Ուկրաինան բաց է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար և ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին․ Զելենսկի

Ուկրաինան բաց է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար և ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին․ Զելենսկի

Հոդվածի առանցքում

  • Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Ուկրաինայի արևելքում պատերազմը դադարեցնելու համար, սակայն նա ևս վերահաստատել է իր երկրի ՆԱՏՕ անդամակցելու ուղեգիծը, որին հակադրվում է Մոսկվան: Վլոդիմիր Զելենկին մեկնաբանություններ է արել հունիսի 4-ին Բրյուսել կատարած իր այցի ընթացքում, որտեղ նա հանդիպել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Դա իր առաջին արտասահմանյան այցն էր:

Ուշադրությանն արժանի

 

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Ուկրաինայի արևելքում պատերազմը դադարեցնելու համար, սակայն նա ևս վերահաստատել է իր երկրի ՆԱՏՕ անդամակցելու ուղեգիծը, որին հակադրվում է Մոսկվան:

Վլոդիմիր Զելենկին մեկնաբանություններ է արել հունիսի 4-ին Բրյուսել կատարած իր այցի ընթացքում, որտեղ նա հանդիպել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Դա իր առաջին արտասահմանյան այցն էր:

Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի աջակցության ներքո գտնվող անջատողականների դեմ մարտական ​​գործողությունները 2014 թվականի ապրիլից խլել են մոտ 13 հազար մարդու կյանք: Դրան նախորդել էր Ռուսաստանի կոմղից Ուկրաինայի Ղրիմի թերակղզու նկատմամբ վերահսկողության հաստատումը:

2014 թվականի սեպտեմբերին և 2015 թ. փետրվարին Մինսկի համաձայնագրերի հիման վրա հայտարարվեց հրադադար , որը նպաստեց Դոնեցկի և Լուգանսկի արևելյան նահանգներում մարտական ​​գործողությունների նվազմանը, սակայն զինադադարը երկար չպահպանվեց:

«Մենք պատրաստ ենք բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Մինսկի համաձայնագրերի իրականացման շուրջ, բայց առաջին հերթին մենք պետք է ի վիճակի լինենք ինքներս մեզ պաշտպանենք և ուժեղանանք տնտեսապես, քաղաքականապես և ռազմական առումով», – ասել է Զելենկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսին դաշինքի կենտրոնատեղիում:

Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինայի «ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամակցությանը հասնելու ռազմավարական ուղին» մնում է անփոփոխ:

Մոսկվան բացահայտորեն հակադրվում է ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը, հատկապես Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ: Թբիլիսին ևս ձգտում է դառնալ Արևմտյան ռազմական դաշինքի անդամ:

Ստոլտենբերգը Ուկրաինային կոչել է «շատ կարոևր գործընկեր» և ասել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. «Դաշնակիցները չեն ճանաչում և չեն ճանաչի Ղրիմի անօրինական բռնակցումը»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ուկրաինային պայքարել կոռուպցիայի դեմ և օրենքի գերակայության ամրապնդման բարեփոխումներ իրականացնել:

«Այս բարեփոխումները կարևոր են բոլոր ուկրաինացիների համար անվտանգության և բարգավաճման ապահովման առումով, և Ուկրաինային էլ ավել կմոտեցնեն ՆԱՏՕ-ին», – ասել է նա:

Զելենսկին մտադիր է մասնակցել ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստին հաջորդ օրը: Հանձնաժողովը Կիևի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հիմնական ձևաչափն է:

Քաղաքական փորձ չունեցող դերասան Զելենսկին մայիսի 20-ին ստանձնեց նախագահի պաշտոնը՝ հաղթելով գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին:

Արևելքում առկա հակամարտությունից և Ռուսաստանի կոմղից Ղրիմի բռնակցումից զատ, Ուկրաինան առերեսվում է կոռուպցիայի և խոշոր տնտեսական խնդրիների հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment