System Of A Down-ը միավորվում է. խումբը կարող է հանդես գալ նոր ձայնագրությամբ «Արթնացեք հոգիներ» շրջագայությունից հետո
Հոդվածի առանցքում
- System Of A Down խմբի անդամները միավորվում են: Անցած ամիս նրանք արդեն հայտարարել են մի քանի ժամկետների մասին` ակնարկելով, որ հնարավոր են նոր ձայնագրություններ:
- Այժմ բաս-կիթառահար Շավո Օդաջյանն ասում է, որ խումբը նոր երաժշտություն է գրել և շուտով նոր ձայնագրությամբ հանդես գալու լավ հնարավորություն կա:
- Շրջագայությունը խմբի համար պատմական է, այն կավարտվի Երևանի Հանրապետության հրապարակում` Հայաստանում: Հայրենիքում սպասվող համերգը SOAD-ի համար առաջինն է: Մյուս համերգները տեղի կունենան AmnesiaRockfest –ում` Կանադայում և Rock in Rio-ի շրջանակում` Բրազիլիայում: ԱՄՆ-ում սպասվող միակ համերգը տեղի կունենա ապրիլի 6-ին Inglewood-ի The Forum –ում` Կալիֆոռնիայում:
Ուշադրությանն արժանի
System Of A Down խմբի անդամները միավորվում են: Անցած ամիս նրանք արդեն հայտարարել են մի քանի ժամկետների մասին` ակնարկելով, որ հնարավոր են նոր ձայնագրություններ: Այժմ բաս-կիթառահար Շավո Օդաջյանն ասում է, որ խումբը նոր երաժշտություն է գրել և շուտով նոր ձայնագրությամբ հանդես գալու լավ հնարավորություն կա: Այս մասին հայտնում է Madcap Music Reviews-ը: Նոր ալբոմը կլինի առաջինը 2005-ի Mezmerize/Hypnotize-ից հետո:
Շավո Օդաջյանն ասել է. «Ես հստակ ժամկետ չգիտեմ: Մենք դա վերապահում ենք մեզ: Մենք կվերադառնանք միասնական աշխատանքին»:
Սերժ Թանկյանի խոսքով, ծրագիրը վերաբերում է ապրիլին «Արթնացեք հոգիներ» շրջագայության կազմակերպմանը. «Մենք պատրաստվում ենք շրջագայության, որից հետո կվերադառնանք և կտեսնենք, թե ինչ փուլում ենք գտնվում, արդյոք ես կամ Դերոնը (Դերոն Մալաքյան, կիթառահար) կունենանք երգեր, որոնք կարող են աշխատել System-ի համար: Միասին աշխատելու անկեղծություն կա, բայց մենք չունենք հստակ ծրագրեր, որոնց մասին կկարողանայինք հայտարարել»:
Շրջագայությունը խմբի համար պատմական է, այն կավարտվի Երևանի Հանրապետության հրապարակում` Հայաստանում: Հայրենիքում սպասվող համերգը SOAD-ի համար առաջինն է: Մյուս համերգները տեղի կունենան AmnesiaRockfest –ում` Կանադայում և Rock in Rio-ի շրջանակում` Բրազիլիայում: ԱՄՆ-ում սպասվող միակ համերգը տեղի կունենա ապրիլի 6-ին Inglewood-ի The Forum –ում` Կալիֆոռնիայում:
SOAD-ի համերգների ժամանակացույցը`
04/06: Inglewood, Կալիֆոռնիա, ԱՄՆ
04/10: Wembley Arena, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
04/13: Lanxess Arena, Քյոլն, Գերմանիա
04/14: La Halle Tony Garnier, Լիոն, Ֆրանսիա
04/16: Forest National, Բրյուսել, Բելգիա
04/17: Ziggo Dome, Ամստերդամ, Նիդեռլանդներ
04/20: Olympisky, Մոսկվա, ՌԴ
04/23: Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան
06/18: Amnesia Rockfest, Մոնտեբելո, Կանադա
09/18-27: Rock in Rio, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
10/03: Parque Deportivo, Բոգոտա, Կոլումբիա
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ