Թարխանյանն իր վճռականությունը ժառանգել է մորից

Թարխանյանն իր վճռականությունը ժառանգել է մորից

Հոդվածի առանցքում

  • Ջերրի Թարխանյանը իր հաստատակամությունը ժառանգել է մորից, ով 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ ականատեսն է եղել իր հոր և եղբոր գլխատմանը: Այս մասին երկուշաբթի օրը պատմել է Դենի Թարխանյանը Ջերրի Թարխանյանի հուղարկավորության ներկաներին:
  • Ներկա էր նաև 1990 թվականի NCAA առաջնության թիմի ամբողջ անձնակազմը` բացառությամբ Գրեգ Էնթոնիի և Դեվիդ Բաթլերի: Հուղարկավորությանը ներկա էին բասկետբոլային մարզիչներ Բիլի Թաբսը, Բեն Հոուլանդը և Ջերրի Փիմը, Թարխանյանի օգնական Թիմ Գրգուրիչը և UNLV ֆուտբոլային թիմի նախկին մարզիչ Հարվի Հայդը:
  • Երիտասարդ տարիքում ԱՄՆ արտագաղթելու առաջին տարիներին նա հաղթահարել է մեծ դժվարություններ` Մեծ Ճգնաժամն ու իր ամուսնու կորուստը: «Հայրիկն աստվածացնում էր իր մորը և նրա մասին խոսելիս չէր կարողանում զսպել արցունքները»,- ասել է Թարխանյանը:
  • Ի հիշատակ Ջերրի Թարխանյանի՝ լույսերը երեք րոպեով վառվելու են այս գիշեր՝ Թոմաս և Մարկ խաղահրապակում կայանալիք UNLV-Boise State խաղի ավարտից հետո։

Ուշադրությանն արժանի

Ջերրի Թարխանյանը իր հաստատակամությունը ժառանգել է մորից, ով 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ ականատեսն է եղել իր հոր և եղբոր գլխատմանը: Այս մասին երկուշաբթի օրը պատմել է Դենի Թարխանյանը Ջերրի Թարխանյանի հուղարկավորության ներկաներին:

Լաս Վեգասի Our Lady կաթոլիկ եկեղեցում ներկա էին մոտ 100 նախկին բասկետբոլիստներ և 25 մարզիչներ: The UNLV-ի մարզչական լեգենդը մահացավ փետրվարի 11-ին` 84 տարեկանում:

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ հայրս երբեք կանգ չի առել անհաղթահարելի խնդիրների առջև, քանզի նա օժտված էր համբերատարությամբ, համառությամբ և վճռականությամբ. այս որակական հատկանիշները նա ժառանգել էր իմ տատիկից»,- ասել է Դենի Թարխանյանը հուղարկավարության ճառի ժամանակ: «Ռոուզ Թարխանյանը 1915 թվականին սկսված Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղածներից էր»,- եկեղեցում հավաքված իրենց ընտանիքի անդամներին և բարեկամներին պատմել է Դենին :

Երիտասարդ տարիքում ԱՄՆ արտագաղթելու առաջին տարիներին նա հաղթահարել է մեծ դժվարություններ` Մեծ Ճգնաժամն ու իր ամուսնու կորուստը:

«Հայրիկն աստվածացնում էր իր մորը և նրա մասին խոսելիս չէր կարողանում զսպել արցունքները»,- ասել է Թարխանյանը:

Նա պատմել է իր հոր երիտասարդ և ոչ այնքան ապահովված տարիների մասին, երբ Ջերրին դեռևս սովորում էր Ֆրեզնոյի քոլեջում: Ջերրի Թարխանյանն ու ընկերը` Հարրի Գայկյանը «կարող էին գնալ սրճարան, այնտեղ պատվիրելով միայն տաք ջուր, որում ավելացնում էին կետչուպ, հացի մի քանի կտոր` այն անվանելով լոլիկի ապուր»:

Նախքան իր ծնողների ամուսնությունը` հայրն ուներ ընդամենը մեկ զույգ սպորտային կոշիկներ:

«Հորս մայրը նրան հարսանիքի համար գնել էր իր առաջին ոչ սպորտային կոշիկները, որը մինչև մահ հայրս պահում էր զգեստապահարանում: Հայրս երբեք չի խաղացել հզոր բասկետբոլային դպրոցում, և, իսկապես, չի ունեցել հզոր ուսուցիչ: Իրականում, նրա խորթ հայրը խորհուրդ էր տալիս մոռանալ սպորտի մասին և դառնալ վարսահարդար: Եվ եթե ձեզանից որևէ մեկը հիշում է վեցերորդ դասարանում իմ մազերի կտրվածքը, կհամաձայնի, որ հայրս ճիշտ որոշում է կայացրել` դառնալ մարզիչ»:

Ջերրի Թարխանյանի կինը` Լոիսը, ևս ուներ իր ճառը:

Ներկա էր նաև 1990 թվականի NCAA առաջնության թիմի ամբողջ անձնակազմը` բացառությամբ Գրեգ Էնթոնիի և Դեվիդ Բաթլերի: Հուղարկավորությանը ներկա էին բասկետբոլային մարզիչներ Բիլի Թաբսը, Բեն Հոուլանդը և Ջերրի Փիմը, Թարխանյանի օգնական Թիմ Գրգուրիչը և UNLV ֆուտբոլային թիմի նախկին մարզիչ Հարվի Հայդը:

Լուսավոր գաղափար

The High Roller աստղադիտարանի անիվը իր ոգեշնչող դերն է ունեցել այդ երեկո Ջերրի Թարխանյանի պատվին վառված լուսագծի տեսքով։ Թոնի Կորդասոն, ով իր մասնակցությունն է ունեցել UNLV շրջանավարտ Սքոթ Գուլբրանսենի կողմից կազմակերպված ճրագավառության արարողությանը, պատմում է, որ գաղափարը նրա մոտ առաջացել է Թարխանյանի մահվան օրը՝ փետրվարի 11-ին, երբ High Roller–ը լուսավորում էր մութ գիշերը։

«Ամբողջ քաղաքը սգում էր։ Մենք պետք է ինչ որ բան անեինք»,– պատմում է Կորդասոն, ով Նյու Ջերսիից տեղափոխվել էր Ֆրեզնո։ Գաղափարը տարածվել է Ֆեյսբուք և Թվիթեր սոցցանցերի միջոցով։ «Սոցիալական մեդիան շատ հզոր է։ Մենք մեծածավալ աջակցություն ստացանք Լաս Վեգասի քաղաքային մարմիններից։

Լույսերը երեք րոպեով վառվելու են այս գիշեր՝ Թոմաս և Մարկ խաղահրապակում կայանալիք UNLV-Boise State խաղի ավարտից հետո։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment