Հայոց պատմության արագ մի դասընթաց

Հայոց պատմության արագ մի դասընթաց

Հոդվածի առանցքում

  • Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, անցկացրեցի երկու օր՝ 2015 թվականի փետրվարի 25-ից 27-ը: Բայց ես այդպես չէի զգում: Ամեն ինչ, որ արեցի կամ ամենուր, ուր գնացի թվում էր կապված է անցյալի հետ: Իմ ուղևորությունը դարձավ Հայաստանի պատմության անսպասելի ու ակամա մի արագ դասընթաց: Ես սնվում էի, ընկերներ ձեռք բերում ու խմում գարեջուր, լսում երաժշտություն և շատ չէի ծախսում այդ ամենի վրա:
  • Մինչև իմ երկու շաբաթանոց ուղևորությունը Հայաստան և Վրաստան, ես շատ բան չէի կարող ասել այս դեպի ծով ելք չունեցող կովկասյան ազգի անցյալի մասին, որը կազմում է Պենսիլվանիայի քառորդ չափը: Ես նույնիսկ չգիտեի, որ Երևանը մայրաքաղաք է: Երբ ես անգիր ասում էի երկրների մայրաքաղաքները որպես երեխա, քաղաքը դեռ մաս էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության:
  • Պետք է լինես հարյուր տարեկան, որ անձամբ վերապրած լինես Հայոց Ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան թուրքերը սպանեցին 1.5 միլիոն հայերի և շատերին տեղահանեցին դուրս: Երիտասարդ հայերը, սակայն, ունեն կոլեկտիվ հիշողություն, թերևս մասամբ ի շնորհիվ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ Հայոց Ցեղասպանության թանգարանի, որն էլ իմ առաջին կանգառն էր Երևանում:
  • Ինձ գրավեց Մուսա լեռան պատմությունը՝ Միջերկրածովյան մի սարի, որտեղ 1915 թվականին հարյուրավոր հայեր ավելի քան մեկ ամիս հետ էին մղում Օսմանյան հարձակումները մինչև չփրկվեցին ֆրանսիական նավերի կողմից: Ավելի ուշ պարզեցի, որ 1933 թվականին գրված այս պատմության վեպային տարբերակը ՝ «Մուսա լեռան քառասուն օրը», Հոլոքոստի ժամանակ ոգեշնչում էր եվրոպական հրեաներին գետոներում:
  • Սկզբում մտածում էի, որ խոշոր հոգեհանգիստ է ընթանում: Երեք ավտոբուսներով զինվորներ եկան պաստառներով և մեխակներով, երթով քայլեցին դեպի հավերժական կրակը: Սակայն ոչ մի հայ, ում հետ խոսեցի, այդ թվում թանգարանի ներկայացուցիչների, արտառոց բան չտեսավ: Ըստ երևույթի, դա ընդամենը սովորական հայկական օր էր:
  • Հայկական խոհանոցը մեծ չէ, բայց վերջին տարիներին ռեստորանային տեսականին Երևանում ստացել է մեծ խթան անհավանական աղբյուրներից: Ոչ բոլոր արևմտահայերն են, ովքեր փախել են Հայոց Ցեղասպանությունից, հաստատվել Լոս Անջելեսի, Մոսկվայի կամ Մարսելի կենսունակ հայ համայնքներում: Շատերը ապաստանել էին Հալեպում՝ Սիրիա, և նրանց շատ ժառանգներ փախել են ընթացիկ պատերազմի արդյունքում և վերադարձել իրենց նախնիների հայրենիքը:
  • Պատմության թանգարանները փոքր երկրներում հաճախ հետաքրքրաշարժ են, բայց էզոտերիկ: Թերևս սա էի ակնկալում տեսնել, երբ այցելեցի Հայաստանի պատմության թանգարան, բայց շուտով հասկացա, որ աշխարհը, կամ առնվազն Եվրասիան արտացոլվում է այս երկրի խոշտանգվող պատմության մեջ:
  • Ամեն ինչ իսկապես փոխվեց վերջին երկու հազարամյակների ընթացքում, քանի որ Հայաստանը դարձավ առաջին պաշտոնապես քրիստոնյա պետությունը (301 թվականին մ.թ.) և ստեղծեց իր սեփական այբբուբենը մեկ դար անց (405 թվականին), բայց հետո տեղի տվեց զանգվածային հարձակումների արտաքին ուժերի կողմից: Այդ եվրասիական տերություններից էին պարսիկները, արաբները, մոնղոլները, բյուզանդացիները, օսմանյան թուրքերը, ռուս բոլշևիկները: Այս ամենը նման է հրաշքի՝ինչպես է առայսօր պահպանվել հայկական մշակույթը, կրոնը և այբբուբենը:

Ուշադրությանն արժանի

Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, անցկացրեցի երկու օր՝ 2015 թվականի փետրվարի 25-ից 27-ը: Բայց ես այդպես չէի զգում:

Ամեն ինչ, որ արեցի կամ ամենուր, ուր գնացի թվում էր կապված է անցյալի հետ: Իմ ուղևորությունը դարձավ Հայաստանի պատմության անսպասելի ու ակամա մի արագ դասընթաց: Ես սնվում էի, ընկերներ ձեռք բերում ու խմում գարեջուր, լսում երաժշտություն և շատ չէի ծախսում այդ ամենի վրա:

Բայց այն, ինչ ես հիշում եմ առավել շատ, դա այն չէ,  թե ինչը տեղի ունեցավ իմ հետ ուղևորության ժամանակ, այլ այն, թե ինչ է տեղի ունեցել նախկինում: Թերևս այդ ամենը անխուսափելիորեն տարածաշրջանում է, որը դարերի ընթացքում տեսել է այդքան դրամատիկ և հաճախ ողբերգական իրարանցումներ:

Մինչև իմ երկու շաբաթանոց ուղևորությունը Հայաստան և Վրաստան, ես շատ բան չէի կարող ասել այս դեպի ծով ելք չունեցող կովկասյան ազգի անցյալի մասին, որը կազմում է Պենսիլվանիայի քառորդ չափը: Ես նույնիսկ չգիտեի, որ Երևանը մայրաքաղաք է: Երբ ես անգիր ասում էի երկրների մայրաքաղաքները որպես երեխա, քաղաքը դեռ մաս էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության:

Ես, իհարկե, ընդհանուր առմամբ ծանոթ էի 1915 թվականի Հայոց Ցեղասպանությանը, որի 100-ամյակին նվիրված միջոցառումները տեղի կունենան ապրիլի 24-ին, և դրանից բխող սփյուռքին, որը մաս է մեծ ամերիկահայ համայնքի Լոս Անջելեսում և Բոստոնում, որտեղ ես մեծացել եմ շատ երեխաների հետ, որոնց ազգանունները ավարտվում էին յան-ով: Բայց միայն այդքանը:

Ահա մի քանի տեղեր, որ գնացել եմ, որոնք, ի վերջո, շատ ավելի խորը պատկերացում տվեցին, սակայն, դեռևս բավական մակերեսային, այս բարդ երկրի մասին:

Հայոց Ցեղասպանություն

Պետք է լինես հարյուր տարեկան, որ անձամբ վերապրած լինես Հայոց Ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան թուրքերը սպանեցին 1.5 միլիոն հայերի և շատերին տեղահանեցին դուրս:

Երիտասարդ հայերը, սակայն, ունեն կոլեկտիվ հիշողություն, թերևս մասամբ ի շնորհիվ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ Հայոց Ցեղասպանության թանգարանի, որն էլ իմ առաջին կանգառն էր Երևանում: Քարդաշյանների մի քանի անդամներ ՝ առավել հայտնի ամերիկահայ ընտանիքի, անցյալ շաբաթ այցելել էին այստեղ: Ավաղ, թանգարանը ենթարկվում է լուրջ կապիտալ վերանորոգման՝ թողնելով բաց միայն ժամանակավոր ցուցահանդեսը:

Թեև փոքր էր (և հիմնականում հայերեն), ցուցահանդեսի անգլերեն հեռագրերն ու թերթերի հոդվածները բավարար էին լիովին պատկերացում կազմելու, թե ինչ է տեղի ունեցել Արևմտյան Հայաստանում, 1915 թվականին Օսմանյան կայսրության մաս:

Ինձ գրավեց Մուսա լեռան պատմությունը՝ Միջերկրածովյան մի սարի, որտեղ 1915 թվականին հարյուրավոր հայեր ավելի քան մեկ ամիս հետ էին մղում Օսմանյան հարձակումները մինչև չփրկվեցին ֆրանսիական նավերի կողմից: Ավելի ուշ պարզեցի, որ 1933 թվականին գրված այս պատմության վեպային տարբերակը ՝ «Մուսա լեռան քառասուն օրը», Հոլոքոստի ժամանակ ոգեշնչում էր եվրոպական հրեաներին գետոներում:

Թանգարանին կից հուշարձանը բաղկացած է գրեթե 150 ֆուտ բարձրությամբ կոթողով, որը սլանում է վերև ճեղքվածքով՝ խորհրդանշելով Արևմտյան և Արևելյան Հայաստանի պառակտումը, և 12 հսկա քարե մասերով, որոնք  ներկայացնում են նախկին նահանգները Արևմտյան Հայաստանում, որի ներսում էլ անմար կրակն է:

Սկզբում մտածում էի, որ խոշոր հոգեհանգիստ է ընթանում: Երեք ավտոբուսներով զինվորներ եկան պաստառներով և մեխակներով, երթով քայլեցին դեպի հավերժական կրակը: Սակայն ոչ մի հայ, ում հետ խոսեցի, այդ թվում թանգարանի  ներկայացուցիչների, արտառոց բան չտեսավ: Ըստ երևույթի, դա ընդամենը սովորական հայկական օր էր:

Սիրիական հոսքը

Հայկական խոհանոցը մեծ չէ, բայց վերջին տարիներին ռեստորանային տեսականին Երևանում ստացել է մեծ խթան անհավանական աղբյուրներից: Ոչ բոլոր արևմտահայերն են, ովքեր փախել են Հայոց Ցեղասպանությունից, հաստատվել Լոս Անջելեսի, Մոսկվայի կամ Մարսելի կենսունակ հայ համայնքներում: Շատերը ապաստանել էին Հալեպում՝ Սիրիա, և նրանց շատ ժառանգներ փախել են ընթացիկ պատերազմի արդյունքում և վերադարձել իրենց նախնիների հայրենիքը: (Կամ առնվազն արևելյան կողմը դրա):

Արդյունքում Երևանում արագորեն սիրիահայ ռեստորաններ հայտնվեցին, որոնք տրամադրում են սնունդ համեմունքներով և Սիրիայի ու արևմտահայերի ուտեստների խառնուրդով: Շատ ուտեստներ ծանոթ էին, երբ մատուցողուհին կարդում էր դրանք բարձրաձայն՝ օրինակ՝ ֆալաֆե և ֆաթուշ՝ ավանդական լևանտյան աղցան: Բայց մանտեն ծանոթ չէր: Բարեբախտաբար ես պատվիրեցի դա, և պարզվեց, որ շատ համեղ ապուր է՝ արգանակով, լոլիկով և թթվասերով:

Ավելի քան գորշ խորհրդային ճարտարապետություն և զվարճալի այգի Հաղթանակի զբոսայգում, դա հետաքրքիր թանգարան է, որը խորհրդային ժամանակաշրջանի Հայաստանի պատմությունն է:

Սերգեյ Փարաջանովի թանգարանը դա հայ ռեժիսորի պատվին է, որի լավագույն հայտնի ստեղծագործությունը “Նռան գույնը” թողարկվել է 1969 թվականին և  տարածվել ամբողջ աշխարհում: (Անկեղծ ասաց ես չեմ լսել դրա մասին):

Նրա կյանքը (1924 -1990 թթ) գրեթե լիովին համընկնում է Խորհրդային Միության առկայության հետ (1922-1991 թթ), և անգլիախոս գիդը, ով կարծես շատ կապված է դրա հետ, 2,500 դրամով կբացատրի նրա հաջողությունների ու պայքարի մասին: Հայ, ով ծնվել է Վրաստանում, բայց սովորել Ուկրաինայում: Նրա ֆիլմերի նկարահանումը պարբերաբար դադարեցվում էր Խորհրդային կառավարության և իշխանությունների կողմից, ովքեր, ի վերջո, բանտարկեցին նրան 1974-ից 1977 թվականներին իր աշխատանքի ու ազատամտության համար, թեև պաշտոնական մեղադրանքները ներառեցին միասեռականությունը և արվեստի գործերի թրաֆիքինգը:

Նրա կյանքի պատմությունը նույնպես ինձ հիշեցրեց հայոց պատմության մեջ մեկ այլ ողբերգություն ՝ 1988-թվականի ավերիչ երկրաշարժը: Տուն-թանգարանը գտնվում է Փարաջանովի տանը, որի շինարարությունը դադարեցվել էր երկրաշարժի հետևանքով, և նա երբեք էլ չէր տեղափոխվել այստեղ:

Երկար պատմություն

Պատմության թանգարանները փոքր երկրներում հաճախ հետաքրքրաշարժ են, բայց էզոտերիկ: Թերևս սա էի ակնկալում տեսնել, երբ այցելեցի Հայաստանի պատմության թանգարան, բայց շուտով հասկացա, որ աշխարհը, կամ առնվազն Եվրասիան արտացոլվում է այս երկրի խոշտանգվող պատմության մեջ:

Նույնիսկ հին իրերի հավաքածուն համաշխարհային կարգի է: Հայաստանը ունի հարուստ հնագիտական ​նյութեր: Օրինակ աշխարհի ամենահին պահպանված կաշվե կոշիկը, թվագրված  մ.թ.ա. 3500 թվականով: Ամեն ինչ իսկապես փոխվեց վերջին երկու հազարամյակների ընթացքում, քանի որ Հայաստանը դարձավ առաջին պաշտոնապես քրիստոնյա պետությունը (301 թվականին մ.թ.) և ստեղծեց իր սեփական այբբուբենը մեկ դար անց (405 թվականին), բայց հետո տեղի տվեց զանգվածային հարձակումների արտաքին ուժերի կողմից:

Այդ եվրասիական տերություններից էին պարսիկները, արաբները, մոնղոլները, բյուզանդացիները, օսմանյան թուրքերը, ռուս բոլշևիկները: Այս ամենը նման է հրաշքի՝ինչպես է առայսօր պահպանվել հայկական մշակույթը, կրոնը և այբբուբենը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment