Չինաստանը Բոաոյում հաջորդ շաբաթ կայանալիք ֆորումին կներկայացնի Մետաքսի ճանապարհի նախագծի նոր ծրագիրը
Հոդվածի առանցքում
- Չինաստանի նախագահ Սի Ցզին Պինը հաջորդ շաբաթ Բոաոյի ֆորումի ժամանակ, որին մասնակցում են 13 պետության ղեկավարներ, կներկայացնի Մետաքսի Ճանապարհի իր հավակնոտ նախագիծը, որով նախատեսվում է հարյուրավոր ենթակառուցվածքների կառուցում:
- Հունը նշել է, որ ամառային Դավոսի օրինակով անցկացվող ամենամյա համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Ավստրիայի, Ինդոնեզիայի, Նեպալի, Շրի Լանկայի, Ուգանդայի և Զամբիայի նախագահները: Հյուրերի ցանկում են լինելու նաև Ղազախստանի, Մալայզիայի, Կատարի, Շվեդիայի վարչապետերն ու Նիդեռլանդների և Ավստրալիայի գեներալ- նահանգապետերը:
- 2013 թվականին և դրանից հետո ձևավորել է 40 միլիարդանոց ֆոնդ՝ նախագծի համար: MSR-ը ձգվում է Հարավային Չինաստանից մինչև Հարավարևելյան Ասիա, ապա դեպի Աֆրիկա:
- Մետաքսի Ճանապարհի նախագծի շրջանակներում Չինաստանը ծրագրում է ճանապարհային զարգացած ցանց կառուցել: Հիմնական Մետաքսի ճանապարհը Կենտրոնական Ասիայի միջոցով միավորում է Չինաստանն ու Եվրոպան, նրա մեկ այլ նախագիծ ներառում է Բանգլադեշը, Չինաստանը, Հնդաստանը, Մյանմարն (BCIM) ու Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքը, որն անցնելու է Պակիստանի օկուպացրած Քաշմիրով (PoK):
Ուշադրությանն արժանի
Չինաստանի նախագահ Սի Ցզին Պինը հաջորդ շաբաթ Բոաոյի ֆորումի ժամանակ, որին մասնակցում են 13 պետության ղեկավարներ, կներկայացնի Մետաքսի Ճանապարհի իր հավակնոտ նախագիծը, որով նախատեսվում է հարյուրավոր ենթակառուցվածքների կառուցում:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հուն Լեյը այսօր լրատվամիջոցներին հայտնել է, որ նախագահ Սին 2015 թվականի Բոաոյի ասիական ֆորումում (BFA), որն անցկացվելու է մարտի 26-29-ը Հարավային Չինաստանի արևադարձային Հայնան կղզիային նահանգի Բոաո գեղատեսիլ քաղաքում, զեկույց կներկայացնի: Հունը նշել է, որ ամառային Դավոսի օրինակով անցկացվող ամենամյա համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Ավստրիայի, Ինդոնեզիայի, Նեպալի, Շրի Լանկայի, Ուգանդայի և Զամբիայի նախագահները: Հյուրերի ցանկում են լինելու նաև Ղազախստանի, Մալայզիայի, Կատարի, Շվեդիայի վարչապետերն ու Նիդեռլանդների և Ավստրալիայի գեներալ- նահանգապետերը:
«Xinhua» նորությունների պետական գործակալության հաղորդմամբ, մեգա Մետաքսի ճանապարհի և Մետաքսի ծովային ճանապարհի (MSR) «իրականացման ծրագիրը», որի նպատակը Ասիայի և Եվրոպայի միջև հնագույն առևտրական ուղիների վերականգնումն է, կներկայացվի ֆորումին: Սիի նախաձեռնած մեգա ծրագիրը, որը հայտնի է նաև Belt and Road անունով (Գոտի և Ճանապարհ) 2013 թվականին և դրանից հետո ձևավորել է 40 միլիարդանոց ֆոնդ՝ նախագծի համար: MSR-ը ձգվում է Հարավային Չինաստանից մինչև Հարավարևելյան Ասիա, ապա դեպի Աֆրիկա:
Զեկույցում նշվում է, որ նախագծի իրականացման ծրագիրը ներառելու է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի, ինչպիսիք են երկաթգծերը, ճանապարհները, էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները և արդյունաբերական շարժակազմերը, մանրամասն ցուցակը:
Ենթակառուցվածքային մի շարք նախագծեր կարող են հասնել հարյուրների և կտարածվեն Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Պակիստանում և Չինաստանի հարևան այլ պետություններում:
Սին այս նախագիծը կոչել է ռազմավարական նախաձեռնություն, որի նպատակը Չինաստանի դանդաղած տնտեսության զարգացման արագացումն ու ԱՄՆ-Ասիա առանցքային ռազմավարությանը դիմակայելն է, որի շրջանակներում Վաշինգտոնը ծրագրում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղակայել իր ռազմական ուժերի 60 տոկոսը:
Մետաքսի Ճանապարհի նախագծի շրջանակներում Չինաստանը ծրագրում է ճանապարհային զարգացած ցանց կառուցել: Հիմնական Մետաքսի ճանապարհը Կենտրոնական Ասիայի միջոցով միավորում է Չինաստանն ու Եվրոպան, նրա մեկ այլ նախագիծ ներառում է Բանգլադեշը, Չինաստանը, Հնդաստանը, Մյանմարն (BCIM) ու Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքը, որն անցնելու է Պակիստանի օկուպացրած Քաշմիրով (PoK):
Հնդկաստանը մասնակցել է BCIM-ի հանդիպմանը, սակայն MSR-ի վերաբերյալ առանձնապես դրական վերաբերմունք չունի, քանի որ մտավախություններ ունի Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում Չինաստանի գերիշխանության շուրջ:
Չինաստանը անհանգստացած է, քանի որ Շրի Լանկայի կառավարությունը ընդհատել է իր՝ 1.5 միլիարդ դոլար արժողությամբ Colombo Port City նախագիծը, որը դիտարկվում է որպես Հնդկական Օվկիանոսի տարածաշրջանում MSR-ի հիմնական հենակետ:
Նախագիծը ֆինանսավորելու համար Չինաստանն հիմնել է 40 միլիարդ դոլար կապիտալով Մետաքսի ճանապարհի հիմնադրամ, որն այսօր Չինաստանի կողմից հովանավորվող Asia Infrastructure Investment Bank (AIIB)-ի, որը կներդնի 50 միլիարդ դոլար, և BRICS Development Bank-ի հետ համատեղ, որը ևս կներդնի 50 միլիարդ, կարող են էական ներդրումները ներգրավել՝ ենթակառուցվածքների նախագծի համար:
Հոնգը նշել է, որ այս տարվա Բոաոի ֆորումը վերնագրվել է «Ընդառաջ դեպի Ասիայի նոր ապագան. դեպի ընդհանուր ճակատագրերի միության ձևավորում»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ