Գազատարի կառուցումը դադարեցնելու մասին Ռուսաստանի որոշումը դժվար կացության մեջ է դրել ԵՄ-ը

Հոդվածի առանցքում

  • Հարավային հոսքը նախատեսում էր ռուսական գազ մատակարարել  Բուլղարիային եւ Հունգարիային:
  • ԵՄ-ը ապրիլին դադարեցրել էր բոլոր տեսակի բանակցությունները Մոսկվայի հետ Հարավային հոսքի վերաբերյալ:
  • Նոր գազատարով Թուրքիայի միջոցով գազը կմատակարարվի Բուլղարիա, Հունաստան եւ տարածաշրջանի այլ երկրներ:
  • Վերլուծաբանները կասկածում են, որ Ռուսաստանը կկարողանա մատակարարել մեծ քանակությամբ բնական գազ Եվրոպայից դուրս:

Ուշադրությանն արժանի

Ըստ՝ Գաբրիել Շտեյնհաուզերի Բրյուսելից, Շոն Քարնեի` Պրահայից եւ Էմրե Փեքերիի` Ստամբուլից

Այս հոդվածի հրապարակմանը նպաստել են Էրիկ Սիլվերսը եւ Ջեյմս Մարսոնը:

Բրուսել. Երեքշաբթի օրը Եվրամիությունը փորձեց  ազատվել պատասխանատվությունից Ռուսաստանի հավակնոտ բնական գազի խողովակաշարի կառուցման ծրագրի դադարեցման որոշման հետ կապված, ուր հիմնական հարցերից է՝ արդյո՞ք այդ նախագիծը, իսկապես, տապալված է, թե` ոչ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անակնկալ հայտարարությունը այն մասին, որ հրաժարվում է Սեւ ծովի տակով դեպի Բուլղարիա Հարավային հոսք գազամուղի կառուցումից ի հօգուտ այլընտրանքային երթուղու Թուրքիայի տարածքով, ԵՄ-ը դնում է բարդ կացության մեջ:

Բրյուսելում փորձում են նվազեցնել Եվրոպայի ծանր կախվածությունը ռուսական էներգակիրներից, որի անհրաժեշտությունը ի հայտ եկավ հատկապես այս տարի խոշոր տարանցիկ երկիր Ուկրաինայում հակամարտության ծագման պայմաններում: Սակայն մինչեւ այլընտրանքային մատակարարումը ապահովված չէ, եվրոպական երկրները, մասնավորապես, հարավ- արեւելյան երկրները, գազի փոխադրման ցանկացած դադարեցման պարագայում խոցելի են:

Թուրքիայի միջոցով գազը կմատակարարվի Բուլղարիա, Հունաստան եւ տարածաշրջանի այլ երկրներ, սակայն այն չի ունենա Հարավային հոսքի երկարությունը, որը հասնում էր մինչև Ավստրիա:

Շինարարությունը մեկնարկել էր մեծ շուքով երկու տարի առաջ, սակայն $20 մլրդ-անոց այս նախագծում  տարվա սկզբին ի հայտ եկան խնդիրներ, երբ ԵՄ հակամենաշնորհային իշխանությունները հայտարարեցին, որ Ռուսաստանի Գազպրոմը, որը գազամուղի կեսի սեփականատերն է, չի կարող վերահսկել այն իր  կարողությամբ:

Երբ ապրիլին Ռուսաստանը վիճարկեց ԵՄ մրցակցության եւ էներգետիկ շուկայի կանոնները Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում, ԵՄ-ը դադարեցրեց բոլոր տեսակի բանակցությունները Մոսկվայի հետ այս նախագծի վերաբերյալ:

Երկուշաբթի երեկոյան պարոն Վլադիմիր Պուտինը Հարավային հոսք նախագծից հրաժարվելու իր որոշման համար մեղադրեց ԵՄ-ը: Բայց պաշտոնյաները Բրյուսելում հերքեցին այդ մեղադրանքները եւ նշեցին, որ բանակցությունները կշարունակվեն՝ իրավական վեճը լուծելու համար:

«Գազի խողովակաշարերը Եվրոպայում պետք է կառուցվեն եւ շահագործվեն  համապատասխան ԵՄ օրենսդրությանը», – ասաց էներգետիկ հարցերով ԵՄ մամուլի քարտուղար Աննա-Կայսա Իտկոնեն:

Նա ասաց, որ Հարավային հոսք նախագծում ներգրավված էներգետիկայի նախարարների հանդիպումը,  տեղի կունենա հաջորդ շաբաթ, ուր կքննարկվի, թե ինչպես նախագիծը կարող է իրագործվել ԵՄ օրենքի սահմաններում:

Երեքշաբթի Ռուսաստանը հայտարարեց, որ  պատրաստվում է իր գազը մատակարարել այլ տարածաշրջաններ: «Նրանք, ովքեր թաղեցին այս ծրագիրը, պետք է հաշվարկեն հետեւանքները», -ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Սակայն վերլուծաբանները կասկածում են, որ Ռուսաստանը կկարողանա մատակարարել մեծ քանակությամբ բնական գազ Եվրոպայից դուրս:

«Չկա այլ շուկա»,- ասաց Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Քրիստիան Էգենհոֆերը,- «Այնպես որ, սա իրական սպառնալիք չէ»:

Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր տնտեսական հարաբերություններն այն երկրների հետ, որոնք չեն միացել ԵՄ եւ ԱՄՆ պատժամիջոցներին՝ կապված Կրեմլի ներխուժմանը Ուկրաինա, այդ թվում Թուրքիայի եւ Չինաստանի հետ: Սակայն ,թուրքական շուկան համեմատաբար սահմանափակ է, իսկ գազը Չինաստան փոխադրելու մասին նոր համաձայնությունը հետաձգվում է:

Եվրոպայի այլ տարբերակներից է Հարավային գազային միջանցք նախագիծը, որը Թուրքիայի եւ Հունաստանի միջոցով գազը կբերի Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի Եվրոպա: Սլովակական գազամուղի օպերատոր Eustream-ը երեքշաբթի օրը ասաց, որ սկսում է բանակցություններ պոտենցիալ գործընկերների հետ՝ Արեւմտյան Եվրոպայի խողովակաշարի ցանցերը Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպային միացնելու համար, որը կօգնի տարածաշրջանը դուրս բերել ռուսական գազի կախվածությունից: Բայց այդպիսի նախագծերը իրականացնելու համար կպահանջեն տարիներ:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յլդիզը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ռուսական եւ թուրքական կառույցները նոր գազատարի  հարցում աշխատում են վերջնական համաձայնության հասնել: Սակայն, նա ասաց նաև, որ այսօր դեռ շատ շուտ է այս հարցում վերջնական խոսքը ասելու համար:

Այն երկրների պաշտոնյաները, որոնք պետք է օգտվեն Հարավային հոսք գազատարից, հարցականի տակ են դնում, թե արդյո՞ք Ռուսաստանի որոշումը վերջնական է, թե քաղաքական խաղ է՝ առավել բարենպաստ պայմաններ ստանալու համար:

«Սա Ռուսաստանի տակտիկական քայլն է: Սա վերջնական որոշում չէ: Սա միջոց է ճնշում գործադրել Բուլղարիայի վրա»,- բուլղարական ռադիոյին ասել է Բուլղարիայի խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի փոխնախագահ Մարտին Դիմիտրովը:

Հարավային հոսքի 50 տոկոսի փայատեր Սերբիայի կառավարությունն ասել է, որ սպասում է պաշտոնական Մոսկվայի պարզաբանումներին:

Saipem SpA-ն, իտալական էներգետիկ ընկերության ENI SPA-ի կառույցը, որն ունի 2 մլրդ եվրոյի (մոտ 2.5 մլրդ դոլար) Հարավային հոսքի առաջին ծովի տակի գծի տեղադրման պայմանագիր, երեքշաբթի օրը ասաց, որ իրենց հետ ոչ ոք չի կապվել, եւ իրենք շարունակում են իրականացնել աշխատանքները: Saipem-ի համապատասխան նավերը խողովակներով երկուշաբթի օրը ուղևորվել են Բուլղարիայից դեպի ռուսական սեւծովյան ափ:

Bernstein Research-ի վերլուծաբանները նշել են, որ զգալի ռեսուրսներ արդեն ներդրվել են նախագծում:

«Ուստի զուտ նախագծի տնտեսական տեսանկյունից այդքան հեշտ չէ այս որոշման իրականացումը», – ասել են նրանք գրավոր,- «Մենք կարծում ենք, որ հնարավոր է, որ այդ որոշումը լինի անշրջելի»:

Մյուսները կասկածում են, որ այլընտրանքային ուղին Թուրքիայով դեպի Հունաստան լինի ավելի կենսունակ, քան Հարավային հոսքը, մասամբ այն պատճառով, որ Գազպրոմը չի ձերբազատվի տարանցիկ երկրի հետ բանակցելուց, որից այն հույս ուներ խուսափել Ուկրաինայի հետ կապված:

Անկարայի Միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպության էներգետիկ վերլուծաբան Հասան Օզերտեմը զգուշացրել է, որ ռուբլու արժեզրկումը եւ կապիտալի արտահոսքը Ռուսաստանից այս տարի կդժվարացնեն այս նախագծի ֆինանսավորումը, հատկապես, եթե Թուրքիայով ուղին լինի պակաս շահութաբեր, քան Հարավային հոսքը:

«Այն դիտարկումը, որ Թուրքիան կլինի այլընտրանք Հարավային հոսքին շատ հավակնոտ է: Մենք պետք է մի փոքր էլ սպասենք»,- ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment