Սիրիայի դոնորների համաժողովը խոստացել է 7 մլրդ․ դոլար հատկացնել փախստականներին

Սիրիայի դոնորների համաժողովը խոստացել է 7 մլրդ․ դոլար հատկացնել փախստականներին

Հոդվածի առանցքում

  • Միջազգային դոնորները պատրաստվում են մոտ 6.2 մլրդ եվրո (7 մլրդ ԱՄՆ դոլար) օգնություն ցուցաբերել Սիրիային 2019 թ. ընթացքում, այսպիսով օգնություն ցուցաբերելով ութամյա հակամարտությունից փախստական դարձած անձանց։ Այդ գումարի կեսից ավելին կհատկացվի հարևան երկրներում տառապող փախստականներին, մինչդեռ հակամարտությունը շարունակվում է, և Եվրոպան շարունակում է մնալ պառակտված վերականգնման հարցում:

Ուշադրությանն արժանի

 

Դոնորների խոստումները 2019թ-ին Բրյուսելում գերազանցել են բոլորի սպասումները: Սակայն, տարածաշրջանի 7 Սիրիայի հակամարտության 12 միլիոն փախստականներին ցուցաբերվելիք օգնության հարցը, դրա հնարավորությունը մնում են չլուծված։

Միջազգային դոնորները պատրաստվում են մոտ 6.2 մլրդ եվրո (7 մլրդ ԱՄՆ դոլար) օգնություն ցուցաբերել Սիրիային 2019 թ. ընթացքում, այսպիսով օգնություն ցուցաբերելով ութամյա հակամարտությունից փախստական դարձած անձանց։

Այդ գումարի կեսից ավելին կհատկացվի հարևան երկրներում տառապող փախստականներին, մինչդեռ հակամարտությունը շարունակվում է, և Եվրոպան շարունակում է մնալ պառակտված վերականգնման հարցում:

Խոստումները գերազանցեցին ակնկալիքները

ՄԱԿ-ի հումանիտար բաժնի ղեկավար Մարկ Լուոկը հայտարարել է, որ համաժողովը, հավանաբար, կգերազանցի անցյալ տարվա խոստումները՝ հասնելով մոտ 7 մլրդ դոլարի:

Եվրամիությունը միայն 2.01 մլրդ եվրո է առաջարկում ($ 2.21 մլրդ): Սակայն այդ թիվը ներառում է 1.5 միլիարդ եվրո (1.7 միլիարդ դոլար), որն արդեն իսկ խոստացվել է Թուրքիայում փախստականների համար երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Գերմանիան առաջիկա երեք տարիների ընթացքում խոստանալով գրեթե 1,5 մլրդ եվրո, դարձավ երկրորդ խոշորագույն դոնորը: Գերմանիայի զարգացման նախարար Գերդ Մյուլլերը նշել է, որ հատկապես կարևոր է երեխաների հարցը, քանի որ փախստականների կեսը 18 տարեկանից ցածր են:

ՄԱԿ-ը նախքան կոնֆերանսը խնդրել է 3 մլրդ եվրո Սիրիայի ներքին օգնության կարիքների 7 գրեթե 5 մլրդ եվրո՝ հարևան երկրների համար:

Ճգնաժամը հեռու է ավարտվելուց

Կոնֆերանսի նպատակն էր նաև վերսկսել ջանքերը հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու համար:

Չնայած Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը նշանակալի ձեռքբերումներ է արձանագրում Ռուսաստանի աջակցությամբ 7 վերջին հայտարարությունները, որ «Իսլամական պետությունը» գրեթե պարտված է, փորձագետները զգուշացրել էին, որ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց:

 

Սիրիայի ներսում գտնվող մարդկանց մոտ 80 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Փախստականները հարևան երկրներում որոշակի ճնշում են գործադրել, չնայած բռնության, զորակոչի կամ բանտարկության վախերի:

Վերակառուցում, Ասադ և պատժամիջոցներ

Վերականգնման հետ կապված հարցերը, թե երբ և ինչպես պետք է սկսել ծանր խնդիրների լուծումը, նույնպես բարձրացվեցին: Ոմանք պնդում են, որ հիմնավոր օգնության աշխատանքները պետք է սկսլ Սիրիայում մնացած մարդկանց կենսունակ պայմաններ ստեղծելու համար:

Այդ հարցերը համադրվում էին եվրոպական կողմի մտահոգության, թե արդյոք վերակառուցումը պետք է ներառի Սիրիայի նախագահի կառավարությանը և ինչպես կարող է օգնել այն ռեժիմին, որի հանդեպ գործում են պատժամիջոցներ: ԵՄ-ն հրաժարվում է օգնել Սիրիայի վերականգնմանը մինչև քաղաքական կարգավորումը:

Միջոցառմանը ոչ մի սիրիական կառավարության կամ ընդդիմության ներկայացուցիչներ չեն հրավիրվել, սակայն քաղաքացիական հասարակության խմբերը մտահոգություն են հայտնել դոնոր երկրներից փախստականների վերադարձի համար ճնշում գործադրելու հարցում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment