System of a Down-ի ԱՄՆ-ցուցադրությունը: Խումբը հայտարարում է 2015 թ.-ի առաջին ամերիկյան համերգի մասին
Հոդվածի առանցքում
- Բաս կիթառահար Շավո Օդաջյան ռադիո-հարցազրույցում ասել է, որ նախատեսում են բեմից պատմել Հայոց ցեղասպանության մասին։
- Լոս Անջելեսի շոուի տոմսերի վաճառքը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 19-ը։
- SOAD-ի համերգային տուրն ավարտվելու է Հայաստանում՝ ապրիլի 23-ին:
Ուշադրությանն արժանի
System of a Down-ը հրապարակեց իրենց Wake Up the Souls Tour -ի այս աշնան ժամանակացույցը: Փառահեղ էր, քանի որ դա նրանց առաջին հայկական շոուն էր` նվիրված երկրի ամենասարսափելի իրադարձության 100-ամյակին: Մի խնդիր կար շրջադարձային փուլում, այն չէր ներառել ամերիկյան հանդիպումները:
Այժմ, Սերժ Թանկյանը եւ Ընկերությունը շտկում են այդ բացթողումը շոուի ժամանակացույցի նորացված տարբերակում: Ապրիլի 6-ին Լոս Անջելեսի Ֆորումում ծրագրված շոույով կսկսվի միջազգային համերգների մեկնարկը:
«Մենք ասել ենք, պետք է բեմից, ռադիոյով պատմենք Հայոց ցեղասպանության մասին», – բաս կիթառահար Շավո Օդաջյանն ասել է Kroq-ին radio.com-ի միջոցով.
«Մենք հասել ենք այդ մակարդակին: Եկեք 100 տարի չսգանք արդեն կատարվածի համար: Կրթության միջոցով դուք բարձրացնում եք իրազեկությունը: Իրազեկման օգնությամբ հասունանում է մարդկանց բանականությունը»:
Թմբկահար Ջոն Դոլմայանն ասում է. «Մենք գտել են ձևը. մենք մեր շոուն ունենք, որին մարդիկ մասնակցում են տեղեկություն ստանալու կամ էլ, պարզապես, վայելելու համար: Դա նրանց ընտրությունն է»:
Խումբը հայտարարեց, որ շրջագայությունը կկայանա նոյեմբերի վերջին, եւ Թանգյանը, որը բնիկ հայ է, խոսել է արդարադատության մասին.
«Եթե ինչ-որ մեկը սպանել է իմ ընտանիքը, այրել է իմ տունը եւ ես վազում նրանց հետեւից արդեն 100 տարի, նրանք պետք է շրջվեն ու հարցնեն. «Ներեցեք, սա ինչ է նշանակում: Կարծում եմ, որ դուք պետք է քրեականացնեք: Կարծում եմ, որ դուք պետք է դիմեք արդարադատությանը»:
Լոս Անջելեսի շոուի տոմսերի վաճառքը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 19-ին, ուրբաթ: Խումբը չի հայտարարել, արդյոք 2015 թ – ին ավելի շատ հանդիպումներ կունենան ԱՄՆ-ում: Տուրն ավարտվում է Հայաստանում՝ ապրիլի 23-ին:
«Դա նման է ամբողջական շրջանակի», – Թանգյանն ասել է Kroq-ին,- «Խմբի ձեւավորման ժամանակ չէինք նախատեսել, որ չորս հայ է լինելու խմբում, բայց այդպես ստացվեց: Դուք գիտեք, դա մեր անձնական պատմությունն է»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։