Ադրբեջանում առաջարկում են պատժել սոցցանցերում նախագահին քննադատողներին

Ադրբեջանում առաջարկում են պատժել սոցցանցերում նախագահին քննադատողներին

Հոդվածի առանցքում

  • Փետրվարի 5-ին Ադրբեջանի մեջլիսում տեղի ունեցած բանավեճի ժամանակ պատգամավորները հերթ էին կանգնել` քննադատելու սոցմեդիայում իշխանություններին քննադատողներին և առաջարկելով պատժել նրանց: «Սոցցանցերում մի խումբ մարդիկ անհարգալից են Ադրբեջանի նախագահի նկատմամբ: Եվ ինչքան Ադրբեջանը  հզորանում է և նախագահ Ալիևի քաղաքականությունն ավելի շատ աջակցություն է ստանում, հարձակումների թիվն ավելանում է», - ասել է մեջլիսի առաջին փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը:

Ուշադրությանն արժանի

 

2018-ի վերջին Ադրբեջանի պետական երկաթգծային ընկերության ղեկավարը հայտարարեց Բաքուն և երկրի երկրորդ խոշորագույն քաղաքը` Գյանջան կապող գերարագ նոր գնացքի մասին:

Շատ ադրբեջանցիների համար այս հայտարարությունը տպավորիչ չէր: Ադրբեջանական երկաթգծային ընկերության ղեկավար Ջավիդ Գուրբանովը հավելեց, որ նոր գնացքի արագությունը կլինի 1 ժամում 159 կմ, բայց 364 կմ ճանապարհը հնարավոր կլինի անցնել 4.5 ժամում` ամեն ժամում անցնելով 80 կմ: Սրանից բացի գնացքի տոմսը կրկնակի կթանկանա:

Շատ ադրբեջանցիներ բողոքն արտահայտեցին սոցմեդիայում: Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել է.«Բարձր արագությունը սկսվում է եռանիշ թվից: 1 ժամում 80 կմ-ը բարձր արագություն չէ: Այստեղ բարձր արագության մասին են խոսում, քանի որ 18-րդ դարում ենք»:

Եվ ի զարմանս շատերի, կառավարությունը հետ քայլ արեց` հունվարի 31-ին Գուրբանովը հայտարարեց, որ 15 մանաթի փոխարեն տոմսը կարժենա 10 մանաթ:

Դիտորդների կարծիքով սա ցույց տվեց, որ կառավարությունն ուշադրություն է դարձնում հանրային կարծիքին և հատկապես սոցմեդիայում դրա դրսևորումներին: «Իշխանությունը կարողացել է վերահսկել տպագիր և էլեկտրոնային մեդիան, բայց ոչինչ չէր կարողանում անել սոցմեդիայի մասով և դա նրանց շատ էր անհանգստացնում»,- ասում է Ադրբեջանում հայտնի լրագրող և վերլուծաբան Միրզա Խազարը և հավելում,- «Այս գնացքը գերարագ անվանելը ծիծաղելի է: Ահա, թե ինչու այսքան շատ բացատրություններ եղան գնի մասով»:

Քանի որ բաց քաղաքական քննարկումները ճնշվում էին ավանդական մեդիայում, դրանք տեղափոխվեցին սոցմեդիա, հատկապես Facebook, YouTube և Twitter:

«Սոցցանցերը միակ տեղն են, որտեղ կառավարությունը կարող է տեսնել իրական հանրային տրամադրությունները», – ասոմ է կառավարության ակտիվ քննադատ, Baku Research Institute-ի ղեկավար Ալթայ Գոյուշովը:

Նա նշում է նաև քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքներով բանտարկված երիտասարդ Մեհման Հուսեյնովի գործի մասին: Երբ նրա դեմ առաջադրվեցին  նոր մեղադրանքներ, Հուսեյնովը հացադուլ հայտարարեց և այս հարցը դարձավ սոցցանցերի ադրբեջանական հարթակում ամենաքննարկվողը: Հուսեյնովի աջակիցները Բաքվում վերջին տարիների ամենամասշտաբային ցույցը կազմակերպեցին, օգտագործելով սոցցանցերը, և կարճ ժամանակ անց իշխանությունը կարճեց Մեհմանի դեմ նոր մեղադրանքները: «Սոցմեդիայում բողոքի դրսևորումները ցույց են տալիս, որ տարիների ռեպրեսիաները չկարողացան լռեցնել ժողովրդին», – ասում է Գոյուշովը:

Հանրային կարծիքի մասով իշխանությունների մտահոգության մեկ այլ ցուցիչ էլ Իլհամ Ալիևի փետրվարի 8-ի որոշումն է, որով ստեղծվեց հատուկ հետազոտական կենտրոն, որի նպատակը երկրում հանրային կարծիքը մոնիտորինգի ենթարկելն է:

«Հիմա բոլորը գիտեն, որ պաշտոնական որոշումներից առաջ հանրությանը պետք է պատրաստեն դրանց, ինչպես նաև հանրությունը պետք է ակտիվ մասնակցի այդ որոշման կայացմանը», – ասում է մեջլիսի պատգամավոր և նորաստեղծ հետազոտական կենտրոնի ղեկավար Զագիդ Օրուջը: Նրա խոսքով կենտրոնը պարբերաբար երկրի իշխանություններին կներկայացնի զեկույցներ և հարցումների արդյունքներ:

Նունիսկ երբ իշխանություններն են լրջորեն մտահոգ սոցմեդիայում հասարկական կարծիքով, որոշ պաշտոնյաներ շարունակում են կարծել, որ մեդիայի դեմ ճնշումները պետք է գործադրվեն նաև սոցցանցերի վրա:

Փետրվարի 5-ին մեջլիսում տեղի ունեցած բանավեճի ժամանակ պատգամավորները հերթ էին կանգնել` քննադատելու սոցմեդիայում իշխանություններին քննադատողներին և առաջարկելով պատժել նրանց: «Սոցցանցերում մի խումբ մարդիկ անհարգալից են Ադրբեջանի նախագահի նկատմամբ: Եվ ինչքան Ադրբեջանը  հզորանում է և նախագահ Ալիևի քաղաքականությունն ավելի շատ աջակցություն է ստանում, հարձակումների թիվն ավելանում է», – ասել է մեջլիսի առաջին փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը:

Մեջլիսի պատգամավորներից Հիքմեթ Բաբաօղլուն էլ առաջարկեց, որ սոցմեդիայի օգտատերերը գրանցվելուց առաջ ներկայացնեն պետական ինդենտիֆիկացիոն համարները, որպեսզի նրանց գրառումներին ու մեկնաբանություններին հնարավոր լինի հետևել:

Պատգամավոր Մուսա Գուլիևն ընդհանրապես առաջարկել է արգելափակել արտասահմանյան սոցմեդիան և ստեղծել դրանց ադրբեջանական տարբերակները: «Այդ ժամանակ մենք կիմանանք, թե ովքեր են Ադրբեջանի դեմ բարոյական և գաղափարական ահաբեկչության հետևում ու կկարողանանք սահմանափակել նրանց գործունեությունը», – ասել է նա:

Բայց նման հիմար մոտեցումը հազիվ թե Ադրբեջանում արդյունք տա, կարծում է Baku Research Institute-ի ղեկավար Ալթայ Գոյուշովը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment