Շրի Լանկան և ահաբեկչության տարածումը

Շրի Լանկան և ահաբեկչության տարածումը

Հոդվածի առանցքում

  • Շատ բաներ դեռևս պարզ չեն Շրի Լանկայում Հարության տոնի օրը տեղի ունեցած հարձակումների մասին, որոնց արդյունքում զոհվել է առնվազն 290 անմեղ մարդ: Շրի Լանկայի մի քանի հայտնի իսլամիստական խմբեր մեղադրվել են հարձակման մեջ, սակայն դրդապատճառները դեռևս պարզ չեն:

Ուշադրությանն արժանի

 

Ժամանակակից սոցիալական լրատվամիջոցները նպաստել են կրոնական լարվածության մեծացմանը երկրի քաղաքացիական ճնշումներից հետո:

Շատ բաներ դեռևս չենք իմանում Շրի Լանկայի Հարության տոնական օրվա հարձակումների մասին, որոնց արդյունքում զոհվել է առնվազն 290 անմեղ մարդ: Շրի Լանկայի մի քանի հայտնի իսլամիստական ​​խմբեր մեղադրվել են հարձակման մեջ, սակայն դրդապատճառները դեռևս պարզ չեն:

Բայց այդ ամենը դետալներ են: Իրականում մենք գիտենք պատճառները: Մենք այս ամենը տեսել ենք Քրիսչերչում, Քաբուլում, Փարիզում, Նյու Յորքում և շատ այլ վայրերում. եկեղեցիներում, մզկիթներում, սինագոգներում, դպրոցներում և հրապարակներում: Կանադացի գրող և գիտնական Ռադի Բոյագոդան գրել էր The Times- ի իր հոդվածում, որ պայթյունները «ահավոր էին, տեղական և չափազանց ծանոթ»:

Դրանք ծանոթ էին, իհարկե, Շրի Լանկային, որը երկար ու սարսափելի քաղաքացիական պատերազմի մեջ էր, որն ավարտվել է 10 տարի առաջ: Այստեղ ևս օգտագործվել են մահապարտ ահաբեկիչներ որպես ​​ահաբեկչական զենք

Սակայն ակնհայտ է, որ Հարության տոնի օրվա հարձակումները ունեն այլ պատճառներ, քան քաղաքացիական պատերազմը: Վերջինիս ընթացքում պայքարը ընթանում էր էթնիկական խմբերի միջև, մինչդեռ այս հարձակումները, ըստ երևույթին, կրոնական բնույթ էին կրում: Սակայն բռնության մեջ ծնված սերունդները, ամենայն հավանականությամբ, իրենց արյան մեջ ունեն բռնության հակում, ինչպես օրինակ Նոր Իռլանդիայի հանրապետական ​​բանակը, որն իր բռնության հակումը ցույց տվեց անցյալ շաբաթ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, երբ ոստիկանությունը սկսեց կասկածել, որ բանակի անդամը սպանել է լրագրողի:

Միայն տեղական պատմության բովանդակությունը չի կարող բավարար լինել ամբողջապես ահաբեկչության երևույթը հասկանալու համար, ինչպես այն գիտենք այսօր: Նոր Զելանդիայի երկու մզկիթների և Պիտսբուրգում սինագոգի վրա հարձակվողները եղել են սպիտակ ազգայնականներ. Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենասարսափելի զանգվածային սպանության՝  2017 թվականի Լաս Վեգասի հրաձիգի շարժառիթը մնում է անհայտ:

Բայց կան ընդհանուր դրույթներ, որոնց հաճախ հանդիպում ենք: Դա սոցիալական ցանցերով տարածվող ատելությունն է: Ցավալիորեն, այնուամենայնիվ, փոքր-ինչ անակնկալ էր, որ պայթյունների հետևանքով Շրի Լանկայի կառավարությունը փակել էր Ֆեյսբուքը և այլ սոցիալական ցանցերը՝ ասելով, որ դա արվել է կանխելու համար ապատեղեկատվության տարածումը:

Ապատեղեկատվությունը հազիվ թե միակ խնդիրը լինի: Կրկին ու կրկին, միայնակ մարդասպանների կամ ահաբեկչական կազմակերպությունների ծագման մասին հետաքննությունը հանդիպում է ատելությանը, ապատեղեկատվածությանը և կեղծիքին: Քրեական հանցագործությունները նոր չեն, սակայն սոցիալական լրատվամիջոցների հզորությունը հսկայական ազդեցութուն է թողնում և ընդլայնում այդպիսի կեղծիքի հասանելիությունն ու արագությունը:

Ֆեյսբուքը և այլ սոցիալական ցանցերը ուղղակիորեն պատասխանատվություն չեն կրում բռնության համար, և անհնար է հետևել բազմաթիվ լեզուներով աշխարհի միլիարդավոր գրառումներին: Սակայն, Facebook- ը դանդաղ է արձագանքել իր գրառումների մեջ բռնության հնարավորության զգուշացմանը, հատկապես երրորդ աշխարհի երկրների տեղական լեզուներով: Եվ այն երկրներում, որտեղ հաստատությունները թույլ է կամ զարգացած չէ, գրում են տիկին Թաուբը և պարոն Ֆիշերը , սոցիալական ցանցերը շատ մեծ ուժ ունեն՝ բարձրացնելով ցեղային կամ կրոնական հարցեր:

Շրի Լանկայի հարձակումը և առաջ եկած բազմաթիվ անպատասխան հարցեր արտացոլում են համալիր այն խնդիրները, որոնք սովորաբար մղում են երիտասարդներին դեպի ահաբեկչություն: Խումբը, որը մեղադրվում է հարձակման մեջ՝ National Thowheeth Jama’ath- ը, հուսանք, կչեզոքացվի և կկանգնի արդարության առջև: Շրի Լանկայի եկեղեցիների և հյուրանոցների սարսափելի պատկերները պետք է ստիպեն ի վերջո սոցիալական ցանցերին ՝ ընդունել իրենց պատասխանատվությունը կեղծ նյութերի և ապատեղեկատվության տարածման հարցում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment