Սմիթ. ԱՄՆ-ը պետք է վերջ տա Հայոց Ցեղասպանության իր ժխտմանը

Սմիթ. ԱՄՆ-ը պետք է վերջ տա Հայոց Ցեղասպանության իր ժխտմանը

Հոդվածի առանցքում

  • Ցեղասպանությունը ամենասարսափելի բանն է, որ մարդիկ կարող են տեսնել, կամ էլ կարող են իրագործել: Այն երբեք չպետք է մոռացվի: Մոռանալ, նշանակում է բթացնել մեր խիղճն ու նվազեցնել մեր մարդկայնությունը: Այն երբեք չպետք է ժխտվի, այլ պետք է ամբողջությամբ ճանաչվի: Հակառակ դեպքում հաշտեցման ցանկացած զգալի քայլ կխափանվի:
  • Վայրագությունների մասին վկայությունները, որ ես լսեցի այդ օրը և, կարդացել էի հոդվածներում ու գրքերում մեկ տարի շարունակ, ինձ խորապես ցնցեցին: Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը՝ H. Res. 398-ը, կտրականապես մերժվելով Քլինթոնի վարչակարգի կողմից, երբեք ձայն չստացավ:
  • Պատմական տվյալների պակաս չկա: Իրականում, մենք պետք է լոկ լսենք այդ ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերն, ով այդ դեպքերը կոչեց «ռասսայի ոչնչացման արշավ»: Մենք միայն պետք է լսենք բրիտանական, ֆրանսիական և ռուսական կառավարություններին, որոնք ասել են՝ Երիտթուրքերը «մարդկայնության դեմ հանցագործություն» են իրագործել:
  • Սա նշանակում է, որ մենք այստեղ՝ ԱՄՆ-ում, և դա նշանակում է ոչ միայն Կոնգրեսը, այլ նաև նախագահը, պատասխանատվություն ունենք ճշմարտությունը ասել և համարձակ խոսել անցյալի մասին, որ ապահովենք մեր ապագան:
  • Երբ քաղաքական առաջնորդները չեն կարողանում կամ հրաժարվում են կանխել բռնությունը, դատարկությունը ոչ միայն բարոյազրկում է զոհերին, այլ նաև լռությունը թույլատրելի է դարձնում մեղքը: Ընտրված պաշտոնյաների լռությունը մասնակիորեն թողտվություն է արտահայտում և կարող է վախի ու խոցելիության զգացողության մթնոլորտ առաջացնել:

Ուշադրությանն արժանի

Ցեղասպանությունը ամենասարսափելի բանն է, որ մարդիկ կարող են տեսնել, կամ էլ կարող են իրագործել: Այն երբեք չպետք է մոռացվի: Մոռանալ, նշանակում է բթացնել  մեր խիղճն ու նվազեցնել մեր մարդկայնությունը: Այն երբեք չպետք է ժխտվի, այլ պետք է ամբողջությամբ ճանաչվի: Հակառակ դեպքում հաշտեցման ցանկացած զգալի քայլ կխափանվի:

Brookdale College-ը,  Center for Holocaust-ը, Human Rights-ը և Genocide Education-ը (Chhange) և բոլոր նրանք, ովքեր ներդրում են ունեցել ապրիլի 12-ին հանրայնացված ցուցադրության կայացմանը, մեծ ծառայություն են մատուցել մեր հասարակությանը, ոչ միայն ամերիկահայերին, այլ բոլորին, այդ թվում և ցեղասպանությունը ժխտողներին: Նրանք ճշմարտության ուղին են բացել, և դրանով իսկ՝ ավելի լավ ապագայի ուղին:

2000 թվականի սեպտեմբերին ես կազմակերպեցի և անցկացրեցի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ լսումներ և օրենքի նախագիծ, որպեսզի ԱՄՆ-ը վերջապես պաշտոնապես ճանաչի այն: Չորսժամյա լսումներ եղան՝ երբևէ առաջին լսումը Ներկայացուցիչների պալատում: Վայրագությունների մասին վկայությունները, որ ես լսեցի այդ օրը և, կարդացել էի հոդվածներում ու գրքերում մեկ տարի շարունակ, ինձ խորապես ցնցեցին: Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը՝ H. Res. 398-ը, կտրականապես մերժվելով Քլինթոնի վարչակարգի կողմից, երբեք ձայն չստացավ:

Բայց այն ժամանակի նման ցնցող է նաև այն, ինչ տեսնում ենք մենք այսօր. ամբողջապես քաղաքական ու դաժան արշավ՝ ժխտելու Հայոց Ցեղասպանությունը:

1915 թվականին Օսմանյան կայսրությունում 2 միլիոն հայ էր ապրում: Նրանք ապրում էին մի տարածաշրջանում, որտեղ ապրել էին 2500 տարի: 1923-ին այս հայերի ավելի քան 90 տոկոսը անհետացան: Նրանց մեծ մասը՝ 1.5 միլիոնը, սպանվեցին: Մնացած մասը հարկադրված էին լքել երկիրը:

Պատմական տվյալների պակաս չկա: Իրականում, մենք պետք է լոկ լսենք այդ ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերն, ով այդ դեպքերը կոչեց «ռասսայի ոչնչացման արշավ»:

Մենք միայն պետք է լսենք բրիտանական, ֆրանսիական և ռուսական կառավարություններին, որոնք ասել են՝ Երիտթուրքերը «մարդկայնության դեմ հանցագործություն» են իրագործել. պատմության մեջ առաջին անգամ, երբ մի երկրի կողմից մեղադրանքը ներկայացվում է մյուսին: Մենք պարզապես պետք է լսենք հենց Թուրքիայի կառավարությանը, որ մեղադրել է Երիտթուրքերի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների այն բանի մեջ, որ թուրքական կառավարությունը կոչում է «հայերի կոտորածներ ու ոչնչացում»:

Երբ 1944 թվականին հայտնագործվեց «գենոցիդ» բառը՝ նկարագրելու համար ամբողջական ժողովրդի համակարգված ու պարբերական ոչնչացումը, դրա հեղինակ Ռաֆայել Լեմկինը բացատրեց տերմինը՝ ասելով, որ դա «արարքների մի տեսակ է, որ Հիտլերը արեց հրեաների հետ և թուրքերը՝ հայերի»:

Ցեղասպանությունը ժխտելու արշավը, որն հաճախ առաջ է մղվում թուրքական կառավարության կողմից, զզվելի է: Դա ամենուր հայերի երեսին թքել է նշանակում: Դա այն ժխտումն է, որ շարունակում է Հայոց Ցեղսապսպանությունը պահել որպես այրվող խնդիր և կանխում է հին վերքերի՝ այնքան անհրաժեշտ լավացումը:

Ցավոք հայերը միակը չեն իրենց տառապանքներում, որոնք ծագում են ճշմարտության ժխտումից: Միջազգային հանրությունը թույլ տվեց զոհեր, թվենք մի քանիսը, Հոլոքոստի, Չինաստանի, Սովետական Միության, Արևելյան Եվրոպայի, Եթովպիայի, Ռուանդայի, Բոսնիայի, ԿԴՀ-ի, Դարֆուրի ու Սիրիայի զոհերը: Սա նշանակում է, որ մենք այստեղ՝ ԱՄՆ-ում, և դա նշանակում է ոչ միայն Կոնգրեսը, այլ նաև նախագահը, պատասխանատվություն ունենք ճշմարտությունը ասել և համարձակ խոսել անցյալի մասին, որ ապահովենք մեր ապագան:

Մենք պետք է գրենք ու խոսենք ճիշտ այնպես, որ գալիք սերունդները չկրկնեն անցյալի սխալները: Աշխարհում միայն 20 պետություն է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Այս թիվը ներառում է Կանադան, ինչպես նաև ԵՄ 11 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Բելգիան, Նիդերլանդները, Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Հունաստանն ու Կիպրոսը: Այս ցանկում չկա ԱՄՆ-ը:

Իմ կողմից, ես պատրաստվում եմ ղեկավարել արիլի 23-ի կոնգրեսյան լսումները: Այդ օրը նախորդում է հայերի Հիշատակման օրվան՝ ապրիլի 24-ին, որն այս տարի նշելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

Երբ քաղաքական առաջնորդները չեն կարողանում  կամ հրաժարվում են  կանխել բռնությունը, դատարկությունը ոչ միայն բարոյազրկում է զոհերին, այլ նաև լռությունը թույլատրելի է դարձնում մեղքը: Ընտրված պաշտոնյաների լռությունը մասնակիորեն թողտվություն է արտահայտում և կարող է վախի ու խոցելիության զգացողության մթնոլորտ առաջացնել: Մենք պետք է ավելին անենք:

Քրիս Սմիթը Հանրապետական կոնգրեսմեն է, ով ներկայացնում է New Jersey-ի 4th District-ը, որն ներառում է Mercer, Monmouth և Ocean շրջանները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment