Սամերս. Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականությունն այս պահին ճիշտ է

Սամերս. Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականությունն այս պահին ճիշտ է

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ի Ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսը հավանության է արժանացրել դաշնային պահուստային համակարգի վարած դրամավարկային քաղաքականությունը և կանխատեսել է տոկոսադրույքի նվազում: Ֆինանսական շուկաները կանխատեսում են, որ ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգն «ամենայն հավանականությամբ» կնվազեցնի տոկոսադրույքն այն բարձրացնելու փոխարեն: «Որքանով հասկանում եմ, պետք է այդ ուղղությամբ գնան այսօր», - ասել է Սամերսը Վաշինգտոնում՝ Պետերսոնի անվան Միջազգային տնտեսագիտության Ինստիտուտում:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ-ի Ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսը հավանության է արժանացրել դաշնային պահուստային համակարգի վարած դրամավարկային քաղաքականությունը և կանխատեսել է տոկոսադրույքի նվազում:

Ֆինանսական շուկաները կանխատեսում են, որ ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգն «ամենայն հավանականությամբ» կնվազեցնի տոկոսադրույքն այն բարձրացնելու փոխարեն: «Որքանով հասկանում եմ, պետք է այդ ուղղությամբ գնան այսօր», – ասել է Սամերսը Վաշինգտոնում՝ Պետերսոնի անվան Միջազգային տնտեսագիտության Ինստիտուտում:

Նախագահ Դոնալդ Թրամփը և իր խորհրդականները դաշնային պահուստային համակարգից ավելին են ակնկալում: Նրանք կոչ են անում տոկոսադրույքները նվազեցնել՝ պնդելով, որ կենտրոնական բանկը ցածր գնաճի ժամանակ զսպում է տնտեսական աճը:

Սամերսը Միացյալ Նահանգների դրամավարկային և բյուջետային քաղաքականությունն այսօր «ընդհանուր առմամբ» ընդունելի է որակել ու ասել, որ ֆիսկալ կոնսոլիդացիայի կարիք չկա:

Այդուհանդերձ նա քննադատաել է Թրամփի հարկային կրճատումները՝ պնդելով, որ դա տնտեսությանը վնասում է ու հավելելով, որ պետական ներդրումները քիչ են, ինչը մոտ ապագայում շատ «թանկ կարժենա» Նահանգների համար:

Սամերսը խոստովանել է, որ ԱՄՆ ֆիսկալ քաղաքականության մեջ շատ կետերի հետ համամիտ չէ, – «Ես էական փոփոխություններ կիրականացնեի բյուջետային ուղղվածության մեջ»: Նրա խոսքով՝ տնտեսությունը շատ փխրուն է և հաջորդ ռեցեսիան կարող է շատ խորը լինել:

Ըստ նրա՝ դաշնային պահուստային համակարգն ու գանձապետարանը պետք է ծրագիր մշակեն և միասին աշխատեն, այն դեպքում, երբ կենտրոնական բանկը կրկին ստիպված լինի նվազեցնել տոկոսադրույքները:

«Դաշնային պահուստային համակարգի ու գանձապետարանի գործակցությունը պետք է դառնա ԴՊՀ-ի ռազմավարության մասը», -ասել է Սամերսը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment