Ռուսաստանը և Սիրիան թիրախավորում են հիվանդանոցները, որոնց կոորդինատները ստացել էին չթիրախավորելու համար

Ռուսաստանը և Սիրիան թիրախավորում են հիվանդանոցները, որոնց կոորդինատները ստացել էին չթիրախավորելու համար

Հոդվածի առանցքում

  • Սիրիայի կառավարությունը և Ռուսաստանը վերջին ութ ամսում հրթիռակոծել են 8 հիվանդանոց՝ զինյալների օջախ Իդլիբում: Բժիշկներից մեկն ասել է, որ իրենց կոորդինատները փոխանցվել էին Մոսկվային՝ նման հարձակումները կանխելու հույսով: ՄԱԿ-ը Իդլիբում գործող ՀԿ-ների կողմից տրամադրված տեղորոշման տվյալները տրամադրել էր Ռուսաստանին «ապառազմականացման մեխանիզմի» շրջանակներում:

Ուշադրությանն արժանի

 

Սիրիայի կառավարությունը և Ռուսաստանը վերջին ութ ամսում հրթիռակոծել են 8 հիվանդանոց՝ զինյալների օջախ Իդլիբում: Բժիշկներից մեկն ասել է, որ իրենց կոորդինատները փոխանցվել էին Մոսկվային՝ նման հարձակումները կանխելու հույսով:

ՄԱԿ-ը Իդլիբում գործող ՀԿ-ների կողմից տրամադրված տեղորոշման տվյալները տրամադրել էր Ռուսաստանին «ապառազմականացման մեխանիզմի» շրջանակներում:

Ռեժիմը և Ռուսաստանը, որը 2015-ից միջամտեց պատերազմին՝ աջակցելով նախագահ Բաշար ալ-Ասադին, կանոնավոր կերպով թիրախավորել են հիվանդանոցները և կլինիկաները՝ ընդդիմության հենակետերի ուղղությամբ հարձակման ժամանակ:

Սիրիական կառավարությունը Իդլիբում իր հարձակումը սկսեց ապրիլի 30-ին և մինչև այսօր ավելի քան 24 օբյեկտների է հարվածել: Բժիշկներն ասում են սա «ռեկորդային» թիվ է:

ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակի տրամադրած տեղերոշման տվյալների ցուցակի ութ կառույցներից մեկը Ալ-Աթարեբ քաղաքում գտնվող մանկական հիվանդանոցն էր, որտեղից ստիպված էին վաղաժամկետ տարհանել նորածին երեխաներին:

Բժշկական կենտրոններ դիտավորյալ թիրախավորումը միջազգային իրավունքի համաձայն պատերազմական հանցագործություն է:

Հասարակական կազմակերպությունները հույս ունեին, որ հիվանդանոցների տեղերը հայտնելը զսխող քայլ կլինի, կամ առնվազն կբացահայտի հարձակվողներիր մտադրությունը, եթե հարձակում լիներ:

Բայց նրանք հիմա վախենում են, որ այդ տեղեկությունը զսպող ազդեցություն չի ունեցել, և Մոսկվան, առանց հետևանքների և անպատիժ մնալով, շարունակում է գրոհել հիվանդանոցները:

«ՄԱԿ-ի հետ տեղեկատվության փոխանակումը չի հանգեցրել ավելի մեծ պաշտպանության», – ասել է MedGlobal-ի նախագահ Դոկտոր Զահեր Սահուլը, որը վերջերս Իդլիբում էր:

«Սիրիական-ամերիկյան բժշկական ընկերակցության» (SAMS) իրավապաշտպան մենեջեր Մահմեդ Քաթուբ Telegraph-ին ասել է. «Մենք գոնե մտածում էինք, եթե այդ կերպ ավելի պաշտպանված չլինենք, հանցագործները կարող են գոնե երկու անգամ մտածել հարձակվելուց առաջ, բայց դա տեղի չունեցավ»:

Սիրիայում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը Իդլիբում հասել է աննախադեպ մեծ շեմի՝  անցյալ ամսվա ընթացքում ավելի քան 270  մահ: Սա ըստ Syrian Observatory for Human Rights կազմակերպության տվյալների:

Բժիշկները զգուշացնում են, որ հիվանդանոցները, որոնք դեռ բաց են, լի են մեծ թվով վիրավորներով:

Շատերը ստիպված են եղել ստորգետնյա ապաստարաններ մտնել՝ փորձելով պաշտպանվել օդային հարվածներից:

«Իրավիճակը անկեղծորեն աղետալի է», – հավելել է բժիշկՍահլուլը: «Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան ես սպասում էի, և կարծում եմ, կարող է ավելի վատ լինել»:

OCHA-ի մամուլի քարտուղար Հիդին Հալդորսոնը ասել է, որ դեռ «վաղ է», պարզելու համար, թե արդյոք առողջապահական օբյեկտները, որոնց տեղորոշման տվյալները փոխանցվել են Ռուսաստանին, հարձակման են ենթարկվել բռնության վերջին դրսևորումների ժամանակ:

«ՄԱԿ-ը խիստ մտահոգված է վերջին շաբաթներին հյուսիս-արևմտյան Սիրիայում թիրախավորված առողջապահական և կրթական օբյեկտների քանակով»:

 

Ռուսաստանը ենթադրաբար մեղադրվում է մի շարք հիվանդանոցներ ռմբակոծելու մեջ, որոնց տեղորոշման տվյալները, այսպես կոչված, ապառազմականացման մեխանիզմների շրջանակում իրեն փոխանցված  ցանկում էին: Դա  տեղի է ունեցել անցյալ տարվա սկզբին հարձակման ենթարկված Արևելյան Ղուտայում:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ կքննարկի մեղադրանքները, սակայն արդյունքները դեռ հայտնի չեն:

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Կարեն Պիրսը այս շաբաթվա սկզբին Անվտանգության խորհրդում բարձրացրեց հիվանդանոցների կանխամտածված թիրախավորման հարցը:

«Անհասկանալի է, թե ինչու են հիվանդանոցները, դպրոցները և այլ ենթակառուցվածքները հարձակման ենթարկվել, չնայած OCHA-ի նրանց տեղորոշման տվյալները փոխանցել էր հարձակումից խուսափելու նպատակով», – ասել է նա Ռուսաստանի և Սիրիայի ներկայացուցիչների ներկայությամբ:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ կհետաքննի մեղադրանքները, ըստ որոնց Ռուսաստանին տրամադրված ցուցակի հիվանդանոցները ռմբակոծվել են և այդ մասին «կզեկուցի Անվտանգության խորհրդին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment