Այս օրերին Ռուսաստանում Ստալինը Պուտինից պոպուլյար է

Այս օրերին Ռուսաստանում Ստալինը Պուտինից պոպուլյար է

Հոդվածի առանցքում

  • Ռուսների շրջանում հարցումների արդյունքներով մարդկանց 70 տոկոսը նշել է, որ նախկին ԽՍՀՄ-ի վերջին դիկտատորը դրական դեր է խաղացել Ռուսաստանի համար: Սա Մոսկվայում գործող անկախ «Լևադա» կենտրոնի տվյալն է: Ստալինի նախորդ բարձրագույն վարկանիշը 2016 թվականին էր՝ 54%:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանում Հաղթանակի օրվա տոնակատարությունները տեղի են ունենում քիչ հավանական զարգացումներով՝ վերականգնվում է Իոսիֆ Ստալինի կերպարը:

Ռուսների շրջանում հարցումների արդյունքներով մարդկանց 70 տոկոսը նշել է, որ նախկին ԽՍՀՄ-ի վերջին դիկտատորը դրական դեր է խաղացել Ռուսաստանի համար: Սա Մոսկվայում գործող անկախ «Լևադա» կենտրոնի տվյալն է: Ստալինի նախորդ բարձրագույն վարկանիշը 2016 թվականին էր՝ 54%:

Հարցման մասնակիցների 51 տոկոսը նշել է, որ Ստալինին համարում է դրական կերպար: Սա  2001 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է, նշված է Լևադա կենտրոնի կայքում: Ստալինի նկատմամբ նման վերաբերմունք են դրսևորել հարցված բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչները, բացառությամբ 18-24 տարեկաններ խմբի, որոնք անտարբեր էին նախկին խորհրդային առաջնորդի նկատմամբ:

Առնվազն 18 տարեկան 1600 մարդու հարցմանը մասնակցել է մարտի 21-27-ին, արդյունքը հրապարակվել է ապրիլի կեսերին: Սխալվելու հավանականությունը  3,4% է:

Ստալինը Խորհրդային Միության ղեկավարն էր 1920-ականների կեսերից մինչև 1953-ին իր մահը: Սա այն ժամանակաշրջանն էր, երբ քաղաքացիների դեմ լայնածավալ ճնշումներ էին: Երկիրն անցավ արդյունաբերականացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման փուլով, ինչը իր հերթին հանգեցրեց սննդամթերքի պակասի և 1932-33-ի սովին, որը խլեց միլիոնավոր կյանքեր: Սովը, որը Ստալինի ծրագրով էր և ամենաշատը տուժեց Ուկրաինան, որտեղ այդ կերպ ճնշվեց անկախության շարժումը: Այսօր շատերը դա գնահատում են որպես ցեղասպանություն:

Ստալինը 1930-ականների կեսերին իրականացրել է «մեծ զտում»՝ լիկվիդացնելով Խորհրդային կոմունիստական կուսակցությանը դեմ անձանց: Մոտավորապես 750.000 մարդ է մահացել, և առնվազն մեկ միլիոն մարդ ուղարկվել է պարտադիր աշխատանքային ճամբարներ:

Այսօր Ստալինին ընկալում են հիմանականում փաստով, որ նա էր  ղեկավարում երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ մահացավ 22-28 միլիոն ռուս: Հաղթանակի օրն տոնելով  Ռուսաստանն ամեն տարի հիշեցնում է Երկրորդ աշխարհամարտում նախկին Խորհրդային Միության հաղթանակը և նացիստական Գերմանիայի պարտությունը:

Օրը հայրենասիրության նշանավոր տոնակատարության է վերածել Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին, որը տեսնում է, թե ինչպես է նվազում իր պոպուլյարությունը, երբ ավելանում են երկրի տնտեսական դժվարությունները: Ամեն տարի անցկացվում են շքերթներ ամբողջ երկրում, ընդգծվում է Մոսկվայի մայրաքաղաքում անցկացվող զանգվածային երթը՝ պատերազմական տանկերի, ռազմական ավիացիայի և հազարավոր զինվորների մասնակցությամբ:

Այսօրվա Ռուսաստանում Ստալինն արդիական է Պուտինի վարկանիշի իջեցման պատճառով: Նախագահի վարկանիշը բարձր է արևմտյան երկրների ղեկավարների համեմատ՝ 66%-ով, սակայն զգալիորեն նվազել է 2014-ի 90%-ի համեմատ: Ռուսները ունեցել են հինգ տարի անընդմեջ եկամուտների նվազում, իսկ անցած տարի կառավարության քայլը՝ կենսաթոշակային տարիքային շեմը բարձրացնելու մասին, պոպուլյար չէր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment