Օղի, կենդանի երաժշտություն ընթրիքի ժամանակ և անսովոր դեկորներ. ի՞նչ կարելի է անել Հայաստանում 20 եվրոյով

Օղի, կենդանի երաժշտություն ընթրիքի ժամանակ և անսովոր դեկորներ. ի՞նչ կարելի է անել Հայաստանում 20 եվրոյով

Հոդվածի առանցքում

  • Իմ ընկեր Ջեյնի հետ մնացինք երկու հոգու համար նախատեսված սենյակում: Պատերին անցքեր կային, իսկ լվացարանի պատին մետաղական փրփուրով ինչ-որ բան էր փակցված, որը ենթադրյալ հայելին էր: Սենյակի պատից կախված էր Սայաթ-Նովայի նկարը, որի պատճառով գիշերները մղձավանջներ էի տեսնում:

Ուշադրությանն արժանի

Airbnb ծառայություններից օգտվելիս, երբեք չես կարող իմանալ թե ինչ ես ստանալու վճարածդ գումարի դիմաց:

Ես չէի էլ սպասում, որ Հայաստանում 19 եվրո արժեցող փայտե տնակ վարձելու դեպքում կստանաս նաև տնական ուտելիք, էքսկուրսիա մոտակա բնակավայրերում, կենդանի երաժշտություն ընթրիքի ժամանակ և խմիչք:

Իմ ընկեր Ջեյնի հետ մնացինք երկու հոգու համար նախատեսված սենյակում: Պատերին անցքեր կային, իսկ լվացարանի պատին մետաղական փրփուրով ինչ-որ բան էր փակցված, որը ենթադրյալ հայելին էր: Սենյակի պատից կախված էր Սայաթ-Նովայի նկարը, որի պատճառով գիշերները մղձավանջներ էի տեսնում:

Երևանից հեծանիվներով անցանք 40 կիլոմետր և եկանք Արզական, որտեղ արագ Airbnb-ով փնտրեցինք թե որտեղ կարող ենք գիշերել:

Երբ Երևանից շարժվեցինք, հասկացա, որ կենտրոնական քաղաքաներից դուրս քչերն են անգլերեն հասկանում: Airbnb-ի մեզ հյուրընկալող տան տիրոջ անունը Լևոն էր: Նա մեզ ուղեկցեց մինչև իր տուն և լավ էր, որ գոնե նրա հարևանը անգլերեն գիտեր:

Երբ տեղ հասանք մեզ դիմավորեց Լևոնի կինը, որն առաջարկեց մեզ իրենց տանը թեյ խմել: Հյուրասիրեցին հայկական անուշեղեններ ու մուրաբաներ, մրգեր ու թխվածքներ: Սկզբում մեզ վատ էինք, զգում, որ այս հյուրընկալ ընտանիքի հետ չենք կարողանում խոսել և ստիպված ենք ամեն բառի համար դիմել թարգմանչի օգնությանը:

Լևոնը մեզ առաջարկեց ծանոթանալ տեղանքին, իր մեքենայով մեզ տարավ Բջնի, որը մեզ վրա կարժենար լրացուցիչ 3000 դրամ:

Երբ վերադարձանք տուն, մեզ առաջարկեցին միանալ ընտանեկան ընթրիքին և միասին ընթրել: Սեղանին հայկական պանիր էր, տնական կծու նրբերշիկ, ձուկ, գինի, օղի և հայկական լավաշ: Մի քանի բաժակ խմելուց և մի լավ հաց ուտելուց հետո, Եվան սեղանի շուրջ սկսեց երգել մեզ համար: Ընթրիքից հետո գնացինք մեր ծակ պատերով սենյակ, որտեղ միանգամից քուն մտանք: Լավ էր, որ եղանակը տաք էր, հակառակ դեպքում սառելու էինք:

Այսպիսով մենք ծախսեցինք ընդամենը 19 եվրո: Սա անսովոր բայց անմոռանալի ճանապարհորդություն էր:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment