնածավալ ահաբեկչական հարձակման մասին, հետևաբար, պետք է ձեռնարկենք անհրաժեշտ նախազգուշական միջոցներ», – ասել է հետախուզության պաշտոնյան, անանունությունը պահելու պայմանով:

Պաշտոնյաները չեն ասել, թե դարպասները երբ են վերաբացվելու, սակայն նրանք ընդգծել են, որ կառավարությունը դարձյալ պաշտպանում է բաց դռների քաղաքականությունը և պատրաստ է վերսկսել նորմալ  աշխատանքը:

Չնայած Թուրքիան վերջերս քայլեր էր ձեռնարկում կասեցնելու օտարերկրյա ջիհադիստների տեղաշարժը Սիրիայի հետ 560 մղոն երկարությամբ սահմանով, նրա ջանքերը չարդարացրին միջազգային հանրության սպասումները: Թուրքական կառավարությունը  քննադատվել է այլ առաջնահերթությունների համար, որոնք սահմանափակում են նրա դերը իսլամական պետության դեմ Ամերիկայի գլխավորած կոալիցիայում:

Վերջին շաբաթների ընթացքում լարվածությունը սահմանին աճել է, հատկապես երբ թուրք զինծառայողը սպանեց մի մարդու, որն արհամարհելով զգուշացումները անօրինական մարդկանցով մեքենան տանում էր  ռազմականացված գոտի:

Անցած երկուշաբթի կիսապաշտոնական Անադոլու լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սիլվեգոզու սահմանը մասամբ վերաբացվել է և թույլ է տալիս Սիրիայի քաղաքացիներին անձնագրերով ու անվտանգության հսկողության ներքո մտնել Թուրքիա: Բայց Թուրքիայի ու Սիրիայի սահմանային անցակետերի ներկայացուցիչները լուրը հերքել են:

«Ոչ ոք, նույնիսկ անձնագրով, չի կարող Սիրիայից Թուրքիա անցնել», – ասել է Մոյադ Ալզրեքը, Սիլվեգոզուի սահմանի սիրիական կողմի  մեդիա գրասենյակի ղեկավարը: «Թուրքական բանակը հսկում է նաև մաքսանենգ երթուղիները, այնպես որ դժվար է անցնել թուրքական կողմ»:

Հաթայ նահանգի թուրք պաշտոնյան, որը չցանկացավ ներկայանալ, որովհետև արգելված է խոսել այդ թեմայի մասին, ասել է, որ վիրավոր սիրիացիներին թույլատրվում է Թուրքիա անցնել: Սակայն սիրիական օգնության աշխատողները բողոքում են, որ բժշկական շտաբ օգնության կարիք ունեցողները նույնիսկ բժշկի նամակով չեն կարողանում մուտքի թույլտվություն ստանալ:

«Սահմանի փակվելուց հետո տասը մարդ է մահացել», – ասել է Ահմադ Աքրաման, Ջաիշ ալ-Իսլամ, ապստամբ խմբի անդամը, որը պայքարում է Ասադի կառավարության դեմ: «Ես տեսա, թե ինչպես մահացավ 11-ամյա երեխան, որը երիկամների հիվանդության պատճառով շտաբ պետք է հիվանդանոց տեղափոխվեր, բայց մահացավ սահմանին»:

Սիլվեգոզուի սահմանով օրական միջինը 3000 սիրիացի էր Թուրքիա անցնում, ասաց Ալզրեքը: Բայց հիմա, փախստականները, որոնք ցանկանում են Թուրքիա փախչել,  ստիպված են դիմել անօրինական մաքսանենգ միջոցին: Սակայն թուրք զինվորները վերջերս փակել են նաև այդ ուղիները:

«Հիմա մենք բոլորս չենք կարողանում տեղաշարժվել», – ասաց պարոն Ֆալութին, որը հաճախ է գործով Թուրքիայից Սիրիա գնում: «Երբեմն ինքս ինձ հարցնում եմ,  արդյոք հնարավոր է, որ այլևս երբեք Սիրիան չտեսնեմ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment