Նախագահական ընտրություններից առաջ Սորոսը 5.1 միլիոն դոլար է զոհաբերել

Նախագահական ընտրություններից առաջ Սորոսը 5.1 միլիոն դոլար է զոհաբերել

Հոդվածի առանցքում

  • Դեմոկրատ մեգադոնոր Ջորջ Սորոսը  2020 թվականի ընտրություններին ընդառաջ 5,1 միլիոն դոլարի ներդրում է արել քաղաքական արշավի համար։ Այն երկու անգամ ավելին է, քան 2016 թվականին նախընտրական փուլում ծախսած գումարի չափը։

Ուշադրությանն արժանի

 

Դեմոկրատ մեգադոնոր Ջորջ Սորոսը  2020 թվականի ընտրություններին ընդառաջ 5,1 միլիոն դոլարի ներդրում է արել քաղաքական արշավի համար։

Այն երկու անգամ ավելին է, քան 2016 թվականին նախընտրական փուլում ծախսած գումարի չափը։

«Դեմոկրատիա» քաղաքական կոմիտեին հնարավոր է միանան Սորոսի ընտանիքի մյուս անդամները։ Ջորջ Սորոսի որդի Ալեքսանդր Սորոսը կօգտվի այս հնարավորությունից և կօգտագործի այն ի շահ սեփական կազմակերպությունների։

Քաղաքական կոմիտեի ստեղծումը Սորոսի առաջին քայլն է 2020 թվականների ընտրություններում։

Ի տարբերություն որոշ դեմոկրատների և դոնորների Սորոսը մնացել է չեզոք դիրքում։ 2018 թվականին The Washington Post–ին տված հարցազրույցում Սորոսն ասել է, որ չի միջամտելու նախընտրական փուլին և չի ազդելու որևէ այլ թեկնածուի վրա, որովհետև կարծում է, որ այդ քայլով «կուսակցությունը կբաժանվի»։

2016 թվականի նախընտրական քարոզարշավին վերջին հաշվով Սորոսը 20 միլիոն դոլար էր ծախսել։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment