Ղազախստանի առեղծվածային քնկոտության հիվանդությունը կարող է տարածվել

Ղազախստանի առեղծվածային քնկոտության հիվանդությունը կարող է տարածվել

Հոդվածի առանցքում

  • Առաջատար ռուս պրոֆեսորներից մեկը, ով հետազոտություններ է անցկացրել Ղազախստանի հյուսիսային Կալաչի գյուղում` բնակիչների մոտ առեղծվածային քնի խանգարման պատճառները բացահայտելու համար, հավատացած է, որ «ախտանիշը կարող է տարածվել»` նշելով սակայն, որ գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել «հիվանդության» պատճառները:
  • 2013 թվականի մարտ ամսին բնակիչների առաջին բողոքներից ի վեր գրանցվել է այս համախտանիշի ավելի քան 150 դեպք, սակայն գիտնականները դեռևս որոշակի փոխհամաձայնության չեն եկել այս մղձավանջային հիվանդության պատճառների շուրջ:
  • «Ռադոն գազը կարող է թողնել թմրանյութերի կամ անզգայացնող միջոցների ազդեցություն: Ներկայումս ստորգետնյա հանքավայրը ջրի տակ է անցել, իսկ գազերը արտանետվում են երկրի մակերես»,-ասել է Ռիխվանովը` հավելելով, որ այս վարկածը դեռևս ապացուցված չէ:
  • Ախտանիշերը նման են քրոնիկ հոգնածության սինդրոմին, որն առաջանում է ճառագայթման հետևանքով. հիվանդությամբ տառապողների թվի աճի և գիտական փոխհամաձայնության չգալու դեպքում, այն կհամարվի նոր հիվանդություն:

Ուշադրությանն արժանի

Առաջատար ռուս պրոֆեսորներից մեկը, ով հետազոտություններ է անցկացրել  Ղազախստանի հյուսիսային Կալաչի գյուղում` բնակիչների մոտ առեղծվածային քնի խանգարման պատճառները բացահայտելու համար, հավատացած է, որ «ախտանիշը կարող է տարածվել»` նշելով սակայն, որ գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել «հիվանդության» պատճառները: Անհայտ հիվանդության մասին պրոֆեսորի զգուշացումները այս շաբաթ իններորդ ալիքի նման տարածվել են տարածաշրջանում:

Բոլոր նրանք, ում վրա իր ազդեցությունն է թողել այս հիվանդությունը, քուն են մտել օրվա ցանկացած ժամի և հաճախ անհնար է եղել արթնացնել նրանց մի քանի օր շարունակ:Ոմանք արթնանալուց հետո ոչինչ չեն հիշում և հաճախ բողոքում են քնկոտությունից, որոշներն էլ` սարսափելի հալյուցինացիաներից:

2013 թվականի մարտ ամսին բնակիչների առաջին բողոքներից ի վեր գրանցվել է այս համախտանիշի ավելի քան 150 դեպք, սակայն գիտնականները դեռևս որոշակի փոխհամաձայնության չեն եկել այս մղձավանջային հիվանդության պատճառների շուրջ: «Այս հիվանդության ախտանիշներից է անսովոր երկար քունը, իսկ արթնանալու առաջին օրը գիտակցության ամբողջական վերականգնումը գրեթե անհնար է»,- ասում է Տոմսկի (Ռուսաստան) Պոլիտեխնիկական Համալսարանի Գեո-էկոլոգիայի և Գեո-քիմիայի ֆակուլտետի պրոֆեսոր Լեոնիդ Ռիխվանովը:

Նա չորրորդ տարին է ուսումնասիրություններ է անցկացնում տարածաշրջանում: Պրոֆեսորը մտահոգված ասել է, որ հիվանդության ազդեցության ժամանակը անհայտ է և դեռևս չբացահայտված:

«Այս հիվանդությամբ տառապողների հոսպիտալացման ընթացքում գրանցվել են միևնույն ախտանիշները` գլխապտույտ, թուլություն, ինքնակառավարման համակարգի խախտում, ուշագնացություն, որը շարունակվում է երեք օր:

Առաջին ախտանիշներին հաջորդում են մի քանի շաբաթ շարունակվող գլխացավերը, շփոթվածությունը, հուզական անկայուն հոգեվիճակը, հիշողության խանգարումները: Հալյուցինացաներից հիմնականում բողոքել են երեխաները: Ոմանք երկարատև քուն են  մտել»:

Ռիխանովը կարծում է, որ այս սարսափելի հիվանդության հիմնական պատճառներից կարող է լինել Կրասնոգորսկի շրջանի մոտակայքում գտվող ուրանի հին հանքավայրը: Նա կասկածում է, որ արդեն իսկ երկու տասնամյակ լքված հանքավայրից արտանետվում է ռադոն գազ: «Իմ կարծիքով գազի առկայության գործոնը հիվանդության հիմնական պատճառներից է»:

«Ռադոն գազը կարող է թողնել թմրանյութերի կամ անզգայացնող միջոցների ազդեցություն: Ներկայումս ստորգետնյա հանքավայրը ջրի տակ է անցել, իսկ գազերը արտանետվում են երկրի մակերես»,-ասել է Ռիխվանովը` հավելելով, որ այս վարկածը դեռևս ապացուցված չէ: Սակայն եթե գործնականում հնարավոր այս վարկածն ապացուցվի, ապա ըստ պրոֆեսորի` հիվանդությունը կարող է տարածվել տարածաշրջանում:

Այլ տեսակետներում առաջ է քաշվում ածխածնի օքսիդի թունավորման և զանգվածային հիստերիայի վարկածը: «Անհասկանալի իրավիճակներում պատասխաններ չգտնելու պարագայում միշտ ավելի հեշտ է լուծումը փնտրել սեփական ուղեղում»,-BBC-ին տված հարցազրույցում նշել է Բարձրության, Տարածության և Էքստրեմալ միջավայրային բժշկության կենտրոնի համանախագահ Քեվին Ֆոնգը:

Ներկայումս Ռիխվանովը հակված չէ այն տեսակետին, ըստ որի, սա բոլորովին նոր հիվանդություն է, քանի որ ախտանիշերը նման են քրոնիկ հոգնածության սինդրոմին, որն առաջանում է ճառագայթման հետևանքով. հիվանդությամբ տառապողների թվի աճի և գիտական փոխհամաձայնության չգալու դեպքում, այն կհամարվի նոր հիվանդություն:

Անցյալ շաբաթ տեղի իշխանությունները որոշում կայացրեցին գյուղի բնակչության տարհանման վերաբերյալ, քանի որ իրավիճակի բարելավման նշաններ չկային: Պրոֆեսոր Ռիխվանովի հաշվարկներով, հաջորդ շաբաթվա ընթացքում  մոտ 650 բնակիչներ կտարհանվեն գյուղից: Տեղացիները իրենց անհանգստությունն են հայտնել առ այն, որ կարող են քնել և երբևէ չարթնանալ:

Յեսիլսկ շրջանի ղեկավար Ամանբեկ Կալժանովը այս շաբաթվա սկզբին տեղական լրատվական ընկերություններին հայտնել է.«Հիվանդության իններորդ ալիքն արդեն սկսված է: Եվս երկու մարդու մոտ գրանցվել է հիվանդության ախտանիշները: Համապատասխան բուժումն իրականացվում է Կրասնոդարի հիվանդանոցներից մեկում: Ընդհանուր առմամբ 120 մարդ տառապում է այս հիվանդությամբ, և եթե հաշվի առնենք ախտանիշների կրկնությունը, ապա գրանցված դեպքերի թիվը հասնում է 152-ի»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment