Սուրբ Սարգիսը հիշատակում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, նախատեսում է կառուցել նոր եկեղեցի

Սուրբ Սարգիսը հիշատակում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, նախատեսում է կառուցել նոր եկեղեցի

Հոդվածի առանցքում

  • Կիրակի օրերին Սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցում հայերը հավաքվում են միասնական աղոթքի` գալով Քերըլթոնի հարևանությամբ գտնվող եկեղեցի: Այստեղ սկիհները, խնկամանները և մոմերը եկեղեցին լցնում են մշուշոտ ծխով:
  • Այս տարի Սուրբ Սարգիսը և հայկական մյուս եկեղեցիներն ամբողջ աշխարհում հիշատակելու են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Եկեղեցին ծրագրում է հիշատակման միջոցառումներ, որոնք անցկացնելու է տարվա ընթացքում:
  • Եկեղեցին բացեց իր դռները վերանորոգումից հետո 1991-ին: Այժմ եկեղեցի են հաճախում Dallas-Fort Worth-ում բնակվող մոտ 350 ակտիվ ընտանիքներ: Մարդիկ հավաքվում են ամբողջ Հյուսիսային Տեխասից կիրակնօրյա ժամերգությանը մասնակցելու համար, որոշ մարդիկ նույնիսկ գալիս են Օկլահոմայից:
  • «Մենք հավատում ենք, որ սա ոչ լիարժեք սուգ է, այն երբեք լուծում չի ստացել, այն մոռացվել է», - ասել է Սարուխանյանը, որը Դալլասում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կոմիտեի ղեկավարն է. «Այն անցել է մի սերնդից մյուսին, այս հարցը մեզ միասնական է պահում»:
  • Եկեղեցուն ու համայնքին Չատինյանի նվիրաբերած ծաղիկներն այն 200-ի մեջ են, որոնք հիշատակում են Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մանուշակագույն ծաղիկը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական խորհրդանիշն է:
  • Հողատարածքը եկեղեցուն նվիրաբերել է համայնքի անդամներից մեկը, մոտ 3 տարի առաջ: Այժմ համայնքի առաջնորդներն աշխատում են գումար հավաքել նոր եկեղեցի կառուցելու համար: Դայյանի խոսքով, նրանք արդեն հավաքել են շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ 1 միլիոն դոլարի մոտ 25%-ը:

Ուշադրությանն արժանի

Չնայած նրանք ունեն ազգային նույն արմատները, միշտ չէ, որ խոսում են նույն բարբառով: Ոմանք իրենց արաբերենը խառնում են հայերեն բառերի հետ, մյուսները հայերենը մեկտեղում են պարսկերենին:

Բայց կիրակի օրերին Սուրբ Սարգիս հայ առաքելական եկեղեցում հայերը հավաքվում են միասնական աղոթքի` գալով Քերըլթոնի հարևանությամբ գտնվող եկեղեցի: Այստեղ սկիհները, խնկամանները և մոմերը եկեղեցին լցնում են մշուշոտ ծխով: Եկեղեցու մուտքը նման է շրջակայքում գտնվող փայտե և ապակե դռնով ցանկացած այլ տան մուտքին: Ավելի ուշ եկեղեցու անդամները ավելացրել են մշակութային դահլիճ՝ մեծ խոհանոցով, և դասասենյակներ: Այստեղ հավաքվում և ճաշում են երկժամյա ծիսակատարությունից հետո:

Random Road-ում տներից մեկը եկեղեցի վերածելուց ավելի քան երկու տասնամյակ անց շենքը շարունակում է մնալ Հյուսիսային Տեխասի հայկական միակ եկեղեցին: Այժմ այն հավաքատեղի է հայերի համար, որոնք ԱՄՆ են գաղթել Թուրքիայից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից և Հայաստանից: Եկեղեցու հոգևոր խորհրդի անդամ, Իրանից գաղթած Համլետ Սարուխանյանը նշում է. «Մենք հավատում ենք, որ որտեղ էլ լինի երկու հայ, նրանք միասին կկառուցեն փոքր Հայաստան»:

Հիշելով անցյալը

Մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի կոտորածները փրկվածներին դարձրել են  փախստական աշխարհի 5 մայրցամաքներում: Այժմ նրանց սերունդները գտել են նոր տներ շատ երկրներում, ինչպես ԱՄՆ-ում, Սիրիայում, Ֆրանսիայում և Լիբանանում:

Շատ պատմաբանների խոսքով, 1915-ին թուրքական կառավարության ղեկավարները սկսեցին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի հետապնդումներն ու կոտորածները: Դրանց ավարտին պարզվեց, որ զոհվել է 1.5 միլիոն հայ, մյուսները ստիպված հեռացել են:

Այս տարի Սուրբ Սարգիսը և հայկական մյուս եկեղեցիներն ամբողջ աշխարհում հիշատակելու են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Եկեղեցին ծրագրում է հիշատակման միջոցառումներ, որոնք անցկացնելու է տարվա ընթացքում: Հինգշաբթի գրող Փիթեր Բալաքյանը խոսել է Ցեղասպանության մասին Southern Methodist համալսարանում:

«Մենք հավատում ենք, որ սա ոչ լիարժեք սուգ է, այն երբեք լուծում չի ստացել, այն մոռացվել է», – ասել է Սարուխանյանը, որը Դալլասում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կոմիտեի ղեկավարն է. «Այն անցել է մի սերնդից մյուսին, այս հարցը մեզ միասնական է պահում»:

Նա հիշում է իր հոր պատմությունները նրա երկու հորեղբայրների մասին, որոնք մահացել էին Իրանից Իրաք անապատով մի քանի օր քայլելուց հետո, նրա հայրն այդ ժամանակ դեռ ծնված չէր. «Մենք գիտենք միայն մեր ընտանիքների պատմությունը, դա քաոս էր»:

Ջուլիետա Չատինյանը և իր դուստրերը` Լուսինե Միքս Պլանոն և Անահիտ Բալլարդ Ֆրիսկոն հասկանում են այդ քաոսը: Նրանք կրում են ձեռքով պատրաստված անմոռուկներ իրենց հագուստին: Դրանք վառ են պահում իրենց տատիկների հիշատակը, որոնք փրկվել են Հայոց Ցեղասպանությունից` վերջին գնացքներից մեկով փախչելով Պաղեստին:

«Այս տարվա արշավը ոչ այնքան Հայոց Ցեղասպանության, որքան Ցեղասպանությունը կանգնեցնելու մասին է», – ասում է Միքսը, որը նույնպես ծառայում է եկեղեցու հիշատակման կոմիտեում: Նա իր քրոջ հետ մեծացել է Խորհրդային Միությունում: Դպրոցները խիստ գրաքննության տակ էին, քույրերն իրենց տատիկների պատմությունները լսել են Չատինյանից:

Եկեղեցուն ու համայնքին Չատինյանի նվիրաբերած  ծաղիկներն այն 200-ի մեջ են, որոնք հիշատակում են Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մանուշակագույն ծաղիկը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական խորհրդանիշն է:

«Մենք կրում ենք այս անմոռուկները, որոնք խորհրդանշում են Ցեղասպանության զոհերին, բայց դուք կարող եք այն կրել` հիշելով ցանկացած հարազատ մարդու», – ասում է Բալլարդը:

Ընթանալ առաջ

Շանթ Աղյարյանի տատիկների և պապիկների ծնողները մահացել են Սիրիական անապատից Լիբանան տանող ճանապարհին: Աղյարյանը 25 տարեկան է, նա Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման հանձնաժողովի անդամ է, նրա խոսքով, այդ դեպքերի մանրամասները հիմնականում անհայտ են:

Չնայած Աղյարյանը ծնվել է ԱՄՆ-ում, նրա հայրը գաղթել է այստեղ Կիպրոսում մի քանի տարի ապրելուց հետո, երբ դեռ 13  տարեկան էր և փախչել էր Լիբանանի քաղաքացիական պատերազմից: Նրա հայրը Հյուսթոնում ուներ մի խանութ, նախքան Դալլասում ավտոպահեստամասերի սրահ բացելը:

Աղյարյանը մեծացել է եկեղեցում: Այդ ժամանակ հայկական համայնքը փոքր էր, բնակչությունն աճում էր: Շատերը, ինչպես նրա հայրը, հեռացել են տնտեսական հնարավորություններ փնտրելու նպատակով: Այժմ այստեղ հիմնականում վերջին տարիներին ներգաղթածներն են:

Երբ Աղյարյանը 9 տարեկան էր, նրա ընտանիքը վերադարձավ Լիբանան , նա հետ եկավ Դալլաս 2011-ին` Տեխասի համալսարանում բիոինժեներիա ուսանելու համար: Նա լքել էր եկեղեցին, երբ այն դեռ նորակառույց էր, այժմ վերադարձել ու տեսել է, որ եկեղեցին ընդլայնվում է: «Ես եղել եմ եկեղեցու բացմանը, բայց շատ երիտասարդ էի հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Այժմ, երբ վերադարձա, տեսա, որ այն ավելի ու ավելի մեծ է դառնում», – ասում է Աղյարյանը:

Եկեղեցին բացեց իր դռները վերանորոգումից հետո 1991-ին: Այժմ եկեղեցի են հաճախում Dallas-Fort Worth-ում բնակվող մոտ 350 ակտիվ ընտանիքներ: Մարդիկ հավաքվում են ամբողջ Հյուսիսային Տեխասից կիրակնօրյա ժամերգությանը մասնակցելու համար, որոշ մարդիկ նույնիսկ գալիս են Օկլահոմայից:

Այժմ եկեղեցին ծրագրում է կառուցել նոր շենք, որը երեք անգամ ավելի մեծ կլինի, քան գործող տարածքը West Plano-ում` Prestonwood Baptist Church-ի հարևանությամբ: Այն նախատեսում է զարգացնել ծրագրեր և անցկացնել սպորտային միջոցառումներ:

«Մեր ունեցած տեղը շատ լավն էր, այն ժամանակ գումար չկար, մարդիկ էլ շատ քիչ էին: Բայց մենք շատացել ենք և ժամանակն է ընդարձակվել», – ասում է Վահե Դայյանը` եկեղեցու հոգևոր խորհրդի ղեկավարը. «Այժմ մենք փորձում ենք հնարավորինս շատ մարդ ներգրավել, նրանց, ովքեր մինչև հիմա եկեղեցու հետ չեն առնչվել»:

Հողատարածքը եկեղեցուն նվիրաբերել է համայնքի անդամներից մեկը, մոտ 3 տարի առաջ: Այժմ համայնքի առաջնորդներն աշխատում են գումար հավաքել նոր եկեղեցի կառուցելու համար: Դայյանի խոսքով, նրանք արդեն հավաքել են շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ 1 միլիոն դոլարի մոտ 25%-ը:

Նրանք հուսով են սկսել աշխատանքները որքան հնարավոր է շուտ: «Խորհրդանշական կլինի մեր կոտորածներից 100 տարի անց եկեղեցի կառուցելը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment