Սբերնիկ. Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ցեղասպանությունը

Սբերնիկ. Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ցեղասպանությունը

Հոդվածի առանցքում

  • Արցախի ժողովուրդը իր անկախ կարգավիճակը դիտարկում է ժամանակավոր, քանի որ իրականում ցանկանում է միանալ Հայաստանին: Փաստացի, Հայաստանի երրորդ նախագահ, 2008-ից մինչև 2018-ը պաշտոնավարած Սերժ Սարգսյանը ծնվել է Ստեփանակերտում, որն այժմ Արցախի մայրաքաղաքն է: Ադրբեջանցիները մշակույթով, էթնիկապես և կրոնով մոտ են թուրքերին, որոնք աջակցել են նրանց Հայաստանի դեմ պայքարում, ռազմական աջակցություն ցուցաբերելով և փակել սահմանը ծով ելք չունեցող Հայաստանի համար:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանը փոքր երկիր է Կովկասում՝ շրջապատված թշնամական հարևաններով, որոշներիր հետ ներքաշված պատերազմների մեջ:

Հայերը այս հակամարտությունները դիտարկում են ավելի վաղ ստացած տրավմայի տեսանկյունից. Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանության ժամանակ սպանվեց 1.5 մլն հայ: Եվ նրանք դարեր շարունակ եղել են օտար ուժերի իշխանության տակ:

1991-ին Խորհրդային Միության փլուզումից հետո անկախ հայկական պետության ստեղծումը պարզապես պատմական պահ էր:

Միջնադարյան Հայաստանի տարածքի մեծ մասն այժմ պաշտոնապես Թուրքիայի տարածքն է, ներառյալ Վանա լճի և Արարատ լեռան նման ազգային խորհրդանիշները: Հին քարտեզներում Հայաստանի տարածքն ավելի մեծ է, քան ժամանակակից ՀՀ տարածքն է:

Սեփական տարածքներից զրկվելու հույզերին ավելացնենք, որ Մոսկվայի վերհսկողության տակ եղած տարիներին, հայերով բնակեցված ԼՂ տարածքը միացվեց Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը՝ որպես  Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

Ավելի նյարդայնացնող էր այն, որ Ադրնեջանի մի մասն էլ ֆիզիկապես այդ երկրից անջատվեց և արանքում Հայաստանն էր:

Այնուամենայնիվ, քանի որ Նախիջևանը Ադրբեջանի լիարժեք մասն էր, այն մնաց Բաքվի հսկողության ներքո, և ստիպված չէր պայքարել, որպեսզի դուրս գա Հայաստանի կազմից: Այնուամենայնիվ, դրա մի փոքր հատվածը հիմա էլ վերահսկում է Հայաստանը:

Մինչև խորհրդային կարգերն էլ հայերն ու ադրբեջանցիները պարբերաբար ներգրավված էին ֆիզիկական առճակատման մեջ, ներառյալ 1905-ի և 1917-18-ի բախումները:

Սակայն ԽՍՀՄ-ն ճնշեց նման թշնամական «ոչ սոցիալիստական» դրսևորումները և պահպանում էր պոտենցիալ անհանգստության կետերը:

1980-ականների վերջին, սակայն, պարզ էր, որ Խորհրդային միությունը քայքայվող կայսրություն էր, ուստի ժողովուրդները սկսեցին փնտրել իրենց ազգային ճակատագիրը, նույնիսկ մինչև 1991-ի վերջնական փլուզումը:

Հայաստանն ու Ադրբեջանը մտադիր էին ինքնիշխան (և թշնամական) պետություններ դառնալ, սակայն ԼՂ-ի հայերը բնականաբար ուզում էին միանալ անկախ Հայաստանին: Եվ սկսվեց պատերազմը:

1991 թվականին Լեռնային Ղարաբաղի շրջանում անցկացված հանրաքվեն հանգեցրեց ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության հռչակման: Լայնամասշտաբ էթնիկ հակամարտությունը հանգեցրեց 1991-1994-ի պատերազմին:

Շրջանի հայերը, որոնց օժանդակեցին Հայաստանից, ոչ միայն հաղթեցին, այլև զգալիորեն ընդլայնեցին իրենց վերահսկած տարածքները: Նրանք գրավեցին 7 ադրբեջանական շրջաններ, որոնք չեն եղել ԼՂԻՄ-ի մաս, այդ թվում` Լաչինի միջանցքը, ուստի հիմա դրանք ֆիզիկապես կապված են հայկական ուժերի հետ

Այժմ Արցախի Հանրապետությունը կախված է Հայաստանից, Հայաստանի մի մասն է, թեև Երևանն այնքան հեռու չի գնացել, որ ճանաչի անկախությունը:

Արցախի ժողովուրդը իր անկախ կարգավիճակը դիտարկում է ժամանակավոր, քանի որ իրականում ցանկանում է միանալ Հայաստանին: Փաստացի, Հայաստանի երրորդ նախագահ, 2008-ից մինչև 2018-ը պաշտոնավարած Սերժ Սարգսյանը ծնվել է Ստեփանակերտում, որն այժմ Արցախի մայրաքաղաքն է:

Ադրբեջանցիները մշակույթով, էթնիկապես և կրոնով մոտ են թուրքերին, որոնք աջակցել են նրանց Հայաստանի դեմ պայքարում, ռազմական աջակցություն ցուցաբերելով և փակել սահմանը ծով ելք չունեցող Հայաստանի համար:

Սա առաջացնում է տհաճ հիշողություններ, քանի որ Օսմանյան կայսրությունը Ցեղասպանություն իրականացրած երկիրն էր, և այդ հիշողությունը մնացել է որպես հայ ինքնության անկյունաքար: (Իրոք, շատ հայեր ադրբեջանցիներին վերաբերում են որպես «թուրքեր»):

Ապրիլի 15-ը հայերը կնշեն Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Այս իրադարձությունը հարաբերությունների ֆոն է սկեղծում մի կողմից Հայաստանի և Արցախի հարաբերություններում, մյուս կողմից` Ադրբեջանն ու Թուրքիան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment