Ուկրաինայի Facebook-ի զինվորները

Ուկրաինայի Facebook-ի զինվորները

Հոդվածի առանցքում

  • Կազմակերպությունը Facebook-ի միջոցով գումարներ է հավաքում Ուկրաինայի բանակին անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար: Տիկին Սանդալովան իր երկրում, հատկապես զինվորների համար աստղ է դարձել: Նա նրանց մատակարարում է ամեն ինչ:
  • Կռիվների ակտիվացման ժամանակ տասնյակ կամավորական խմբեր ձևավորվեցին: <<Այդ բոլորը ցանցերի շնորհիվ>> բացատրեց Սանդալովան, «Facebook-ը կատարյալ է մեր կարիքների համար, այն հնարավորություն է տալիս մեզ, անհատներիս ավելի հզոր զգալ, օգնում է ձևավորել համայնքներ:
  • Պաշտոնական կառավարական ուղիները օգտագործելով՝ նա ստանում է տարբեր թույլտվություններ, որոնք հաճախ ժամանակ են պահանջում, ինչն անթույլատրելի է պատերազմական վիճակի դեպքում: «Մենք նախարարություն չենք և բյուրոկրատիայի խնդիր չունենք», - ասել է նա:
  • Ըստ անգլալեզու ուկրաինական The Kiev Post թերթի՝ Ուկրաինայի ռազմական բյուջեն 2014-ին կազմել է համախառն ներքին արտադրանքի մոտ 3.4 տոկոսը, իսկ գումարներն անհետացել են կոռումպացված պաշտոնյաների գրպաններում:
  • ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը հաղորդել է, որ 2014-ին Եվրամիությունը 11,1 մլրդ. եվրո ( 15,5 մլրդ. դոլար) օգնության փաթեթ է տրամադրելու Ուկրաինային, իսկ Կոնգրեսը հաստատել է 1 մլրդ դոլարի վարկային երաշխիքներ ավելի քան 184 մլն դոլարի օգնության հետ: Այս գումարի մեծ մասը կյուրացվի կամ էլ կվատնեն ավելորդ ծախսերի վրա:

Ուշադրությանն արժանի

Արևելյան Ուկրաինայի գրավված Դոնեցկ քաղաքի բանակային անցակետի մոտ, լեյտենանտ գնդապետ Նատալյա Սեմենյուկը մոտեցավ երկու միկրոավտոբուսներից կազմված շարասյանը, որը հենց նոր էր ժամանել Կիևից: Նա ուսին էր գցել AK-47 տեսակի հրազեն: Երկար, շագանակագույն մազերը դուրս էին եկել գլխարկի տակից, որը նա կրում էր ըստ Ֆարենհեյթի՝ մինուս 20 աստիճանի ցրտից պաշտպանվելու համար:

Գնդապետ Սեմենյուկը հանդիպում էր Աննա Սանդալովայի հետ, որը <<Օգնություն Ուկրաինայի բանակին>> հիմնադրամի հասարակայնության հետ կապերի նախկին գործադիր տնօրենն էր և հիմնադիրը: Կազմակերպությունը Facebook-ի միջոցով գումարներ է հավաքում  Ուկրաինայի բանակին անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար: Տիկին Սանդալովան իր երկրում, հատկապես զինվորների համար աստղ է դարձել: Նա նրանց մատակարարում է ամեն ինչ՝ զրահաբաճկոններից մինչև գիշերային տեսողության ակնոցներ, ինչպես նաև քնապարկեր և ուտելիք: Նրա խումբը հիմնադրվել է մարտին և այդ պահից ավելի քան 1,3 մլն. դոլար է հավաքել, ինչպես Տիկին Սանդալովան ասաց, ռուսամետ անջատողականների դեմ պայքարի համար, որոնք գրավել են արևելյան Ուկրաինայի մեծ մասը:

Գումարի ճնշող մեծամասնությունը ուկրաինացի ժողովրդից հավաքվել է Facebook-ի միջոցով: Գործընթացը պարզ է: Տիկին Սանդալովան համագործակցում է կռվող բանակային ստորաբաժանումների հետ: Նրանք ասում են, թե ինչ է պետք, Սանդալովան էլ Facebook-ով տարածում է նրանց խնդրանքը: Մարդիկ հիմնադրամի հաշվեհամարին բանկային փոխանցումներ են կատարում, իսկ տիկին Սանդալովան և նրա գործընկերները ապրանքներն անձամբ ուղարկում են արևլյան Ուկրաինա:

Այդ օրը միկրոավտոբուսները ապրանքներով լեփ-լեցուն էին: Զրահաբաճկոնով ու սաղավարտով պաշտպանված՝ տիկին Սանդալովան գնդապետ Սեմենյուկի հետ գնաց Դոնեցկի մոտակա անտառում տեղակայված ուկրաինական բանակի ճամբար՝ բաժանելու առաջին առաքումը: Կտավե վրանները տեղավորված էին ձյունով ծածկված ծառերի շրջանում: Զինվորները խմբված խոսում էին ու ծխում: Ոմանք օգնեցին բեռնաթափել շարժական ցնցուղները:

Կռիվների ակտիվացման ժամանակ տասնյակ կամավորական խմբեր ձևավորվեցին: <<Այդ բոլորը ցանցերի շնորհիվ>> բացատրեց Սանդալովան, «Facebook-ը կատարյալ է մեր կարիքների համար, այն հնարավորություն է տալիս մեզ, անհատներիս ավելի հզոր զգալ, օգնում է ձևավորել համայնքներ, որոնք ավելի շատ բան կարող են անել, քան սովորական քաղաքացիները»:

Տիկին Սանդալովան մատակարարում է զինվորական տարբեր ստորաբաժանումներին ողջ պատերազմական գոտում և արձագանքը միշտ նույնն է՝ հիացմունքը: Նա սիրում է համբուրել չամուսնացած զինվորներին: Ճակատային գծի մոտ գտնվող ճամբարում 20-ամյա զինվորը կարմրած այտով հեռացավ, երբ Սանդալովան նրան ամուր համբուրեց՝ փոխանցելով իր ընկերների երախտագիտությունը: Երկու օրից միկրոավտոբուսները դատարկ էին: Տիկին Սանդալովան համեստորեն է վերաբերվում իր գործունեությանը: «Դա զանգվածային լրատվամիջոցների ուժն է», – ասում է նա:

Նա չի սխալվում: Հարցրեք ուկրաինացուն, թե որտեղ գտնել ռազմական նորությունների առավել հուսալի աղբյուր, ամենայն հավանականությամբ, նրանք ցույց կտան ոչ թե Պաշտպանության նախարարության ինտերնետային կայքը, այլ <<Դիմադրության Տեղեկատվություն>>ը, ինչպես նաև Facebook-ը: Ցանկանում եք իմանալ, թե պայմանագրերի ինչ հայտեր է ընդունում կառավարությունը, ստուգեք Facebook- ի քաղաքացիական հասարակական խմբի՝ «Բարեփոխումների փաթեթի վերածննդի» էջը:

Եվրամայդանի հեղափոխությունը, որը փետրվարին տապալեց նախագահ Վիկտոր  Յանուկովիչին, ուժ հաղորդեց Ուկրաինայի ժողովրդին: Այն ցույց տվեց, թե նրանք ինչ կարող են անել: Քաղաքացիական հասարակությունը, ոչ թե կառավարությունն է այժմ գլխավորում ճանապարհը, հատկապես, եթե այն միացել է սոցիալական լրատվամիջոցներին, որը հարմարեցված է հետխորհրդային տարածությանը, որտեղ ինստիտուտները քայքայվել էին կոմունիստական կարգերի ժամանակ: Ձեզ պետք է համակարգիչ և Facebook ու դուք պատրաստ եք գործել:

Պետք է նշել, որ տիկին Սանդալովան գործում է արագ: Պաշտոնական կառավարական ուղիները օգտագործելով՝ նա  ստանում է տարբեր թույլտվություններ, որոնք հաճախ ժամանակ են պահանջում, ինչն անթույլատրելի է պատերազմական վիճակի դեպքում: «Մենք նախարարություն չենք և բյուրոկրատիայի խնդիր չունենք», – ասել է նա:

Իրեն սպառած բյուրոկրատիան կառավարության խնդիրներից է: Եվրոմայդանի հեղափոխության խթան հանդիսացավ Յանուկովիչի ձախողումը Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցում, սակայն դրա հիմնական պատճառը երկու տասնամյակներ շարունակվող գարշելի կոռուպցիան էր:

Դժվար է գերագնահատել խնդրի մաշտաբները: 2013-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսով, ըստ Transparency International անկախ հետազոտական կազմակերպության, Ուկրաինան 144 –րդ տեղում է՝ այն կիսելով Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության հետ և զիջում է Ղազախստանին:

Ոչ մի տեղ կոռուպցիան այնքան տարածված չէ, որքան բանակում: Ուկրաինայի բանակը փոքր պետություն է: Այն նման է 1991-ի Խորհրդային Միությանը, որը հսկայական էր, բայց ուռճացված ու ներսից նեխող: Անկախության պահից կոռուպցիան արգելակում է առաջընթացը:

Ըստ անգլալեզու ուկրաինական The Kiev Post թերթի՝ Ուկրաինայի ռազմական բյուջեն 2014-ին կազմել է համախառն ներքին արտադրանքի մոտ 3.4 տոկոսը, իսկ գումարներն անհետացել են կոռումպացված պաշտոնյաների գրպաններում: Առաջխաղացումը պայմանավորված էր ոչ թե ունակությամբ, այլ կաշառքով, զինվորները ոչ թե մարտական արվեստ էին սովորում, այլ՝ գողություն: Վաճառում էին ավտոմասեր, զենք, նույնիսկ համազգեստ:

ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը հաղորդել է, որ 2014-ին Եվրամիությունը 11,1 մլրդ. եվրո ( 15,5 մլրդ. դոլար) օգնության փաթեթ է տրամադրելու Ուկրաինային, իսկ Կոնգրեսը հաստատել է  1 մլրդ դոլարի վարկային երաշխիքներ ավելի քան  184 մլն դոլարի օգնության հետ, որը տրվելու է Ուկրաինայի կառավարությանը «քաղաքական և տնտեսական բարեփոխումների համար: Այս գումարի մեծ մասը կյուրացվի կամ էլ կվատնեն ավելորդ ծախսերի վրա:

Միջազգային ռազմավարությունը սխալ է: Ուկրաինայի քաղաքացիական հասարակությունն իր բոլոր դրսևորումներով ավելի շատ գործ է անում, քան պետությունը: Մարդիկ անմիջապես տեսնում են, թե որտեղ է պետությունը թերանում:

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պետք է հրաժարվեն Ուկրաինայի կոռումպացված կառավարությանը մեծ օգնություն ցույց տալուց և պետք է ուղղակիորեն գործ ունենան երկրի խոշոր քաղաքացիական հասարակական խմբերի հետ: Ուկրաինայի մղած պատերազմը ցույց է տալիս, որ քաղաքացիների սոցիալական ցանցերը զանգվածային լրատվամիջոցների աջակցությամբ կարող են պետությունից ավելի լավ գործել: Անջատողականներին հաղթելու համար պետք է ֆինանսավորել Ուկրաինայի ժողովրդին, այլ ոչ թե նրա կառավարությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment