1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ անհետացած հոգիներ ու պատմություններ

1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ անհետացած հոգիներ ու պատմություններ

Հոդվածի առանցքում

  • Սա ութ անդամ ունեցող Բոհջալյան ընտանիքի նկարն է՝ փոքրիկն էլ նստած է իմ պապի՝ Լևոն Նազարեթի ծնկներին, ով իր նոր կնոջ՝ Հայկուհի Շերինյանի հետ տասնամյակներ անց ԱՄՆ նավարկելուց հետո պետք է կոչվեր Լեո: Հայկուհին հավանական է, որ արդեն իր երեք երեխաներից առաջինով հղի էր իմ հորից:
  • Սակայն Լեոյի ծնողնե՞րը: Մենք ոչինչ չգիտենք նրա մոր մասին և ոչինչ չգիտենք նաև հոր մասին, ում ծնկներին նստած է Լեոն ընտանեկան հին նկարի վրա: Նրա անունը Նազարեթ է եղել, և ենթադրվում է, որ նա դերձակ է եղել: Մեզ պատմել են, որ նա կարող է և գրող է եղել:
  • Առաջին Աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունը պետք է սիստեմատիկորեն ոչնչացներ 1.5 միլիոն հայ բնակչությանը, կամ այստեղ ապրող հայերի յուրաքանչյուր չորսից երեքին: Հայերի մեծամասնությունը, որ այսօր կենդանի են, այն ժամանակ փրկվածների սերունդներն են: Այս ապրիլին էր, երբ Ֆրանցիսկոս Պապը ճանաչեց կոտորածներն ու անվանեց ցեղասպանություն:
  • Մենք գիտենք, որ նա երեք եղբայր ուներ Մերձավոր Արևելքում կամ Անատոլիայում, որոնցից մեկը հնարավոր է 1915 թվականին Կահիրեում դեղագործ էր, բայց նրանք բոլորը անհետացել են պատմության առասպելներում: Իմ պապը կամ երբեք չի իմացել, կամ էլ չի ասել, թե ի՞նչ է կատարվել նրանց հետ, և առ այսօր անհետացումը կամ մահը առեղծված են մնացել:
  • 1896 թվականին, սակայն, նրա գործերի տոնը փոխվել է: Որպես Հայոց Ցեղասպանության նախերգանք՝ 1894-1896 թվականների ընթացքում քառորդ միլիոն հայեր Օսմանյան կայսրությունում կոտորվեցին: Այս կոտորածները կոչվում են Համիդյան ջարդեր՝ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի անունով: 1895 թվականի նոյեմբերի 18-ին ջարդերը հասել են Կեսարիա: Իմ մեծ պապը այնտեղ էր: Մի քանի ամիս անց, նա 70 քառատողանոց դյուցազներգություն է գրել իր տեսածի մասին: Քառյակների մեջ:
  • Ես երբեք հստակ չեմ իմանա, թե ինչու պապս երբեք չէր խոսում իր հոր փառքի մասին: Հավանաբար նա չէր գիտակցում Նազարեթի արժանիքները: Լևոնը ամենափոքր երեխան էր, որ ծնվել էր 1902 թվականին իր հոր բնական մահից մի քանի տարի առաջ: Բացի այդ, մենք կարող ենք ենթադրել, թե ինչպես էր ընտանիքը ցրվել նախ Համիդյան ջարդերի, իսկ հետո էլ Հայոց Ցեղասպանության պատճառով:
  • Երբ մենք քննարկում ենք ցեղասպանությունը, միշտ սկսում ենք թվերից՝ 6 միլիոն, 1,5 միլիոն: Սակայն մենք միայն հոգիներ չենք կորցրել, պատմություններն էլ են կորել:

Ուշադրությանն արժանի

Նկարը կարող է միայն  տարաշխարհիկ կոչվել:  Այն նկարվել է 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության Անկարայից հարավ-արևելք գտնվող Կեսարիա քաղաքում: Սա ութ անդամ ունեցող Բոհջալյան ընտանիքի նկարն է՝ փոքրիկն էլ նստած է իմ պապի՝ Լևոն Նազարեթի ծնկներին, ով իր նոր կնոջ՝ Հայկուհի Շերինյանի հետ տասնամյակներ անց ԱՄՆ նավարկելուց հետո պետք է կոչվեր Լեո: Հայկուհին հավանական է, որ արդեն իր երեք երեխաներից առաջինով հղի էր իմ հորից:

Իմ եղբայրը, իմ զարմիկն ու ես ունենք մեր պատմությունները Լեոյի ու Հայկուհու մասին: Մեր համեստ տատի չափազանց մեծ վարպետ էր Նյու Յորքի արվարձան Վեստչեսթերում որպես լողորդ մարզիկ: Մի անգամ նա վերցնում է իր պայուսակն ու գրեթե ծեծում է հարձակվողին, ով փորձել է գողանալ նրան Վաշինգտոն Հայթսում՝ վերին Մանհեթթենում:

Այստեղ է եղել մեր պապիկը, ով կիրակի կեսօրին իր սիրելի ուդն է նվագել, որն վինին նման լարային գործիք է: Նա կոստյում է հագած, որովհետև մեր հիշողության մեջ նա միշտ կոստյումով էր: (Մի անգամ ես հարցրել եմ նրա դստերը՝ իմ հորաքույր Ռոուզ Մարիին, արդյո՞ք իր հայրը մշտապես կոստյում է հագել: Նա ծիծաղեց ու ասաց. «Անշուշտ, ո՛չ: Ես հիշում եմ՝ մի անգամ, երբ նա մաքրում էր յուղի այրիչը, հանել է իր կոստյումը»):

Սակայն Լեոյի ծնողնե՞րը: Մենք ոչինչ չգիտենք նրա մոր մասին և ոչինչ չգիտենք նաև հոր մասին, ում ծնկներին նստած է Լեոն ընտանեկան հին նկարի վրա: Նրա անունը Նազարեթ է եղել, և ենթադրվում է, որ նա դերձակ է եղել: Մեզ պատմել են, որ նա կարող է և գրող է եղել:

Այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը. 1915 թվականի ապրիլի 24-ն էր, երբ հայ մտավորականները, պրոֆեսորներն, խմբագիրներն ու հոգևոր առաջնորդները Կոստանդնուպոլսում  օսմանյան իշխանությունների կողմից շրջապատվեցին և գրեթե բոլորը սպանվեցին: Առաջին Աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունը պետք է սիստեմատիկորեն ոչնչացներ 1.5 միլիոն հայ բնակչությանը, կամ այստեղ ապրող հայերի յուրաքանչյուր չորսից երեքին:

Հայերի մեծամասնությունը, որ այսօր կենդանի են, այն ժամանակ փրկվածների սերունդներն են: Այս ապրիլին էր, երբ Ֆրանցիսկոս Պապը ճանաչեց  կոտորածներն ու անվանեց  ցեղասպանություն:

Իմ տատիկն ու պապիկը հազվադեպ էին խոսում իրենց տեսածի ու Օսմանյան կայսրությունում կամ Մերձավոր Արևելքում իրենց ընտանիքների փորձությունների մասին: Մենք միայն պատառիկներ գիտենք: Մենք, օրինակ, գիտենք, որ մեր տատիկի հայրը տարիներ շարունակ նժույգներ էր տրամադրում Օսմանյան կայսրությանը մինչև 1915 թվականը: Ձիերի ֆերման Անկարայի ծայրամասում էր գտնվում:

Այդ գարնանը նախկինի նման նժույգները օրինական գնելու փոխարեն, նրանք պարզապես կրակել ու սպանել են նրա հորը, բռնագանձել են երեմակը, իսկ հետո էլ բռնագանձել են ընտանեկան տունը: Իսկ մեր պապի ընտանի՞քը: Մենք ոչինչ չգիտենք: Լեոն արդեն ուղևորվել էր Ամերիկա: Մենք գիտենք, որ նա երեք եղբայր ուներ Մերձավոր Արևելքում կամ Անատոլիայում, որոնցից մեկը հնարավոր է 1915 թվականին Կահիրեում դեղագործ էր, բայց նրանք բոլորը անհետացել են պատմության առասպելներում: Իմ պապը կամ երբեք չի իմացել, կամ էլ չի ասել, թե ի՞նչ է կատարվել նրանց հետ, և առ այսօր անհետացումը կամ մահը առեղծված են մնացել:

1920-ականների կեսերին իմ պապը գնացել է Փարիզ Հայկուհուն հանդիպելու համար և այնտեղ նրանք սիրահարվել են ու ամուսնացել: 1927 թվականին նա նրան Նյու Յորք է բերել, և հաջորդ տարի Տուկահոյում նա գեղեցիկ աղյուսե տուն է կառուցել, որտեղ նրանք կմեծացնեին իրենց երեխաներին ու կապրեին 40 տարի:

Այն ինչ ինձ վերադարձնում է Կեսարիա իմ մեծ պապը՝ Նազարեթ անունով այդ տղամարդն է՝ հին նկարի վրա:

Այս գարնանը ես մի գիրք էի թերթում, որն իմ ձեղնահարկում էր մնացել ավելի քան քառորդ դար: Դա հին հայկական հանրագիտարանի մի հատոր էր՝ Կեսարիայի հայտնիների մասին: Իմ հորաքույր Ռոզ Մարին տվել էր ինձ, երբ 1992 թվականին նա և նրա ամուսինը վաճառել էին իրենց տունը: Ես հասկացա, որ դա կարևոր էր իմ հորաքրոջ համար, և նրանից առաջ էլ՝ իմ տատիկի համար: Նա ասաց, որ որպես երիտասարդ գրող, ես պետք է ունենամ այն, բայց ես չգիտեի ինչու և ես դեռ հայերեն կարդալ չգիտեմ:

Սակայն երբ այս գարնանը ես թերթում էի այն, տեսա իմ մեծ պապի նկարը: Նա այնտեղ էր, այն հին լուսանկարի մեջի մարդը: Ես հանրագիտարանը ցույց տվեցի իմ ընկերոջը՝ Խաչիկ Մուրադյանին՝ ցեղասպանագետի, ով խոսում ու կարդում է հայերեն, և խնդրեցի նրան թարգմանել Նազարեթ Բոհջալյանի նկարին առընթեր հատվածը:

img3729

Նազարեթ Բոհջալյանին է նվիրված Հայոց պատմության մասին քիչ հայտնի գրքերից մեկի 5 էջը. Քրիս Բոհջալյան

Կարծես թե, իմ մեծ պապը դերձակ չի եղել, ով իբրև թե երբեմն գրել էր: Նա պոետ է եղել: Նա, իրականում, գուսան է եղել: Նա նվագել է այնքան լավ, որքան որ գրել է: Այդ գրքի նրան նվիրված հինգ էջերում նա նկարագրվում է որպես շնորհալի մարդ: 14 տարեկանում նրան Կեսարիայից տարել են Երուսաղեմ ներկայացումների համար: Նա նվագել ու երգել է Կոստանդնուպոլսում որպես դեռահաս իր 20-ականներին: Միայն 30 տարեկանում է նա վերադարձել Կեսարիա ամուսնանալու ու ընտանիք կազմելու համար: Սակայն նա շարունակել է գրել:

img3732

Հին հայկական հանրագիտարան Կեսարիայի հայտնի հայերի մասին. Քրիս Բոհջալյան

Նրա պոեմները բարոյականություն ու արժեքներ են սովորեցրել, և նրան շրջապատող մարդկանց համար ուրախ տոնակատարություններ ու կյանքի գեղեցկություն են եղել: Պատկերացրե՛ք, Վոլտ Վիթման:

1896 թվականին, սակայն, նրա գործերի տոնը փոխվել է: Որպես Հայոց Ցեղասպանության նախերգանք՝ 1894-1896 թվականների ընթացքում քառորդ միլիոն հայեր Օսմանյան կայսրությունում կոտորվեցին: Այս կոտորածները կոչվում են Համիդյան ջարդեր՝ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի անունով: 1895 թվականի նոյեմբերի 18-ին ջարդերը հասել են Կեսարիա: Իմ մեծ պապը այնտեղ էր:

Մի քանի ամիս անց, նա 70 քառատողանոց դյուցազներգություն է գրել իր տեսածի մասին: Քառյակների մեջ:

«Նրանք սպանեցին անհավատներին կացիններով, դաշույններով, և չհարցրին՝ ո՞վ եք դուք, վաճառակա՞ն, թե կուլի»: «Նրանք երեխաներին հանեցին մայրերի արգանդներից, և վկաները՝ խելագարվեցին»: Սա սրտաճմլիկ է, ականատեսի վկայություն:

Ես երբեք հստակ չեմ իմանա, թե ինչու պապս երբեք չէր խոսում իր հոր փառքի մասին: Հավանաբար նա չէր գիտակցում Նազարեթի արժանիքները: Լևոնը ամենափոքր երեխան էր, որ ծնվել էր 1902 թվականին իր հոր բնական մահից մի քանի տարի առաջ: Բացի այդ, մենք կարող ենք ենթադրել, թե ինչպես էր ընտանիքը ցրվել նախ Համիդյան ջարդերի, իսկ հետո էլ Հայոց Ցեղասպանության պատճառով:

Երբ մենք քննարկում ենք ցեղասպանությունը, միշտ սկսում ենք թվերից՝ 6 միլիոն, 1,5 միլիոն: Սակայն մենք միայն հոգիներ չենք կորցրել, պատմություններն էլ են կորել:

Իմ վեպը Հայոց Ցեղասպանության մասին՝ «Ավազե ամրոցի աղջիկը», լույս է տեսել 2012 թվականին, և այդ ժամանակ ես կարծում էի, որ ես առաջին Բոհջալյանն եմ, որ փորձել է ներկայացնել այդ ողբերգական ոճիրը արվեստի միջոցով: Միայն այս գարնանը, ես հասկացա, որ երկրորդն էի:

Քրիս Բոհջալյանը հեղինակ է 18 գրքերի՝ այդ թվում և Հայոց Ցեղասպանության մասին «Ավազե ամրոցի աղջիկը» վեպը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment