Փոխնակ մայրերը

Փոխնակ մայրերը

Հոդվածի առանցքում

  • Աննայի ամուսինը լքել էր նրան և գնացել Եվրոպա: Երբ Աննան հասկացավ, որ ամուսինը հետ չի գալու, որոշեց, որ պետք է աշխատանք գտնի, որ կարողանա իր տղային խնամել, և նրա ընկերներից մեկն առաջարկեց նրան աշխատել որպես փոխնակ մայր: Արհեստական բեղմնավորման պրոցեսից հետո պարզվեց, որ Աննան երկվորյակ է ունենալու: Նրանք խնդրեցին Աննային, որ համաձայնի լույս աշխարհ բերել երկուսին էլ. Աննան համաձայնեց:

Ուշադրությանն արժանի

 

«Ես չեմ փոշմանում, որ համաձայնեցի անել սա, բայց անասելի դժվար էր բաժանվել երեխայից: Հասկացա, որ եթե տեսնեմ նրան, գուցե ամեն ինչ ավելի ցավոտ կլիներ»

Նելլի և Ռաֆայել

«Մեր հարսանիքի ժամանակ մարդիկ կենացներ էին ասում և հայկական ավանդույթի համաձայն մեզ մաղթում, որ 7 որդով սեղան նստենք: Չէի պատկերացնում, որ տարիներ հետո այդ խոսքերը կընդունեմ, որպես նախատինք, ոչ թե ցանկություն»:

Նելլին ու Ռաֆայելը ամուսնացել են 2007-ին: Ռաֆայելի ծնողները երազել են մեծ ընտանիք ունենալու մասին և սպասում էին, որ շատ շուտով թոռներ կունենան: Սակայն չէին պատկերացնում, որ դա կտևի 10 տարի:

«Առաջին երկու տարին մենք չէին անհանգստանում, որովհետև դեռ երիտասարդ էինք: Մտածում էինք որ ամեն ինչ դեռ առջևում է: Բոլորն անընդհատ հարցուփորձ էին անում, և ուզում էին իմանալ թե երբ ենք երեխա ունենալու: Ինձ սկսում էի մեղավոր զգալ, որովհետև չգիտեի ինչ պատասխանել»,-ասում է Նելլին:

Երկու տարի անց զույգը որոշեց բժշկի այցելել: Ստուգումներից հետո պարզվեց, որ երկուսն էլ առողջ են, բժիշկները խորհուրդ տվեցին մի փոքր էլ սպասել: Տևեց 7 տարի: Սիրահար զույգը, որը միշտ օրինակ էր եղել շրջապատի համար հայտնվեց բաժանման եզրին: Ծնողները շարունակ հորդորում էին բաժանվել և նոր կյանք սկսել:

«Մենք միշտ սիրել ենք իրար: Պատրաստ էինք շարունակել միասին ապրել առանց երեխաների, բայց երկուսիս ծնողներն էլ դեմ էին: Նրանք ասում էին, որ բաժանվենք և նոր կյանք սկսենք, որպեսզի երկուսս էլ հնարավորություն ունենանք երեխա ունենալ: Սարսափելի է, երբ քո կյանքը դառնում է անտանելի տառապանք և ոչ միայն երեխա ունենալու ձգտումով այլ ընտանիքը քանդելու փորձերը կանխելով»,-պատմում է Նելլին:

Ամուսնության 9 տարիների ընթացքում զույգը երեք անգամ դիմել է արհեստական բեղմնավորման օգնությանը: Արդյունք չի եղել: Հայաստանում արհեստական բեղմնավորումն արժե 1,2-ից մինչև 1,6 միլիոն դրամ: Ռաֆայելն աշխատել է օրուգիշեր, երեկոյան ժամերին էլ տաքսի է վարել: 3-րդ անարդյունք փորձից հետո զույգը որոշեց էլ չդիմել բժիշկների օգնությանը:

Նելլին և Ռաֆայելը որոշեցին երեխա որդեգրել, սակայն դեմ էին ծնողները: Ռաֆայելը ռադիոյով լսել էր փոխնակ մայրերի մասին, հաջորդ օրը որոշեց ավելի մանրամասն իմանալ:

Կլինիկայում Ռաֆայելին ասացին, որ փոխնակ մոր ծառայությունն արժե 13-ից 25 հազար դոլար: Գումարն ավելի քիչ կլինի եթե փոխնակ մորը գտնի զույգը: Նրանք երկու տարվա ընթացքում հավաքեցին գումարը, վաճառեցին մեքենան: Առաջարկված փոխնակ մայրերից զույգն ընտրեց Աննային:

Աննայի ամուսինը լքել էր նրան և գնացել Եվրոպա: Երբ Աննան հասկացավ, որ ամուսինը հետ չի գալու, որոշեց, որ պետք է աշխատանք գտնի, որ կարողանա իր տղային խնամել, և նրա ընկերներից մեկն առաջարկեց նրան աշխատել որպես փոխնակ մայր:

«Ես հասկանում էի, որ ոչինչ հեշտ չի լինելու, բայց իմ ընկերն ինձ քաջալերում էր՝ ասելով, որ 9 ամիսը շատ արագ կանցնի: Երբ հանդիպեցի Նելիին ու Ռաֆայելին, հասկացա որ նրանք լավ մարդիկ են: Սկսեցի մտածել, որ կարող եմ օգնել նրանց և իրականացնել նրանց երազանքը»,-ասել է Աննան:

Արհեստական բեղմնավորման պրոցեսից հետո պարզվեց, որ Աննան երկվորյակ է ունենալու: Նրանք խնդրեցին Աննային, որ համաձայնի լույս աշխարհ բերել երկուսին էլ. Աննան համաձայնեց:

Ծնվեց երկու աղջիկ: Աննան որոշեց չտեսնել երեխաներին. «Ես չտեսա նրանց, հետո միայն իմացա, որ երկու աղջիկ եմ ունեցել: Ինձ համար ծանր էր նրանցից բաժանվելը, որոշեցի, որ ավելի լավ է չտեսնեմ նրանց»:

Ծննդաբերությունից հետո, պայմանագրի համաձայն Աննան ստացավ 13 հազար դոլար: Հիմա նա կարողանում է հոգալ իր և որդու բոլոր ծախսերը:

«Ես վստահ եմ, որ նրանք երջանիկ կլինեն: Հիմա հետևում եմ Նելիի էջին սոց կայքերում և տեսնում եմ թե ինչքան են մեծացել: Նելին ինձ հրավիրել էր երեխաների մկրտության արարողությանը, սակայն մերժեցի. այդպես լավ է բոլորիս համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝

Սեղմագիր՝

Բաժին՝  Հայաստան, Կենսակերպ

 

Write a comment