Ուսանողական հայկական ակումբները Գլենդելում նշում են ցեղասպանության տարելիցը

Ուսանողական հայկական ակումբները Գլենդելում նշում են ցեղասպանության տարելիցը

Հոդվածի առանցքում

  • Քրեսենտա հովտի, Քլարկ Մագնետի, Գլենդելի և Հուվերի ավագ դպրոցների ակումբների անդամները Ջոն Ուեյն կատարողական արվեստի կենտրոնում՝ Գլենդելում, անցկացրեցին տարեկան միջոցառում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ծրագրին մասնակցում էին տարրական դպրոցական տարիքից մինչև ավագ դպրոցի աշակերտներ, իսկ ծրագրում ընդգրկված էին հայ երաժշտական և մշակութային համարներ, որոնք ունկնդրում էին շուրջ 500 ներկաներ:

Ուշադրությանն արժանի

 

Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի հայկական ակումբների ուսանողները միավորել են իրենց կատարողական արվեստի տաղանդները` նշելու 104 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որի զոհ գնաց մեկ ու կես միլիոն մարդ:

Քրեսենտա հովտի, Քլարկ Մագնետի, Գլենդելի և Հուվերի ավագ դպրոցների ակումբների անդամները Ջոն Ուեյն կատարողական արվեստի կենտրոնում՝ Գլենդելում, անցկացրեցին տարեկան միջոցառում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Ծրագրին մասնակցում էին տարրական դպրոցական տարիքից մինչև ավագ դպրոցի աշակերտներ, իսկ ծրագրում ընդգրկված էին հայ երաժշտական և մշակութային համարներ, որոնք ունկնդրում էին շուրջ 500 ներկաներ:

«Մեր ուսանողները հուսով են, որ անկախ ռասայական կամ էթնիկական պատկանելությունից, մենք միասին կարող ենք իրազեկել աշխարհին և  խաղաղություն և ներդաշնակություն փոխանցել », – ասաց Գլենդելի միացյալ դպրոցական խորհրդի անդամ Արմինա Ղարփետյանը:

Հիշատակի արարողությանը ներկա էին Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարազդատ Պահլավունին:

Կոնգրեսական Ադամ Շիֆը  նույնպես ներկա է գտնվել՝ ընդգծելով իր աջակցությունը  այն բանաձևին, որը կպահանջի Կոնգրեսից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի Հանրապետությունը և նրա աջակիցները տարիներ շարունակ հաջողությամբ տապալում են այս քվեարկությունը, չնայած ամերիկահայերի շարունակական ջանքերի:

«Այստեղ Գլենդելում՝ հայ համայնքի սրտում, ուր մենք հավաքվել ենք, դժվար է հասկանալ, թե ինչով է բարդ ճանաչումը», – ասաց Շիֆը: «Փաստերը կասկած չեն հարուցում: Մեկ ու կես միլիոն մարդ սպանվել է, բռնաճնշվել և դատապարտվել մահվան անապատում»:

Թեև այս սպանությունները տեղի են ունեցել ավելի քան մեկ դար առաջ, այնուամենայնիվ, կարևոր է ԱՄՆ-ի համար ճանաչել այն որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

«Նրանց համար, ովքեր կորցրել են սիրելիներին, ծնողներին, պապիկներին, հորեղբայրներին և մերձավորներին, ոչ ոք ավելի լավ չգիտի, թե որքան կարևոր է ճանաչումը », – ասաց նա:

Սոֆիա Ջեյմսը՝ դպրոցական խորհրդի անդամ ուսանողը, օգնում է միջոցառումը կյանքի կոչելուն, քանի որ նա Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդ է:

«Նրա գոյատևման պատմությունը ներազդել է իմ մտածելակերպի և ուրիշների նկատմամբ կարեկցանքի ունակության վրա», – ասաց նա: «Չնայած մեր ողբերգական անցյալին, ես շատ հպարտ եմ, որ մի համայնքի մաս եմ, որտեղ հայերը հիմա բարգավաճում են»:

Հանդիսատեսը ծափահարում էր ավանդական հայկական երաժշտության ներքո, երբ Արա Դանս խումբը կատարում էր իր գործերը՝ նարնջագույն զգեստներով և գլխարկներով:

Գլենդելի միացյալ դպրոցական խորհրդի նախագահ Գրեգ Կրիկորյանը երեկոյան փակեց միջոցառումը ուսանողներին դիմելով ուղերձով, որպեսզի հպարտանան իրենց հայկական ժառանգությամբ, հարգալից վերաբերվեն հարևաններին և ցուցադրեն ամերիկյան և հայկական դրոշները միասին:

«Մենք օրհնված ենք ապրելու Ամերիկայի այս մեծ երկրում, և շատ ամերիկացիներ փրկել են հայերի կյանքեր», – ասաց Կրիկորյանը:

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ կշարունակվեն այս շաբաթ: Քաղաքապետարանում այսօր երեկոյան տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն, վաղը քաղաքում տեղի կունենա տարեկան միջոցառում Ալեքս Թատրոնում զոհվածների հիշատակի պատվին, իսկ հինգշաբթի տեղի կունենա քննարկում Գլենդելի կենտրոնական գրադարանում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment