ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության դասերը

ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության դասերը

Հոդվածի առանցքում

  • Բազելում տեղի ունեցած նախարարների կոմիտեի նիստին ռեկորդային մասնակցություն է գրանցվել, ներկա էին 53 նախարարներ և 1300 պատվիրակներ:
  • ԵԱՀԿ-ում Շվեյցարիան նախագահում էր 2-րդ անգամ, առաջինը 1996 թվականին էր:
  • Արտասովոր, եթե ոչ հազվադեպ է, որ փոքր, չեզոք երկիրը ունենա միջազգային նման կարևոր դերակատարում:
  • Շվեյցարիայում հաճախ են ասում, որ երկիրը միջազգային հարաբերություններում կրում է ավելին, քան կշռում է, սա դիվանագիտական վարպետության փայլուն օրինալ է:
  • Շվեյցարիան այդքան անսովոր դարձնող արժեքներն են երեք տարբեր մշակույթները, չորս պետական լեզուները, փոխհամաձայնության հասնելու 700 տարվա փորձը:

Ուշադրությանն արժանի

Անցած շաբաթ Բազելում տեղի ունեցած նախարարների կոմիտեի նիստին ռեկորդային մասնակցություն է գրանցվել, ներկա էին 53 նախարարներ և 1300 պատվիրակներ: Շվեյցարիայի նախագահությունը հատկապես բարձր են գնահատել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, չնայած նախարարների կոմիտեի նիստին Ուկրաինայում եռացող հակամարտության վերաբերյալ հայտարարության շուրջ այդպես էլ փոխհամաձայնության հասնել չհաջողվեց:

Ի՞նչ դասեր կարելի է քաղել շվեյցարական ջանքերից, արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի խոսքով ԵԱՀԿ-ում նախագահությունը Շվեյցարիայի համար «պատիվ էր»:

Իհարկե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Շվեյցարիայի միջնորդական դերը այդ երկրին և ԵԱՀԿ-ին տալիս է հսկայական տեսանելիություն: Բայց հնարավո՞ր է ավելի մանրամասն ուսումնասիրության դեպքում այլ դասեր քաղել: ԵԱՀԿ-ում Շվեյցարիան նախագահում էր 2-րդ անգամ, առաջինը 1996 թվականին էր: Արտասովոր, եթե ոչ հազվադեպ է, որ փոքր, չեզոք երկիրը ունենա միջազգային նման կարևոր դերակատարում:

Առաջին դասն այն է, որ չեզոքությունը կարևոր դեր է խաղում որոշակի իրավիճակներում: Ինչպես Սառը պատերազմի ժամանակ, այժմ նույնպես, դրական ազդեցություն ունեցավ փաստը, որ Շվեյցարիան չեզոք է ուկրաինական հակամարտությունում: Նույն կերպ էր նաև Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության դեպքում, որի ժամանակ Շվեյցարիան միջնորդ դարձավ Մոսկվայի և ԱՀԿ-ի միջև: Ոչ ոք Շվեյցարիային չի մեղադրել որևէ մեկի կողմն անցնելու համար:

Փաստը, որ Հեյդի Թագլիավինին, ով գրել է մի հիանալի, հավասարակշռված զեկույց 2008-ի օգոստոսին բռնկված ռուս-վրացական հակամարտության մասին, աշխատել է որպես Բուրգհալտերի հատուկ ներկայացուցիչ, և սա նույնպես դրական շոշափելի արդյունք տվեց: Նա չափազանց հարգված է տարածաշրջանում: Ամեն տեղ միջնորդ լինելը ակտիվ չեզոքության շատ դրական օրինակ է:

Սեփական կշռից ավելին կրողը

ԵԱՀԿ նախագահության համար պատասխանատու Հեիդի Գրաուի գլխավորած խմբի և Վիեննայում Թոմաս Գրեմինգերի ղեկավարած Շվեյցարիայի ներկայացուցչության միջև գործակցությունը նույնպես զգալի գովասանքի է արժանի:

Շվեյցարիայում հաճախ են ասում, որ երկիրը միջազգային հարաբերություններում կրում է ավելին, քան կշռում է, սա դիվանագիտական վարպետության փայլուն օրինալ է:

Ուկրաինական ճգնաժամը մեծ անակնկալ էր բոլորի համար: Այն ընդհանրապես չկար նախագահության օրակարգում: Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները կամ լարվածության աճը Մերձդնեստրում շատ ավելի հավանական էին: Բայց նպատակային խումբը կարողացավ շարունակել աշխատանքները, ձեռքբերումներ արձանագրել այնպիսի հարցերում, ինչպիսիք են ահաբեկչության ու մարդկային առևանգումների կանխարգելումը` միաժամանակ զբաղված լինելով Ուկրաինայում տիրող իրավիճակով:

Հավանաբար ամենամեծ դասը գալիս է առաջինից: Շվեյցարիան դեր է խաղում միջազգային հարթակում: Քանի դեռ շատ երկրներ արդարացիորեն հպարտանում են այդ հաջող աշխատանքով, շատերը փորձում են երկիրը վերադարձնել նեո-մեկուսացմանը: Ներգաղթյալների հարցով փետրվարի 9-ի քվեարկությունը ցույց տվեց հենց այս միտումը:

Միաժամանակ, կան մարդիկ, որոնք ցանկանում են չափավորել արտասահմանցիների քանակը երկրում: Այդ մարդիկ դեմ են, որ դրսից եկող դատավորները խառնվեն Շվեյցարիայի ներքին գործերին, նրանք ցանկանում են երկիրը միջազգային իրավունքից վեր դասել: Շվեյցարիան հպարտորեն ցույց է տվել, որ կարող է ամենաբարձր մակարդակներում միջնորդական դիվանագիտություն վարել:

Շվեյցարիան այդքան անսովոր դարձնող արժեքներն են երեք տարբեր մշակույթները, չորս պետական լեզուները, փոխհամաձայնության հասնելու 700 տարվա փորձը: Սրանք չափազանց թանկ և կարևոր են ավելի լայն համատեքստում:

Միջազգաին հարթակ

Շվեյցարիան միջազգային հանգույցի մի մասն է: Գլոբալիզացիայի մեր օրերում հին ժամանակների հանդեպ տխուր կարոտ է հիշեցնում այն դիրքորոշումը, թե պետք է վերադառնալ պարզեցված ազգայնականությանը: Պատկերացրեք թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի պես տաղանդը հանդես գա միայն տեղական առաջնություններում: Պատկերացրեք, որ Фեդերերը հայտնի լինի միայն նրանով, որ հաղթել է Բազելի առաջնությունում և Ժնևի մրցաշարում: Ֆեդերերը, փաստորեն չէր լինի այն մարզիկը, ինչն այսօր է, եթե չմասնակցեր միջազգային առաջնություններին:

Մեծագույն դասը, որը պետք է քաղել նախագահության փորձից, այն է, որ Շվեյցարիան անխուսափելիորեն կապված է մնացած աշխարհի հետ, այն կարող է իրեն ներկայացնել բարձրագույն մակարդակներում և հանդես գալ լավ առաջարկներով: Այս երեք իրողությունների համար բոլոր շվեյցարացիները պետք է հպարտ լինեն: Զարմանալի չէ, որ այս փաստերը շվեյցարացիներին հիշեցնում են արտասահմանցիները:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment