Դեպրեսիան միշտ այն չէ, ինչ կարծում եք. նուրբ նախանշանները

Դեպրեսիան միշտ այն չէ, ինչ կարծում եք. նուրբ նախանշանները

Հոդվածի առանցքում

  • Հաճախ դեպրեսիան շատ ավելի դժվար է ախտորոշել, քանի որ այն կարող է դրսևորվել ավելի տարօրինակ, քան դուք կարող եք պատկերացնել: Ստորև կներկայացվեն դեպրեսիայի ավելի հազվադեպ հանդիպող, սակայն ոչ պակաս կարևոր ախտանշանները: Գիտակցել, որ դեպրեսիան հաճախ տարօրինակ կերպով է դրսևորվում, կարևոր է, քանի որ երբ հասկանում եք, որ դուք դեպրեսիա ունեք, դա արդեն առաջին քայլն է անհրաժեշտ օգնություն ստանալու համար:
  • Հաճախ դեպրեսիան կարող է դրսևորվել զայրույթի տեսքով, երբ ներքուստ դուք ձեզ անօգնական և անհույս եք զգում: Այս դեպքերում զայրույթը արտահայտելը ամենահեշտ լուծումն է թվում: «Զայրույթը, ագրեսիվությունը, գրգռվածությունը և զգայունությունը շատ տարածված ախտանշաններ են դեպրեսիայի ժամանակ: Քչերը գիտեն, որ դյուրագրգիռ զայրույթը կարող է վկայել բավական խորը դեպրեսիայի մասին:
  • Պերֆեկցիոնիզմը և դեպրեսիան սերտորեն կապված են միմյանց հետ: «Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով առաջնորդվելը, անիրատեսական սպասելիքների առկայությունը պերֆեկցիոնիզմի վառ ախտանշաններ են, որոնց հիմքում կարող է լինել հենց դեպրեսիան:
  • Կենտրոնանալու դժվարությունը դեպրեսիայի տարածված ախտանշաններից մեկն է: Շատ այլ ախտանշաններ, ինչպիսիք են` տխրությունը կամ վատ ինքնազգացողությունը, մարդիկ կարող են թաքցնել ուրիշներից: Իսկ կենտրոնացման խնդիրները ուղղակիորեն ազդում են աշխատունակության վրա: Այս խնդիրների պատճառով մարդկանց համար դժվար է աշխատել կամ դպրոց հաճախել:
  • «Դեպրեսիայով տառապող մարդու մոտ, մեղքի զգացողությունը տարածվում է ամեն ինչի վրա: Մարդը հետ է նայում իր անցած ճանապարհին և տեսնում է միայն ձախողումներ: Հաճախ մարդ իրեն մեղավոր է զգում ծիծաղելի բաներում, օրինակ` իր լույս աշխարհ գալու համար»:
  • Ռեալիստ լինելը կարող է վերածվել վատատես լինելուն, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել բացասական լինելու և դեպրեսիայով ապրելու հակվածությանը: Ուշադրություն դարձրե՛ք ինքներդ ձեզ, ինչպե՞ս եք դուք ընդունում լավ նորությունները: Արդյո՞ք դրական: Թե՞ դուք անմիջապես որևէ բացասական բան եք գտնում դրանում:
  • Թեև դեպրեսիայի համար չկա կախարդական փայտիկ, այնուամենայնիվ, կան բուժման մեթոդներ, որոնք ոչ պակաս արդյունավետ են: Պարզապես պետք է գտնել ձեզ համապատասխան մեթոդը: Եվ հիշե՛ք. դուք միայնակ չեք:

Ուշադրությանն արժանի

Դեպրեսիան ոչ միշտ է ի հայտ գալիս այնպես, ինչպես պետք է: Տխրություն, հուսալքություն, հետաքրքրության կորուստ զբաղմունքի և աշխատանքի նկատմամբ. ահա սրանք են կայքերում ամենահաճախ հանդիպող ախտանշանները և գուցե սրանք ամենատարածվածն են: Սակայն հաճախ դեպրեսիան շատ ավելի դժվար է ախտորոշել, քանի որ այն կարող է դրսևորվել ավելի տարօրինակ, քան դուք կարող եք պատկերացնել:

Ստորև կներկայացվեն դեպրեսիայի ավելի հազվադեպ հանդիպող, սակայն ոչ պակաս կարևոր ախտանշանները: Գիտակցել, որ դեպրեսիան հաճախ տարօրինակ կերպով է դրսևորվում, կարևոր է, քանի որ երբ հասկանում եք, որ դուք դեպրեսիա ունեք, դա արդեն առաջին քայլն է անհրաժեշտ օգնություն ստանալու համար:

Արտաքին ախտանշաններ

Դեպրսեիան կարող է դրսևորվել անսպասելի` ազդելով թե’ ֆիզիկական առողջության, թե’ մարդու պահվածքի վրա: «Տղամարդիկ ավելի հակված են դեպրեսիայի արտաքին դրսևորումներին: Դրա ախտանշանները կարող են լինել ոգելից ըմպելիքների չարաշահումը, արտամուսնական հարաբերությունները, ագրեսիվ պահվածքը: Միևնույն ժամանակ կարող են դրսևորվել նաև ֆիզիկական ախտանշաններ` ողնաշարային ցավերը, սեռական ցանկության բացակայությունը:

Սակայն այս խնդիրները հաճախ չեն ընկալվում որպես դերպրեսիա, քանի որ դրանք արտաքին դրսևորումներ են»,- նշում է հոգեբան Շանոն Կոլակովսկին՝ « Երբ դեպրեսիան հարված է հասցնում ձեր հարաբերություններին» գրքի հեղինակը: Թե’ հոգեկան, թե’ ֆիզիկական ծայրահեղ հոգնածությունը (իհարկե, այն կարող է այլ խնդիրների հետևանք լինել), սննդակարգի կամ քնի ռեժիմի խախտումը շատ տարածված ախտանշաներն են:

Ինքնակառավարումից դուրս

Սա վերոնշյալ ախտանշաններից մեկն է, սակայն հարկ է դա հատուկ ընդգծել, քանի որ այն յուրօրինակ է և կարող է խորը դեպրեսիայի նշան լինել: Հաճախ դեպրեսիան կարող է դրսևորվել զայրույթի տեսքով, երբ ներքուստ դուք ձեզ անօգնական և անհույս եք զգում: Այս դեպքերում զայրույթը արտահայտելը ամենահեշտ լուծումն է թվում: «Զայրույթը, ագրեսիվությունը, գրգռվածությունը և զգայունությունը շատ տարածված ախտանշաններ են դեպրեսիայի ժամանակ: Քչերը գիտեն, որ դյուրագրգիռ զայրույթը կարող է վկայել բավական խորը դեպրեսիայի մասին: Թշնամանքն ու ագրեսիվությունը նույնպես կարող են վկայել ավելի խորը հոգեկան խնդիրների մասին:

«Զայրույթի հիմքում հաճախ ընկած են այլ զգացմունքներ` տխրություն, ամոթ, անօգնականություն, սակայն հենց զայրույթն է ավելի վառ արտահայտվում»,-նշում է Կոլակովսկին` հավելով. «Եթե նկատում եք, որ շատ դյուրագրգիռ եք, հաճախ եք ձայն բարձրացնում կնոջ և երեխաների վրա, մի պահ կանգ առեք և մտածեք, թե ինչ է իրականում թաքնված այս ամենի հետևում»:

Պերֆեկցիոնիզմ

Պերֆեկցիոնիզմը և դեպրեսիան սերտորեն կապված են միմյանց հետ: «Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով առաջնորդվելը, անիրատեսական սպասելիքների առկայությունը պերֆեկցիոնիզմի վառ ախտանշաններ են, որոնց հիմքում կարող է լինել հենց դեպրեսիան:

Դեպրեսիոն պերֆեկցիոնիզմի վառ դրսևորումն է, երբ մարդիկ կարծում են, որ նրանց սիրում են միայն այն ժամանակ, երբ նրանք անթերի են»,- նշում է Կոլակովսկին: Ինքնագնահատականը պերֆեկցիոնիզմի և դեպրեսիայի միջև եղած կապն է: Պերֆեկցիոնիստները հաճախ կարծում են, որ ընդունելի լինելու համար հարկավոր է անթերի լինել:

Պերֆեկցիոնիստի համար սխալվելը սեփական թերիության նշան է, այլ ոչ թե այն պարզ ճշմարտության գիտակցումը, որ մարդիկ սխալական են: Ինքնաքննադատության, ձախողումից վախենալու և ամոթի զգացողություններին դիմակայելու համար անրհրաժեշտ է ինքնավստահ լինել»: Միգուցե շատ դժվար է նման պարագանում միայնակ դա անել, դրա համար կարելի է դիմել հոգեբանի:

Կենտրոնանալու անկարողություն

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ խնդիր ունի կենտրոնացման հետ, առավելևս, երբ միտքդ զբաղված է ինչ-որ բաներով: Սակայն ձեր աշխատանքին և հարաբերություններին վնասելու աստիճանի հասնող կենտրոնացման բացակայությունը նույնպես կարող է դեպրեսիայի նշան լինել:

«Կենտրոնանալու դժվարությունը դեպրեսիայի տարածված ախտանշաններից մեկն է: Շատ այլ ախտանշաններ, ինչպիսիք են` տխրությունը կամ վատ ինքնազգացողությունը, մարդիկ կարող են թաքցնել ուրիշներից: Իսկ կենտրոնացման խնդիրները ուղղակիորեն ազդում են աշխատունակության վրա: Այս խնդիրների պատճառով մարդկանց համար դժվար է աշխատել կամ դպրոց հաճախել, ինչը կարող է հանգեցնել քննությունների բացասական արդյունքներին կամ աշխատանքային վեջնաժամկետների ուշացմանը»,-նշում է հոգեբան Ջոն Ռոտենբերգը:Նրա կարծիքով, հենց այս խնդիրն է, որ, ի վերջո, ստիպում է մարդկանց օգնության դիմել, քանի որ այլևս հնարավոր չէ թաքցնել այն գործընկերներից, ղեկավարությունից և ընտանիքից:

Կենտրոնացման կորուստը կարող է պայմանավորված լինել դեպրեսիայի մեկ այլ ախտանշանով` մտամոլորությամբ, որի հետևանքով մարդիկ անընդհատ մտածում են նույն խնդրի մասին (անցյալում տեղի ունեցած իրադարձություններ, ապագայում սպասվող խնդիրներ), ինչը ժամանակի վատնման և դեպրեսիոն տրամադրության պատճառ է դառնում: Միակ լուծումը` ներկայի վրա կենտրոնանալն է:

Ծայրահեղ մեղքի զգացողություն

Մեղքի զգացողությունը բնական է, սակայն շատ ժամանակ կյանքի տարբեր բնագավառներում այս զգացողության խորացված տեսակը դեպրեսիայի նախանշան է: Ռոտեմբերգը այն կոչում է «մշտական մեղքի զգացողություն»: Նա նշում  է. «Դեպրեսիայով տառապող մարդու մոտ, մեղքի զգացողությունը տարածվում է ամեն ինչի վրա: Մարդը հետ է նայում իր անցած ճանապարհին և տեսնում է միայն ձախողումներ: Հաճախ մարդ իրեն մեղավոր է զգում ծիծաղելի բաներում, օրինակ` իր լույս աշխարհ գալու համար»:

Դուք  չեք տեսնում ժպտացող դեմքեր

Յուրաքանչյուր իրադարձության մեջ դուք տեսնում եք միայն բացասականը, անտեսում եք՝ դրականը: Մարդիկ միշտ աչալուրջ են բացասականի նկատմամբ, քանի որ այն կարող է նշանակել, որ պետք է քայլեր ձեռնարկել վտանգից խուսափելու համար: Այսպիսով, բացասականությունը մարդու էության հիմնարարություններից է, սակայն երբ կյանքի բոլոր գույները մռայլ են դառնում և լի բացասականով` ապա դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի դեպրեսիայի:

«Փորձը ցույց է տվել, որ դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի հազվադեպ են նկատում ժպտացող մարդկանց, քան առողջ մարդիկ: Եթե մենք ուշադիր ուսումնասիրենք, ապա կտեսնենք, թե ինչպես է դեպրեսիայով տառապող մարդը խուսափում ժպտացող մարդկանցից, իրեն ավելի հարմարավետ զգալով տխուր շրջապատում»,-նշում է Սյուզան Ռով-Վեքսլերը՝ գիտությունների թեկնածու, Compass Point Consulting ընկերության հիմնադիրը:

Ռեալիստ լինելը կարող է վերածվել վատատես լինելուն, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել բացասական լինելու և դեպրեսիայով ապրելու հակվածությանը: Ուշադրություն դարձրե՛ք ինքներդ ձեզ, ինչպե՞ս եք դուք ընդունում լավ նորությունները: Արդյո՞ք դրական: Թե՞ դուք անմիջապես որևէ բացասական բան եք գտնում դրանում:

Ինքնաբուժում

Դեպրեսիան հաճախ բարդացվում է թմրամոլության հակումով: Դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի հակված են ոգելից ըմպելիքներ օգտագործելուն, ծխելուն, մարսողական խնդիրներին և այլ կախվածություններին: Իհարկե, բնական է, երբ տառապում եք դեպրեսիայով, դուք փնտրում եք միջոցներ այն թեթևացնելու համար, սակայն խնդիրը այն է, որ նման միջոցները խիստ վնասակար են:

Շատ ավելի հեշտ է ծխել և խմել, քան վարժություններ կատարել և գնալ բուժման: Անշուշտ, առաջին երկու միջոցները ձեզ ավելի վատ դրության մեջ կդնեն, իսկ վերջինները վերականգնողական ուղու վրա կկանգնեցնեն:  Եթե դուք նկատում եք, որ հակվում եք վատ սովորություններին այն աստիճան, որ դրանք փչացնում են ձեր կյանքը, մտածե՛ք որևէ մեկի հետ այս թեմայով խոսալու մասին:

Դեպրեսիայի ավելի խորը ախտանշանները ուշադրության կարիք ունեն, եթե դուք զգում եք դրանց առկայությունը: Զրուցե՛ք ընկերոջ հետ, կամ ավելի լավ է դիմեք հոգեբանի: Թեև դեպրեսիայի համար չկա կախարդական փայտիկ, այնուամենայնիվ, կան բուժման մեթոդներ, որոնք ոչ պակաս արդյունավետ են: Պարզապես պետք է գտնել ձեզ համապատասխան մեթոդը: Եվ հիշե՛ք. դուք միայնակ չեք: Բազմաթիվ մարդիկ պայքարում են դեպրեսիայի դեմ և որքան շատ մարդ բարձրաձայնի իր խնդիրների մասին, այնքան ավելի հեշտ կլինի այդ մարդկանց բուժումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment