Ժնևում հայկական հուշահամալի կառուցումը բախվում է լուրջ խոչընդոտների
Հոդվածի առանցքում
- Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը Ժնևի կանտոնին, առաջարկել է դադարեցնել քաղաքի ՄԱԿ-ի գրասենյակին մոտ գտնվող Արիանա այգում տեղադրվող “Les Réverbères de la Mémoire” հուշարձանի կառուցումը:
- Ժնևյան քաղաքային իշխանությունը դեռևս ցանկանում է Արիանա այգում տեղադրել ֆրանսիացի արտիստ Մելիք Օհանյանի ստեղծած ութ մետրանոց բրոնզե հուշարձանը:
- Քաղաքապետարանը դիտարկում է այլ տարածքներ ևս, եթե մերժում ստանան շրջանից:
- Շվեյցարիա-Հայաստան կառավարական խմբի համանախագահներից Ուլի Լյունբերգերը ասել է, որ զգում է՝ Շվեյցարիան ընկել է թուրքական իշխանության ճնշման տակ:
Ուշադրությանն արժանի
Համաձայն Շվեյցարիայի հանրային ռադիոյի՝ երկրի արտաքին գործերի նախարարը կոչ է անում ժնևում չտեղադրել Հայոց ցեղասպանության հուշարձանը, ինչպես նախապես պլանավորված էր:
RTS –ի՝ երկուշաբթի օրվա հաղորդման համաձայն, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերից ստացված նամակը, որն ուղղված է Ժնևի կանտոնին, առաջարկում է դադարեցնել քաղաքի ՄԱԿ-ի գրասենյակին մոտ գտնվող Արիանա այգում տեղադրվող “Les Réverbères de la Mémoire” հուշարձանի կառուցումը:
Սա 2008 թվականից սկսած հուշարձանի շուրջ պտտվող պատմության վերջին շրջադարձն էր: Հուշարձանը, որը պետք է նախապես տեղադրվեր Ժնևի Հին քաղաքում, ստիպված էր տեղափոխվել այգի: Սակայն սա ևս կարող է փոփոխություններ կրել, նշում է RTS-ը:
Բեռնում երկու շաբաթ առաջ Ժնևի շրջանի նախարարներ Ֆրանսուա Լոնգչամփի, Անտոնիո Հոդջերսի և Բուրկհալտերի հանդիպումից հետո Ժնևին ուղղված նամակում խորհուրդ էր տրվում շրջանի համապատասխան իշխանություններին՝ «հրաժարվել տվյալ տեղում շինարարության թույլտվությունը տալուց»:
Ըստ RTS-ի տեքստի, դա «արվում է պահպանելու այն խաղաղ աշխատանքային միջավայրը, որ թույլ է տալիս ՄԱԿ-ին ու այլ միջազգային կազմակերպությունների իրականացնել իրենց գործառույթները»:
Նո՞ր տեղ:
Այնուամենայնիվ, Ժնևյան քաղաքային իշխանությունը դեռևս ցանկանում է Արիանա այգում տեղադրել ֆրանսիացի արտիստ Մելիք Օհանյանի ստեղծած ութ մետրանոց բրոնզե հուշարձանը, սակայն նշվում է, որ այլ տարածքներ ևս կդիտարկվեն, եթե մերժում ստանան շրջանից: Բոլյո և Քրոփետս այգիները ևս դիտարկվում են:
Վերջին զարգացումները քննադատության ենթարկեցին հուշարձանի տեղադրման կողմնակիցները: Շվեյցարիա-Հայաստան կառավարական խմբի համանախագահներից Ուլի Լյունբերգերը RTS-ին ասել էր, որ նա զգում է՝ Շվեյցարիան ընկել է թուրքական իշխանությունների ճնշման տակ:
Հայերն ասում են, որ օսմանյան թուրքերը 1915-1918 թվականներին պլանավորված ցեղասպանության ընթացքում մինչև 1.8 մլն հայերի են սպանել: Թուրքիան ժխտում է զանգվածային ոչնչացումների՝ ցեղասպանություն լինելու փաստն՝ ասելով, որ զոհերի թիվը ուռճացված է:
2003 թվականին Շվեյցարիայի Ներկայացուցիչների պալատը այդ կոտորածները ընդունել են որպես ցեղասպանություն, սակայն ոչ Սենատը և ոչ էլ Նախարարների կաբինետը այն պաշտոնապես չեն ընդունել:
Հոդվածի բնօրինակն` այստեղ: