Փող ծախսելը հանցագործություն չէ. Ադրբեջանի շուրջ սկանդալը շարունակվում է

Փող ծախսելը հանցագործություն չէ. Ադրբեջանի շուրջ սկանդալը շարունակվում է

Հոդվածի առանցքում

  • Զամիրա Հաջիևան, որն այժմ կանգնած է Ադրբեջան արտահանձնվելու ռիսկի առաջ, մեղադրվում է պետական սեփականություն հանդիսացող բանկից միլիոնավոր ֆունտ ստեռլինգ հափշտակելու մեջ:  Վերջին դատական փաստաթղթերը ցույց են տվել, որ 55-ամյա կինն ապրում է աննախադեպ հարուստ ապրելակերպով, Լոնդոնի հայտնի Կինգսբրիդջ թաղամասում:

Ուշադրությանն արժանի

 

Հարրոդսի մի քանի շքեղ խանութներում 16 միլիոն ֆունտ ծախսած կինը կարող էր խայտառակվել, սակայն «գումար ծախսելը հանցագործություն չէ», դատարանում ասել է նրա փաստաբանը:

Զամիրա Հաջիևան, որն այժմ կանգնած է Ադրբեջան արտահանձնվելու ռիսկի առաջ, մեղադրվում է պետական սեփականություն հանդիսացող բանկից միլիոնավոր ֆունտ ստեռլինգ հափշտակելու մեջ:

Վերջին դատական փաստաթղթերը ցույց են տվել, որ 55-ամյա կինն ապրում է աննախադեպ հարուստ ապրելակերպով, Լոնդոնի հայտնի Կինգսբրիդջ թաղամասում:

Նրա փաստաբան Հյուգո Քեյթ Քեյքն ասել է. «Նույնիսկ չափազանց մեծ քանակով փող ծախսելը քրեական հանցագործություն չէ: Հարրոդսում այդպիսի գումար ծախսելը կարող է անմիտ լինել, բայց դա քրեական հանցագործություն չէ»:

Տիկին Հաջիևան անցած տարի դարձավ Մեծ Բրիտանիայում անբացատրելի հարստության մասին օրենքի առաջին թիրախներից մեկը: Հիմա մեղադրվում է այն բանում, որ իր վատնած փողերը գողացված են:

Ադրբեջանի կառավարության պահանջով նրա արտահանձնման հարցով դատական նիստում նիստում Բաքվի ներկայացուցիչը հայտարարեց, որ Հաջիևան եղել է կազմակերպված հանցախմբի կազմում, որը կիրառել է 28 IBA վարկային քարտ` 76 մլն ֆունտ հափշտակելու համար:

Նրա ամուսինը՝ Ջահանգիր Հաջիևը, 2001-ին եղել է Ադրբեջանի Միջազգային բանկի նախագահը՝ մինչև 2015-ի հրաժարականը և հետագայում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության և հափշտակության համար:

Պաշտպանական կողմը դատարանին հայտնեց, որ Հաջիևի տարեկան աշխատավարձը կազմում էր 55,000 ֆունտ ստեռլինգ, երբ նա աշխատում էր բանկում և չի ներկայացվել  որևէ ապացույց, որ նրա կնոջ վատնած ունեցվածքի համար լեգիտիմ աղբյուր է եղել:

Հաջիևայի պաշտպանները պնդում են, որ նրա ամուսինը բանտարկվել է դավադրության հետևանքով և հիմա նրա դեմ մեղադրանքները ևս դավադրություն են:

«Մենք պնդում ենք, որ քրեական գործը չարաշահում է, որովհետև այն սկսվել է արտաքին և քաղաքական պատճառներով», – ասել է պաշտպանը:

Նա վստահեցրել է, որ իր հաճախորդը որևէ հիմք չուներ հավատալու, որ կրեդիտ քարտերը չեն տրամադրվել կանոնակարգի համաձայն:

«Վարկային քարտերը թողարկվել են բանկի կողմից: Ոչինչ չկա, որը ցույց է տալիս այս կամ այն ձևով, որ այդ վարկային քարտերը որևէ կերպ չեն օգտագործվել», – ասել է պաշտպանը:

Արտահանձնման հարցով դատական լսումները շարունակվում են:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment