Սիրիա. Գերմանիան մերժում է ցամաքային զորքեր տեղակայելու ԱՄՆ-ի հարցումը

Սիրիա. Գերմանիան մերժում է ցամաքային զորքեր տեղակայելու ԱՄՆ-ի հարցումը

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ի ներկայացուցիչները դիմել են Գերմանիային, Սիրիայում իրենց ռազմական ներկայությունն ընդլայնելու համար, քանի որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ ապագայում իր զորքերը դուրս բերել Սիրիայից: Գերմանիան ասել է, որ արդեն իսկ «զգալի» ներդրում է կատարում: Գերմանիան մերժել է Սիրիա ցամաքային ուժեր ուղարկելու ԱՄՆ խնդրանքը:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ-ի ներկայացուցիչները դիմել են Գերմանիային, Սիրիայում իրենց ռազմական ներկայությունն ընդլայնելու համար, քանի որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ ապագայում իր զորքերը դուրս բերել Սիրիայից: Գերմանիան ասել է, որ արդեն իսկ «զգալի» ներդրում է կատարում:

Գերմանիան մերժել է Սիրիա ցամաքային ուժեր ուղարկելու ԱՄՆ խնդրանքը:

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը երկուշաբթի հայտարարել է, որ Գերմանիան չի ընդլայնի իր ռազմական ներկայությունն այդ երկրում:

Ուրբաթ ԱՄՆ-ն կոչ արեց Գերմանիային ցամաքային զորք ուղարկել Սիրիա:

«Երբ ես ասում եմ, որ կառավարությունը մտադիր է շարունակել մասնակցությունը հակաիսլամական կոալիցիայի շրջանակներում ընթացող գործողություններին, դա նշանակում է ոչ մի ցամաքային զորք», – ասել է Զայբերտը:

 «Զգալի ռազմական ներդրում»

Գերմանացի զինվորականները ներկայում ԻՊ-ի դեմ պայքարում ապահովում են հետախուզական ինքնաթիռներ, լիցքավորող օդանավեր և այլ ոչ մարտական աջակցություն:

Գերմանիան «տարիներ շարունակ իսլամական պետության դեմ պայքարի համար նշանակալի և միջազգայնորեն ճանաչված ներդրում է կատարում», ասել է Զայբերտը:

ԱՄՆ-ը կոչ է արել եվրոպական երկրներին, այդ թվում Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային, ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Իսլամական պետության դեմ պայքարին:

Գերմանիայի ընդլայնված ներկայությունը

Սիրիայում և իսլամական պետության դեմ պայքարում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին dpa գերմանական լրատվական գործակալությանը և Die Welt պարբերականին հայտնել է, որ ցանկանում է «որպեսզի Գերմանիան ցամաքային զորքեր տրամադրի, մասամբ ԱՄՆ-ի զինվորներին փոխարինելու համար»:

Նա կիրակի հույս է հայտնել, որ Բունդեսվերը կաջակցի քրդերի գլխավորած Սիրիական ժողովրդավարական ուժերին (SDF), տրամադրելով տեխնիկական աջակցություն և այլ փորձառություն: SDF-ն գործում է երկրի հյուսիսում և այժմ դիմակայում է Թուրքիայի աճող ճնշմանը:

Հունիսին Իրաք կատարած այցի ընթացքում արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ կլինի ընդլայնել առաքելությունը հոկտեմբերից հետո, երբ ժամկետն ավարտվի: Բայց գերմանական խորհրդարանն է, որը պետք է հաստատի առաքելության ընդլայնումը:

CDU կուսակցության առաջնորդ և Անգելա Մերկելի հավանական հետնորդ Անեգրետ Քրամփ-Կարրենբաուերը պատրաստ է բանակցել Սիրիայում Գերմանիայի ներդրման հարցով, իսկ SPD- ի բազմաթիվ պատգամավորներ, որոնք կառավարության մի մասն են կազմում, դեմ են այդ առաքելության ընդլայնմանը:

Կանաչներն ու ձախ կուսակցությունը նույնպես մերժում են մանդատի ցանկացած ընդլայնում, ներառյալ Սիրիա զորքերի տեղակայումը:

Խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի CDU -ի պատգամավոր Ռոդերիխ Կիզվետերը կրկնել է Քրամպ-Կարրենբաուերի տեսակետը: Նա DW- ին ասել է, որ խորհրդարանը մանրակրկիտ քննարկում կանցկացնի և «պատճառ չկա մերժելու կամ ողջունելու Սիրիայում առաքելության ընդլայնմանը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment