Ղարաբաղի խնդրի կարավորման գործընթացը կյանքի նշաններ է ցույց տալիս

Ղարաբաղի խնդրի կարավորման գործընթացը կյանքի նշաններ է ցույց տալիս

Հոդվածի առանցքում

  • Փաշինյանը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հաշտության հայտարարություններով, ինչը 25 տարի է գերակայում է երկու երկրների հարաբերություններում: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում կայացած բանակցությունների ընթացքում նա «առաջին անգամ փոխըմբռնման է հասել» հայ բանակցող Զոհրաբ Մնացականյանի հետ:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի ներկա կառավարությունը նման չէ իր նախորդներին, և Ադրբեջանի հետ հակամարտության նկատմամբ նրա դիրքորոշումը հասունանում է:

Կան նշաններ, որ Հայաստանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև կապերը վերաձևակերպվում են: Երբ անցած շաբաթ տարածաշրջանի դե ֆակտո ղեկավար Բակո Սահակյանը պաշտոնանկ արեց իր զինվորական հրամանատարին, լուրեր տարածվեցին, թե Սահակյանը գործել է Երևանի պատվերով։

Պարզ չէ՝ արդյո՞ք Սահակյանի զինվորական և քաղաքացիական անձնակազմի փոփոխությունը Արցախում կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղարաբաղի ղեկավարների միջև աննախադեպ ցուցադրական հանդիմանության հետ:

Պայքարը սկսվեց ընտրություններում Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակից հետո, որն ապահովեց նրա իշխանությունը: Այսօր արդեն պաշտոնանկ եղած ղարաբաղյան բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը  քննադատեց «Իմ քայլը»-ի անդամին, որն ասել էր, թե անցած գարնանը բողոքի ալիքի հաղթանակը, որը Փաշինյանին իշխանության բերեց, ավելի կարևոր էր, քան «Արցախյան ազատամարտը»:

Փաշինյանը, ում որդին այս տարի բանակ զորակոչվեց, Ղարաբաղի ղեկավարներին մեղադրեց իրենց տղաներին զինվորական ծառայությունից զերծ պահելու մեջ: Ղարաբաղի ղեկավարությունը կապված է Հայաստանի նախկին ռեժիմի՝ Սերժ Սարգսյանի հետ, ում Փաշինյանը հեռացրեց իշխանությունից: Սերժ Սարգսյանը ծնվել է Ղարաբաղում, իսկ նրա նախորդը՝ Հայաստանի նախագահ և քաղաքական դաշնակից Ռոբերտ Քոչարյանը, 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի նախագահն էր:

Փաշինյանը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հաշտության հայտարարություններով, ինչը 25 տարի է գերակայում է երկու երկրների հարաբերություններում: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում կայացած բանակցությունների ընթացքում նա «առաջին անգամ փոխըմբռնման է հասել» հայ բանակցող Զոհրաբ Մնացականյանի հետ:

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ «առանց նախապայմանների»: Անկարան 1990-ականների սկզբին ղարաբաղյան պատերազմի պատճառով խզեց հարաբերությունները: Դեկտեմբերի 10-ին արտասահմանյան մամուլի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պնդել է, որ ղարաբաղյան իշխանությունները մասնակցեն հակամարտության կարգավորման բանակցություններին, չնայած Հայաստանի նախորդ ղեկավարների հետ համեմատած, նա չունի ուժեղ անձնական կապեր տարածաշրջանի հետ։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment