Մուդիս․ Ամենամեծ ֆինանսական ռիսկերին բախվում են Շրի Լանկան, Հայաստանը և Պակիստանը

Մուդիս․ Ամենամեծ ֆինանսական ռիսկերին բախվում են Շրի Լանկան, Հայաստանը և Պակիստանը

Ռոյթերսը հաղորդում է, որ Շրի Լանկան, Հայաստանը և Պակիստանը գլխավորում են զարգացող երկրների ցանկը, որոնք ամենախոցելին են վերաֆինանսավորման ռիսկերի տեսնակյունից: Խնդիրն այն է, որ դրանք բախվում են «սպասվող խոշոր մարումներ և արտարժույթի ցածր ռեզերվներ» կոմբինացիային։ Այս մասին ասել է Մուդիս վարկանշավորման գործակալությունը։

Զարգացող տնտեսություն ունեցող երկրների կառավարությունները վերջին տարիներին սկսել են ավելի շատ բոնդեր թողարկել՝ օգտվելով ռեկորդային ցածր տոկոսադրույքներից և կենտրոնական բանկերի մեծ մասից, որոնք տրիլիոնավոր դոլարներ են ներարկում տնտեսության մեջ։

Բայց ԱՄՆ Ֆինանսների նախարարության աճող եկամուտները և ուժեղացող դոլարը՝ գումարած զարգացող երկրների արժույթների ռեկորդային ցածր արժեքը, ներդրողներն ուշադրությունը բևեռել են այն խնդրի վրա, թե վերաֆինանսավորման ինչ ճնշում է սպառնում որոշ երկրների:

Սահմանային շուկաներ ունեցող երկրներում, որոնց մեծ մասն ավելի ռիսկային են և հաճախ փոքր, զարգացող տնտեսությամբ, 2019-21-ին ամեն տարի մոտ 4 միլիարդ դոլարի պետական պարտատոմս կմարեն։ Ըստ Մուդիսի՝ ամենաշատ ազդեցությունը կկրի Ասիան։ 2020-2030 թվականներին ամեն տարի վերաֆինանսավորման բեռը կաճի 7-9 միլիարդ դոլարի:       

«Քանի որ միջազգային անկախ արժեթղթերը մարվելու են 2019-2020 թվականներին, Շրի Լանկայի, Հայաստանի և Պակիստանի կառավարությունները կենթարկվեն պարտքային ավելի թանկարժեք ֆինանսավորման»,- գրում է Մուդիսի վերլուծաբան Մեթյու Սիրքոստան:

Շրի Լանկան 1,5 միլիարդ դոլարի արժեթղթեր պետք է մարի 2019-ի առաջին քառամսյակում, ևս 1 միլիարդը՝  2020-ին: Հայաստանը 2020-ին պետք է մարի 500 միլիոն դոլար, սա կազմում է ՀՆԱ 3,9 տոկոսը:

Այս երեքշաբթի Շրի Լանկայի ռուպիի արժեզրկումը նոր ցուցանիշի հասավ: Այս տարի արդեն 10 տոկոս արժեզրկում է գրանցվել դոլարի նկատմամբ: Նույն օրը 7 տոկոսով արժեզրկվեց Պակիստանի ազգային արժույթը՝ ԿԲ դևալվացիայի ժամանակ, որից հետո կառավարությունը հայտարարեց Միջազգային արժույթի հիմնադրամ դիմելու մտադրության մասին:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

 

Write a comment