Սիրիա: Ելքն իրավիճակից առանց պատրանքների

Սիրիա: Ելքն իրավիճակից առանց պատրանքների

Հոդվածի առանցքում

  • Ի սկզբանե սիրիական ճգնաժամում անխուսափելի էր, որ այն կվերաճի պրոքսի պատերազմի (խոշոր ուժերի կողմից վարվող պատերազմ, որին այդ ուժերը անմիջականորեն չեն ներառնվում) Իրանի և այն պետությունների միջև, որոնց անհանգստացնում են Իրանի հեգեմոնիկ նկրտումները:
  • ԱՄՆ-ի՝ ավելի վաղ ներգրավվածության մասին կոչերը հաշվի չեն առնում մի քանի իրողություններ: Նրանք, ովքեր գտնում են, որ ԱՄՆ-ը ընդդիմությանը ընդամենը զենք է մատակարարել, և որ դա, ինքնըստինքյան, տեղաշարժում է կշռաքարերը, սխալվում են: Ռուսները, որոնք մի անգամ արդեն տուժել էին Լիբիայում ԱՄՆ-ի ղեկավարած գործողությունից, պատրաստ չէին կորցնելու ևս մեկ ռազմավարական հենակետ ընդդեմ Արևմուտքի:
  • Իրաքում ձախողված պատերազմի ութերորդ տարվա ավարտին ընդառաջ՝ ամերիկյան հասարակությունը և զինված ուժերը պատերազմից հոգնել էին և զգուշանում էին Մերձավոր Արևելքի դեպքերին նոր ներգրավումից: Այս իրավիճակում նախագահը, Կոնգրեսը (չնայած մի քանի «բազեների» կոչերին) և հասարակությունը չէին ցանկանում նոր բաց հակամարտության մեջ մտնել:
  • Ի սկզբանե պետք է հստակ լինի, որ այս հակամարտությունը հեշտ չի լուծվելու: Ի տարբերություն դրան, մնացել են պատրանքներ, որ մի կողմը պետք է հաղթի մյուսին: Ասադի ռեժիմի կողմից ընդդիմադիրների հրեշացումը որպես «ահաբեկիչների», որոնք պետք է պարտության մատնվեն ցանկացած գնով, նույն կերպ և ընդդիմության բացարձակ համառությունը, որ նրանք չպետք է բանակցեն ռեժիմի հետ, այս հակամարտությունը դարձնում են «զրոյական արդյունքով» խաղ:
  • Կարևոր է գիտակցել այն, ինչն ի սկզբանե պետք է հստակ լիներ, որ Սիրիան խիստ մասնատված պետություն է: Երկու կողմն էլ իրենց վիճակը ներկայացնում են որպես բացարձակ Արմագեդդոնի պայմաններ, և պետք է լինի ոչ ռազմական լուծում, որը կհարկադրի միասնականության:
  • Չնայած, ի սկզբանե այս հակամարտությունը քաղաքացիական պատերազմի տարրեր է ներառում՝ պայքարել և վերջ դնել բռնապետությանը, տարածաշրջանային պրոքսի պատերազմին, այժմ էլ պայքարում են ահաբեկչական խմբերի դեմ, որոնք վերահսկողություն են սահմանել երկրի մի մասի վրա, և ստեղծված իրավիճակի ելքը պետք է հասցեագրվի այն բոլորին, ովքեր գիտակցում են, որ վերջնական լուծումը քաղաքական է լինելու:

Ուշադրությանն արժանի

Սիրիայում չորս արյունոտ տարիներից հետո պետք է պարզ լինի, որ եթե մենք ուզում ենք որոշակի առաջընթաց ու զարգացում ունենալ, պետք է ձերբազատվենք պատրանքներից, որոնք չափազանց շատ են  ձևավորվել հակամարտության վերաբերյալ բանավեճում:

Ի սկզբանե այս հակամարտության մեջ անխուսափելի էր, որ այն կվերաճի պրոքսի պատերազմի (խոշոր ուժերի կողմից վարվող պատերազմ, որին այդ ուժերը անմիջականորեն չեն ներառնվում) Իրանի և այն պետությունների միջև, որոնց անհանգստացնում են Իրանի հեգեմոնիկ նկրտումները:

Չնայած այն հանգամանքին, որ նրանց համար պատրվակ էր ծառայում «Արաբականության բաբախող սիրտը», Ասադի ռեժիմը տասնամյակների ընթացքում Իրանի տարածաշրջանային ուղեծրում հանդես էր գալիս որպես վերջինիս հիմնական գործընկեր:  Որպես այդպիսին, նրանք օտարվել էին ոչ միայն Արաբական Ծոցի երկրներից, այլև հանդես էին գալիս որպես անջատողականներ տանը և հարևան Լիբանանում:

Այնուամենայնիվ կանխորոշված էր, որ Ծոցի երկրներն ու Իրանը ի վերջո կներքաշվեին Սիրիայում դեմ-հանդիման հակամարտության մեջ՝ երկու կողմից էլ պայքարն համարելով իրենց շահերի նկատմամբ իրական սպառնալիք:  Դա այդպես չէ, քանի որ այն փաստարկները, որ առաջարկում են, որ «ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե  ԱՄՆ-ը ավելի վաղ օժանդակեր ընդդիմությանը», դատարկ խոսքեր են:

ԱՄՆ-ի՝ ավելի վաղ ներգրավվածության մասին կոչերը հաշվի չեն առնում մի քանի իրողություններ: Նրանք, ովքեր գտնում են, որ ԱՄՆ-ը ընդդիմությանը ընդամենը զենք է մատակարարել, և որ դա, ինքնըստինքյան, տեղաշարժում է կշռաքարերը, սխալվում են:  Ռուսները, որոնք մի անգամ արդեն տուժել էին Լիբիայում ԱՄՆ-ի ղեկավարած գործողությունից, պատրաստ չէին կորցնելու ևս մեկ ռազմավարական հենակետ ընդդեմ Արևմուտքի: Արդյունքում, ռեժիմի դեմ պայքար մղելու համար ընդդիմության ցանկացած հզորության աճ ընդամենը կարագացներ Դամասկոսի՝ իրենց դաշնակցին Իրանի և Ռուսաստանի օժանդակությունը: Միաժամանակ Ազատ Սիրիական բանակին մեծ օժանդակություն կլիներ, եթե նա կարողանար համոզել ուրիշներին՝ պայքարելու աճող անջատողական ուղղությամբ, Ասադի դաժան ռեժիմը այդ մասին հոգացել էր: Հակամարտության սկսվելուց հետո այն դարձավ անջատողական, տարածաշրջանային պրոքսի պատերազմ  ռուս-ամերիկյան հետքով:

Նրանք, ովքեր ԱՄՆ-ին կոչ էին անում դառնալ պատերազմի ակտիվ մասնակից կամ օգտագործել ամերիկյան օդուժը՝  «ոչ թռիչքային գոտի» ստեղծելու համար կամ մարդկային ուժը՝ «մարդասիրական միջանցք» ստեղծելու համար, ևս ժխտում են քաղաքական իրողությունները:

Իրաքում ձախողված պատերազմի ութերորդ տարվա ավարտին ընդառաջ՝ ամերիկյան հասարակությունը և զինված ուժերը պատերազմից հոգնել էին և զգուշանում էին Մերձավոր Արևելքի  դեպքերին նոր  ներգրավումից: Այս իրավիճակում նախագահը, Կոնգրեսը (չնայած մի քանի «բազեների» կոչերին) և հասարակությունը չէին ցանկանում նոր բաց հակամարտության մեջ մտնել:

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների կողմնակիցները կարող էին նոր մարտավարություններ առաջարկել, նրանք չէին կարող ցույց տալ, թե դրանք ինչպես են վերածվում հաղթական ռազմավարության, կամ, որ ցանկացած մակարդակի ներգրավումը ի վերջո չէր հանգեցնի ԱՄՆ-ի՝ հակամարտության մեջ ավելի խորը ներգրավվելուն: Միաժամանակ վանում էին Արաբական Աշխարհում ԱՄՆ-ի բացասական ընկալումները: Մեր հարցումները հստակ ապացուցում էին, որ ԱՄՆ-ի դրական ընկալման վարկանիշը տարածաշրջանի ցանկացած երկրում ծայրահեղ ցածր էր (շատ դեպքերում նույնիսկ շատ ավելի ցածր, քան Իրանում):

Սիրիական ընդդիմությունն ու ԱՄՆ-ի դաշնակիցները, հնարավոր է, կցանկանային, որ մենք ներգրավվենք ռազմական առումով, սակայն հզոր մեծամասնությունը, ներառյալ նաև մեր ամենամոտ Արաբ դաշնակիցներին, դեմ էին Սիրիայում ԱՄՆ-ի  կողմից ղեկավարվող ցանկացած տեսակի ռազմական զավթախուժման:

Ինչպես տեսել ենք Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, անկախ մեր մտադրություններից, ԱՄՆ-ը տարածաշրջանում միշտ կաշկանդված է գործել: Ի սկզբանե պետք է հստակ լինի, որ այս հակամարտությունը հեշտ չի լուծվելու: Ի տարբերություն դրան, մնացել են պատրանքներ, որ մի կողմը պետք է հաղթի մյուսին: Ասադի ռեժիմի կողմից ընդդիմադիրների հրեշացումը որպես «ահաբեկիչների», որոնք պետք է պարտության մատնվեն ցանկացած գնով,  նույն կերպ և ընդդիմության բացարձակ համառությունը, որ նրանք չպետք է բանակցեն ռեժիմի հետ, այս հակամարտությունը դարձնում են «զրոյական արդյունքով» խաղ:

Այս իմաստով ԱՄՆ-ը բորբոքեց այդ միտքը՝  ավելի վաղ հայտարարելով, որ «Ասադը պետք է հեռանա»: Ճիշտ է այժմ Ասադը շատ սիրիացիների համար կորցրել է լեգիտիմությունը (սակայն դա կարող է պատճառաբանվել, որ նրանց մոտ հիմնականում երբեք էլ Ասադը «լեգիտիմ» չի եղել): Միաժամանակ սիրիացիների մի հսկայական զանգված կա, ներառյալ  քաղաքային վերնախավը, քրիստոնյաները, ալավիները, այլ փոքրամասնությունների համայնքները, որոնք շարունակում են Ասադին տեսնել որպես իրենց անվտանգության պաշտպան՝ ընդդիմության դեմ, որից նրանք ավելի շատ են վախենում, քան վախենում են ԲԱԱՍ-ի ռեժիմից:

Ասադի «ԲԱԱՍ» կուսակցությունը կարծրացած և կոռումպացված կլան է, և նրա ռեժիմն աշխատում է ավելի շատ որպես ռազմական խունտա, քան կառավարություն: Իր հերթին ընդդիմությունը միասնական չէ և նորմալ չի գործում, և ներառում է բազմաթիվ զինված տարրեր և ոչ թե ընդամենը խմբեր, ովքեր թվարկվում են որպես «ահաբեկիչներ», որոնք միանշանակ շատ ավելի վտանգավոր  անջատողականներ են:

Կարևոր է գիտակցել այն, ինչն ի սկզբանե պետք է հստակ լիներ, որ Սիրիան խիստ մասնատված պետություն է: Երկու կողմն էլ իրենց վիճակը ներկայացնում են որպես բացարձակ Արմագեդդոնի պայմաններ, և պետք է լինի ոչ ռազմական լուծում, որը կհարկադրի միասնականության: Ինչպես լիբանանցիները սովորեցին 15-ամյա արյունոտ քաղաքացիական պատերազմից հետո (որը ևս անջատողական- պրոքսի պատերազմ էր), միակ լուծումը պետք է լինի այն, որ չլինեն  «ոչ հաղթող, ոչ պարտվող» կողմեր: Ի վերջո երդվյալ թշնամիների միջև դաժան փոխզիջումներ եղան, որոնք չցանկանալով ընդունեցին  նոր կառավարման բանաձևը:

Հաշվի առնելով դա, կարևոր է, որ մենք մի կողմ դնենք պատրանքները ցանկացած կողմի հաղթանակի մասին, կամ, որ ավելի վատ է, որ նրանք պետք է նվաճեն խաղաղությունը, և արդարությունն ու դեմոկրատիան կտիրեն ամբողջ երկրում: Հին Սիրիան մեկընդմիշտ հեռացել է և հնարավոր չէ հեշտությամբ դեմոկրատիա կառուցել հին հասարակարգի հիման վրա:

Լավագույնը, ինչ կարող ենք հուսալ այս հակամարտության չորս տարվա արդյունքից, այն  է, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն բոլոր կողմերին վերացնելու ուղղությամբ: Նույն դաժանությամբ, ինչպիսին եղել էր ռեժիմը, Սիրիական Օբսերվատորիան նշում է, որ ռեժիմն ու ընդդիմությունը կարող են օգուտ քաղել նույնիսկ իրենց համերկրացու մահվանից: Ռեժիմի պաշտպանները, որոնք մատնացույց են անում «ահաբեկիչներին» և ժխտում իրենց կողմից քիմիական զենքի, զանազան ռումբերի կիրառումը,  սովի մատնելը, նույնքան մոլորություն է, որքան որ ընդդիմությունը, որոնք ժխտում են ոչ միայն Ալ-Քաիդայի և ԻՊ-ի կողմից պատճառված սարսափները, այլ նաև վերահսկողությունից դուրս եկած զինված ավազակախմբերին:

Չնայած, ի սկզբանե այս հակամարտությունը քաղաքացիական պատերազմի տարրեր է ներառում՝ պայքարել և վերջ դնել բռնապետությանը, տարածաշրջանային պրոքսի պատերազմին, այժմ էլ պայքարում են ահաբեկչական խմբերի դեմ, որոնք վերահսկողություն են սահմանել երկրի մի մասի վրա, և ստեղծված իրավիճակի ելքը պետք է հասցեագրվի այն բոլորին, ովքեր գիտակցում են, որ վերջնական լուծումը քաղաքական է լինելու:

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը ղեկավարում է կոալիցիան ISIS-ի դեմ պատերազմում, ռմբակոծությունները իրենք իրենց չեն կարող ոչնչացնել ահաբեկիչների  «էությունը»,  և քաղաքական ռազմավարության բացակայությունը ի վերջո կարող է ավելի սրել խնդիրը:  Օրինակ, ԱՄՆ-ը պետք է իրեն դիտարկի որպես Դամասկոսի՞,  թե՞ դեռ չբարեփոխված Բաղդադի կառավարության կամ որ ավելի վատ է, Իրանի դաշնակից: ԱՄՆ-ի գործողությունները չեն հանգստացնի այն արաբներին, որոնք արդեն իսկ մտավախություն ունեն, որ կարող  է վճարեն Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունների համար:

Ի հավելումն կոալիցիայի  իր դաշնակիցների հետ շարունակվող աշխատանքին՝ ISIS-ին կործանելու համար, ԱՄՆ-ը պետք է դիվանագիտական նոր ջանքեր գործադրի Ռուսաստանի և նրա միջոցով՝ վերջինիս արաբ դաշնակիցների հետ՝ տարածաշրջանային անվտանգության բազմակողմանի համաժողով հրավիրելու համար: Մենք պետք է ուշադրությունը կենտրոնացնենք անջատողականությանը միանալը կանխելու, Իրանի վարքը վերահսկելու, արտաքին ֆինանսավորում ունեցող ծայրահեղական խմբերին վերահսկելու վրա, և ֆորում ստեղծենք, որտեղ կարող է ներկայացվել Սիրիայի կառավարման նոր բանաձևը:

Հետաքրքիր է, որ Սաուդյան Արաբիայի, Իրանի և նրանց դաշնակիցների կողմից Լիբանանում ձեռնարկված անվճռական քայլերը՝ ԻՊ-ին և Ալ-Քաիդային դիմակայելու համար, կարող են լինել իրավիճակից ելքը: Լիբանանը, որին մի ժամանակ ծաղրում էին որպես անկարող անջատողական համակարգի, վերականգնվեց իր քաղաքացիական պատերազմից հետո և չնայած շարունակվող ներքին ճնշմանը՝ զարմանալի կայունություն է դրսևորում: Այն, ինչ Սիրիային և Իրաքին պետք է, կառավարման նոր բանաձևերն են, որոնք մարդկանց հավասար ազատություններ կտան և կապահովեն բոլոր համայնքների անվտանգությունը՝ ստեղծելով միացյալ հակաահաբեկչական և հակաանջատողական ճակատ: Դա կլինի կատարյալ դեմոկրատիա, և դա կլինի լավագույնը, ինչ մենք կարող են հուսալ ներկայումս:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment