2014 թվականին երաժշտության բնագավառում ամենաբարձր վարձատրվող կանայք
Հոդվածի առանցքում
- Ամենաշատ գումար վաստակած երգչուհին Բիյոնսեն է:
- Հաջորդը` Թեյլոր Սվիֆթ, Փինք, Ռիհաննա, և Քեթի Փերին են:
- Գումարները հաշվարկվել են ըստ համերգների, CD-ների վաճառքի, գովազդի գումարների:
Ուշադրությանն արժանի
2013 թվականը Բիյոնսեի լավագույն տարիներից մեկն էր, որի ընթացքում նա վաստակեց 53մլն դոլար: Ի՞նչպես նա հասավ այդ արդյունքին: Իսկ 2014 թվականին նա կրկնապատկեց այդ արդյունքը: Տարին գերաստղ երգչուհու կարիերայի ամենաեկամտաբեր տարիներից մեկն է, նա վաստակել է 115 մլն դոլար՝ դառնալով երաժշտական բիզնեսի ամենաբարձր վարձատրվող կինը:
Հինգ տարի առաջ FORBES-ին նա ասաց. «Մյուսների նման դուք էլ ջանասիրաբար աշխատում եք և ցանկանում, որ ամեն ինչ լավ լինի. ուզում եք՝ ձեր ընկերները սիրեն դա: Այն, ինչ ինձ ստիպում է հարմարավետ զգալ, փորձն է և այն միտքը, որ ես պատրաստ եմ»:
Նույնը կատարվեց նաև այսօր: Բիյոնսեն 95 համերգ ունեցավ այս տարի և ըստ Pollstar-ի` յուրաքանչյուր քաղաքում վաստակելով միջինը 2.4 մլն դոլար : Սրան ավելացավ նաև 0.6% H&M-ի և Pepsi-ի հետ գործարքներից ստացած եկամուտը, ինչպես նաև նույնանուն ալբոմի եկամուտը, որը iTunes-ում 2013 թվականի դեկտեմբերի հիթն էր ու արագորեն դարձավ տարվա թոփ-վաճառվողներից մեկը:
Թեյլոր Սվիֆթը 64մլն դոլար եկամտով գտնվում է երկրորդ տեղում, որը նրա կարիերայում ամենաբարձր վարձատրությունն է: Սվիֆթը շարունակում է եկամուտներ ստանալ կենդանի կատարումներից, ձայնագրություններից ու Diet Coke, Keds և CoverGirl-ի գովազդի համար հոնորարներից: Նրա նոր ալբոմը «1989»-ը հավակնում է դառնալ տարվա ամենաշատ վաճառվողը և, հնարավոր է, կդառնա բոլոր ժամանակների պլատինե ալբոմը:
«Պլատինե դեբյուտը ֆենոմենալ ձեռքբերում է և առավել հաջողակներից մեկը՝ հաշվի առնելով այսօրվա շուկան»,-ասել է Լորի Լենդեուն Fox Rothschild-ից: «Սվիֆթը և նրա խումբը ամեն ինչ ճիշտ են արել ու, կարծես թե, նա ձեռնարկ է գրել այն մասին, թե ինչպես է պետք նոր ձայներիզ ստեղծել»:
Փինքը 52 մլն դոլար եկամտով երրորդն է: Չնայած նա չի կարողանում նույն ճանաչումը ձեռք բերել, ինչ Սվիֆթն ու Բեյոնսեն, սակայն հանգիստ իր գանձարանում հսկայական գումարներ է ավելացնում: Նա ավելի քան 85 ներկայացում է ունեցել ՝ վաստակելով ավելի քան 1մլն դոլար յուրաքանչյուր քաղաքում:
Ցանկի չորրորդ տեղն է զբաղեցնում Ռիհաննան՝ 48մլն դոլար եկամտով: Ժամանակակից փոփ աստղի մարմնացումը 26 ամյա, ծնունդով Բարբադոսի, Ռիհաննան, հեղեղում է ռադիոն իր հիթերով, ինչպիսին են «We Found Love» և «Diamonds» երգերը, և համագործակցում է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ջեյ-Զին և Էմինեմը: Բայց նա նաև բոլորից լավ օգտագործում է սոցիալական մեդիան՝ Թվիթերում ունենալով ավելի քան 37 մլն հետևորդ, իսկ Ֆեյսբուքում՝ 90մլն լայքեր:
Քեթի Փերին հինգերորդն է 40 մլն դոլարով՝ չնայած նրան, որ նա ընդամենը 20 համերգ է: Չնայած շրջագայությունների բավականին համեստ թվին՝ փոփ աստղը շարունակում է մնալ իր ոլորտի ամենաբարձր վարձատրվողներից մեկը: Նա չի վախենում CoverGirl և Pop Chips բրենդները գովազդել իր սեփական Coty fragrance, Killer Queen բրենդերի հետ: Փերին նաև բավականին մեծ գումարներ է աշխատում կորպորատիվ երեկոների ժամանակ:
- Բիյոնսե 115 մլն. դոլար
- Թեյլոր Սվիֆթ 64 մլն. դոլար
- Փինք 52 մլն. դոլար
- Ռիհաննա 48 մլն. դոլար
- Քեթի Փերի 40 մլն. դոլար
- Զենիֆեր Լոպեզ 37 մլն. դոլար
- Մայլի Սայրուս 36 մլն. դոլար
- Սելին Դիոն 36 մլն. դոլար
- Լեդի Գագա 33 մլն. դոլար
- Բրիթնի Սփիրս 20 մլն. դոլար
Այս գումարները հաշվարկվել են՝ ելնելով աստղերի շրջագայություններից, ձայնագրությունների վաճառքից, հրապարակումներից, ապրանքների վաճառքից, գործարքներից ու այլ միջոցառումներից ստացված եկամտից: Մենեջմենթն ու փաստաբանական ծառայությունների վճարները հաշվարկված չեն: Եկամուտը հաշվարկվել է 2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում և հիմնվում է Pollstar-ի, the RIAA-ի և Nielsen SoundScan-ի տվյալների և իրավաբանների ու մենեջերների հետ հարցազրույցների հիման վրա:
Կան մի շարք կին երաժիշտներ, ովքեր երկնիշ միլիոններ են վաստակել, սակայն դա բավական չէր թոփ տասնյակի մեջ ընդգրկվելու համար: Նրանց թվում են Մադոննան, Ալիշա Քիզը, Նիքի Մինաջը, Միրանդա Լամբերտը և Շանիա Թվեյնը: Չզարմանաք, եթե նրանցից առնվազն երկուսը հայտնվեն հաջորդ տարվա ցանկում:
Հոդվածի բնօրինակն` այստեղ: