System Of A Down-ի երգիչը Հայոց Ցեղասպանության մասին. «Մենք դեռ այստեղ ենք, մենք դեռ կենդանի ենք»
Հոդվածի առանցքում
- Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում կայացած համերգի իսկապես էլեկտրիկ էր: Այն զգայական էր: Մենք բոլորս համերգից առաջ մի փոքր նյարդայնացած էինք, քանի որ System Of A Down-ը երբեք Հայաստանում ելույթ չէր ունեցել և այն մեր նախնիների հայրենիքն է: Մենք կատարում էինք մեր «Արթնացրեք հոգիներ» շրջագայությունը՝ փորձելով հասնել ցեղասպանության ուշադրությանն և ճանաչմանը:
- Իմ երկու կողմերի տատերն ու պապերը ցեղասպանության վերապրածներից են: Իմ մայրական պապը մահացել է Հունաստանի մի ամերիկյան որբանոցում: Մի կետից նա կորցրել էր իր տեսողությունը քաղցի պատճառով, բաժանվել էր իր ընտանիքից և տեսել էր, թե ինչպես են սպանում իր հորն ու եղբորը:
- Ահա թե ինչ պետք է հասկանան մարդիկ՝ սա անցյալի խնդիրը չէ: Սա ժամանակակից խնդիր է, որը մինչև այժմ գոյություն ունի, քանի որ մենք ցեղասպանությունն օգտագործում ենք որպես քաղաքական կենտրոն մեր աշխարհաքաղաքականության մեջ և այդքան էլ ուշադրություն չենք դարձնում մարդկային կորստին և այն վնասին, որ մենք պատճառում ենք միմյանց:
- Կեղծավորություն է այդ տերմինը չօգտագործել այժմ, երբ նա արդեն նախագահ է դարձել: Դա ուղղակի վիրավորական է մեր զոհերի հիշատակի համար և հենց ԱՄՆ պատմության համար (1915 թվականին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հիշատակում է օսմանյան առաջնորդների ցեղասպանություն իրականացնելու մտադրությունները):
Ուշադրությանն արժանի
- Զարգացումներ Հայաստանում. Փաշինյանը կեղտոտ դրոշը նկատելուց հետո կարգադրել է հեռացնել աշխատանքից
- Հայերի բողոքից հետո Ֆրեզնոն չեղարկել է թուրքական առևտրային պատվիրակության հետ միջոցառումը
- Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո վարչապետը սկսում է հակամարտությունը դատավորների և Ղարաբաղի ղեկավարության հետ
Սերժ Թանկյանը System Of A Down-ի առաջատար երգիչն է: Խմբի բոլոր 4 անդամները հայկական ծագում ունեն: System Of A Down-ը հինգշաբթի երեկոյան իր առաջին համերգն ունեցավ Հայաստանում կոնֆլիկտի 100-րդ տարելիցի ոգեկոչման համար:
«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում կայացած համերգի իսկապես էլեկտրիկ էր: Այն զգայական էր: Մենք բոլորս համերգից առաջ մի փոքր նյարդայնացած էինք, քանի որ System Of A Down-ը երբեք Հայաստանում ելույթ չէր ունեցել և այն մեր նախնիների հայրենիքն է: Մենք կատարում էինք մեր «Արթնացրեք հոգիներ» շրջագայությունը՝ փորձելով հասնել ցեղասպանության ուշադրությանն և ճանաչմանը, նաև փորձելով միջադեպի արդարությունը գտնել: Անշուշտ, սա մեր ունեցած ամենահիշարժան շոուներից էր:
Իմ երկու կողմերի տատերն ու պապերը ցեղասպանության վերապրածներից են: Իմ մայրական պապը մահացել է Հունաստանի մի ամերիկյան որբանոցում: Մի կետից նա կորցրել էր իր տեսողությունը քաղցի պատճառով, բաժանվել էր իր ընտանիքից և տեսել էր, թե ինչպես են սպանում իր հորն ու եղբորը: Իմ մայրական տատը փրկվել էր թուրք մայորի կողմից: Ես չգիտեմ նրա անունը, բայց նրանք Օսմանյան կայսրության շինդլերներն էին, ովքեր պետք է բարձր գնահատվեն որպես փրկիչներ: Իմ մյուս կողմի պապն ու տատը փրկվեցին, որովհետև աշխատում էին գերմանական երկաթգծում, որը կապում էր Բաղդադը Թուրքիայի հետ:
Այդքան մեծ թվով հայերի, հույների և ասորիների մահվան տարելիցի ոգեկոչումը ոչ միայն 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության հիշատակումն է: Ահա թե ինչ պետք է հասկանան մարդիկ՝ սա անցյալի խնդիրը չէ: Սա ժամանակակից խնդիր է, որը մինչև այժմ գոյություն ունի, քանի որ մենք ցեղասպանությունն օգտագործում ենք որպես քաղաքական կենտրոն մեր աշխարհաքաղաքականության մեջ և այդքան էլ ուշադրություն չենք դարձնում մարդկային կորստին և այն վնասին, որ մենք պատճառում ենք միմյանց:
Այսօր ցեղասպանության կանխման համար ամբողջ աշխարհով մեկ դեռևս ազդեցիկ մեխանիզմ գոյություն չունի, անկախ ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայից և դրա հետ համագործակցող մի քանի կազմակերպություններից: Մի բռնակալ կարող է սովորել պատմության վայրագություններից և գործել անպատիժ քանի դեռ միջազգային համայնքի կողմից չի կանգնեցվել(Ադոլֆ Հիտլերն ասել է. «Այս ամենից հետո, ո՞վ է հայերի բնաջնջման մասին խոսում»: Սա հստակ օրինակ է, թե ինչպես էր նա ազդված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից):
Սա կարող է տեղի ունենալ, քանի որ Հայոց Ցեղասպանությունն երբեք պաշտոնապես չի ճանաչվել, իսկ ոճրագործները երբեք իրական արդարադատության առջև չեն բերվել:
Դուք տեսնում եք թուրքական կառավարությանը, որը իր ձեռքում ունի ուժ և միլիոններ է վատնում՝ փորձելով հերքել պատմության ճշմարտությունը: Եվ դուք տեսնում եք նաև երկրներ, ինչպիսին է ԱՄՆ-ը, որը զիջում է այդ ուժին և չի օգտագործում «ցեղասպանություն» բառը:
Երբ նախագահ Օբաման պետք է ընտրական քարոզարշավներին մասնակցեր, նա խոստացավ, որ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Կեղծավորություն է այդ տերմինը չօգտագործել այժմ, երբ նա արդեն նախագահ է դարձել: Դա ուղղակի վիրավորական է մեր զոհերի հիշատակի համար և հենց ԱՄՆ պատմության համար (1915 թվականին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն հիշատակում է օսմանյան առաջնորդների ցեղասպանություն իրականացնելու մտադրությունները):
Նախքան հինգշաբթի երեկոյան իմ բեմ բարձրանալը, ես մտածում էի իմ պապերի և տատերի մասին, թե ինչպես այս համերգը կմեծարի նրանց ողջ մնալը: Մինչև շոուի սկիզբը մեր կիթառահար Դարոն Մալաքյանն ասաց. «Սա ընդամենը ռոք՛ն՛ռոլլ շոու չէ: Սա վրեժ է մեզ սպանողներից»: Ես հասկացա դրա դառնությունը: Մենք դեռ այստեղ ենք: Մենք դեռ կենդանի ենք»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ