Սլովակիան զգուշացնում է Ուկրաինայի հակամարտության ընդլայնման վտանգի մասին

Հոդվածի առանցքում

  • Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը կարող է վերածվել ավելի լայն պատերազմի՝ ներգրավելով այլ ազգերին:
  • Ռոբերտ Ֆիկոյի կարծիով ներգրավված բոլոր կողմերը, այդ թվում ԵՄ-ն, պետք է ձգտեն խնդրի խաղաղ կարգավորմանը:
  • Սլովակիայի վարչապետը խորհուրդ է տալիս Ուկրաինային հեռու մնալ Հյուսիսատլանտյան կազմակերպությունից՝ «ավելորդ սադրանքները» կանխելու համար:

Ուշադրությանն արժանի

Վարչապետը կոչ է անում ԵՄ-ին ավելի ակտիվ լինել խաղաղ բանակցություններին:

Սլովակիայի վարչապետը երեքշաբթի հայտարարել է, որ  ուկրաինական կառավարական ուժերի եւ ռուսամետ անջատողականների միջև բախումները կարող են վերածվել ավելի լայն պատերազմի՝ ներգրավելով այլ ազգերին, եւ  Եվրոպան պետք է առաջ  մղի խաղաղ բանակցությունները:

 «Ուկրաինայում, եւ ոչ միայն այնտեղ, ռազմական հակամարտության մոտ 70%  հավանականություն կա»,- ասել է Ռոբերտ Ֆիկոն Սլովակիայի մայրաքաղաքում անցկացվող տնտեսական կոնֆերանսի ժամանակ:

Կիեւի  կառավարությունը Մոսկվային մեղադրում է Ուկրաինայի արեւելքում ռուսամետ զինյալներին  զենք մատակարարելու եւ հետախուզական տվյալներ տրամադրելու համար, ինչը թեժացնում է հակամարտությունը: Կրեմլը բազմիցս հերքել է այդ պնդումը: Այս տարվա սկզբում սկսված բախումների ժամանակ ավելի քան 4000 մարդ է զոհվել, եւ մոտ 10.000 վիրավորվել է,:

ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը  Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների արդեն մի քանի փուլ են իրականացրել, որպեսզի պատժեն Մոսկվային Ուկրաինայում   հակակիեւյան ապստամբներին աջակցելու համար:

Պարոն Ֆիկոն ասել է, որ իրավիճակը Ուկրաինայում` Սլովակիայի արեւելյան հարեւան երկրում, շատ անկայուն է, եւ լարվածությունը կարող է տարածվել Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններ:

«Ես ի նկատի ունեմ ավելի մեծ հակամարտությունը»,  ասաց պարոն Ֆիկոն,- «Ես չեմ խոսում ռուս-ուկրաինական հակամարտության մասին: ԵՄ-ն ներկայումս  «երրորդ կարգի» դեր է խաղում Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման հարցում: Ուկրաինայի ապագան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև ծագած աշխարհաքաղաքական խնդիր է Ինչեւէ, ներգրավված բոլոր կողմերը, այդ թվում ԵՄ-ն, պետք է ձգտեն խնդրի խաղաղ կարգավորմանը: Եթե Եվրոպայում կան մարդիկ, որոնք պատրաստ են ստանձնել խաղաղապահի դերը, Սլովակիայի կառավարությունը նույնպես պետք է միանա նրանց: Ուկրաինայի ապագայի վերաբերյալ ցանկացած բանակցություն պետք է դուռը բաց թողնի, որպեսզի Ուկրաինան կարողանա անդամակցել ԵՄ-ին, անհրաժեշտ չափանիշները իրագործելուց հետո: Սակայն նախկին Խորհրդային պետությունը պետք է հեռու մնա Հյուսիսատլանտյան կազմակերպությունից՝ «ավելորդ սադրանքները» կանխելու համար»:

ՌԴ-ն կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի  ընդլայնմանը, որն արդեն տարածվել է՝ ընդգրկելով  ԵՄ-ի արեւելյան անդամներին՝ Բալթյան երկրներին եւ Սլովակիային:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment