Պե՞տք է գրաքննել Շեքսպիրին
Հոդվածի առանցքում
- Շեքսպիրի ներկայացումները պարունակում են հակասեմականություն, ռասիզմ և սեքսիզմ, սեռական չարաշահում և բռնություն, բայց դրանք ավելի խորն են ներկայացնում Շեքսպիրի դարաշրջանի բովանդակությունը: Բայց արդյո՞ք դրանք պետք է գրաքննության ենթարկվեն, երբ մեր օրերում վիրավորական են տվյալ համայնքի համար:
- Ժամանակակից այլ գրողների և բեմադրիչների համար Շեքսպիրի հակասեմականությունը ներկայացնում է սոցիալական անարդարությունն ընդգծելու հնարավորություն: Բեմադրիչ Ռուփերթ Գուլդի վերջերս ներկայացրած «Վենետիկի վաճառականը» Լոնդոնի Ալմեյդայի թատրոնում պայծառ, հավակնոտ ներկայացնում էր, որը բեմադրվել է նաև Լաս Վեգասում:
- Շեքսպիրի բառերում հակասեմականությունն ընդգծվել է մի ցնցող տեսարանում, որտեղ հուդակայանություն դավանող Շիլոքին ստիպում են քրիստոնեություն ընդունել: Ըստ ներկայացման, Բասսանիոյի տղամարդիկ թքում են նրա վրա և բջջային հեռախոսներով տեսանկարահում, թե ինչպես են նրան ստորացնում:
- 2012-ին բրիտանացի հայտնի դերասաններն ու ռեժիսորները (այդ թվում Ռայլանսը) ստորագրել են բաց նամակ` հրեաիսրայելական Հաբիմա թատրոնի բեմադրած «Վենետիկի վաճառականի» ցուցադրությունը Լոնդոնի Globe թատրոնի Շեքսպիրի համաշխարհային փառատոնում արգելելու համար: Նրանք բողոքել են, քանի որ ներկայացումն «անամոթաբար բեմադրվել է» պաղեստինյան տարածքների իսրայելական անօրինական բնակավայրերում:
- Նրա մյուս գործերն ապացուցում են, որ նա կողմ է եղել ազատ խոսքին, բայց Լիր Արքայի վերջում նա կոչ է անում «խոսել այն մասին, ինչ զգում եք, ոչ թե` ինչ պետք է ասեք»: Հնարավոր է` նա կհամաձայներ Ջեյքոբսոնի, քան Ռայլանսի հետ, քանի որ դեմ էր ցանկացած հայացքի գրաքննությանը, նույնիսկ եթե այն վիրավորական է: Ռիչարդ II –ում նա գրում է. «Խոսքի ազատություն ու խիզախություն, ես քեզ եմ թույլատրում»:
Ուշադրությանն արժանի
Շեքսպիրի ներկայացումները պարունակում են հակասեմականություն, ռասիզմ և սեքսիզմ, սեռական չարաշահում և բռնություն, բայց դրանք ավելի խորն են ներկայացնում Շեքսպիրի դարաշրջանի բովանդակությունը:
Բայց արդյո՞ք դրանք պետք է գրաքննության ենթարկվեն, երբ մեր օրերում վիրավորական են տվյալ համայնքի համար:
Դերասան Մարկ Ռայլանսը, որը նախկինում Globe թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, վերջերս ասել է, որ երբեմն կտրել է Շեքսպիրի ներկայացումներից «որոշ դժբախտ հակասեմական կտորներ»:
Վենետիկի վաճառականը ամենաբացահայտ օրինակն է: Այստեղ ամենավառ կերպով է արտահայտվում Շեքսպիրի դարաշրջանի հակասեմականությունը: Ռայլանսի խոսքով, հնարավոր է սա որոշակի ահազանգ է բեմադրիչների համար այսօրվա վախի մթնոլորտում, ինչն ավելացել է հունվարին Փարիզում հրեական խանութի և Charlie Hebdo ամսագրի վրա հարձակումներից հետո:
Ժամանակակից այլ գրողների և բեմադրիչների համար Շեքսպիրի հակասեմականությունը ներկայացնում է սոցիալական անարդարությունն ընդգծելու հնարավորություն: Բեմադրիչ Ռուփերթ Գուլդի վերջերս ներկայացրած «Վենետիկի վաճառականը» Լոնդոնի Ալմեյդայի թատրոնում պայծառ, հավակնոտ ներկայացնում էր, որը բեմադրվել է նաև Լաս Վեգասում:
Ուշադրության կենտրոնում է հայտնվում քրիստոնեական կեղծավորությունը թվային դարաշրջանում: Շեքսպիրի բառերում հակասեմականությունն ընդգծվել է մի ցնցող տեսարանում, որտեղ հուդակայանություն դավանող Շիլոքին ստիպում են քրիստոնեություն ընդունել: Ըստ ներկայացման, Բասսանիոյի տղամարդիկ թքում են նրա վրա և բջջային հեռախոսներով տեսանկարահում, թե ինչպես են նրան ստորացնում:
Նա պայքարում է ոտքերով և վազում է դեպի հանդիսատեսը` հարուցելով լուռ դիտորդների քննադատությունը վիրավորական վանկարկումների համար: Բեմում Բասսանիոյի տղամարդիկ ծիծաղում են, նրանց համար հակասեմականությունն ավելին է, քան այսրոպեական զվարճանքը: Ենթատեքստն, իհարկե, այն է, որ կարճ ժամանակ անց նրանց տեսանյութերը կհայտնվեն համացանցում:
Սա խորապես անհանգստացնող էր և հիշեցում էր, թե ինչպես է ողջ մնացել հակասեմականությունը Եվրոպայում և Ամերիկայում: Ներկայացումը դիտած մարդիկ այն անվանել են «անկեղծ» և «սադրիչ»: Երկու մեկնաբանություն, սակայն, աջակցություն է հայտնել ներկայացման հեղինակներին` նշելով, որ նրանք չեն ամաչել ներկայացնել խնդիրը դժվար ժամանակներում:
Բայց ներկայացման ավարտին հանդիսատեսին հարցուփորձ անելուց հետո պարզվեց, որ նրանց կարծիքը կիսվել է: Ոմանք համաձայնել են նշված գնահատականին, մյուսները Գուլդի բեմադրությունը գնահատել են անպատասխանատու, ծայրահեղ ու ռասիզմ ցուցադրող և քննադատել են նման մոտեցումը:
Մյուս տարի սպասվում է «Վենետիկի վաճառականի»` Հովարդ Ջեյքոբսոնի գրականագիտորեն վերաիմաստավորված «Կապիկների բազմության» հրատարակությունը: Գրելով հետհոլոքոստյան շրջանում` հեղինակը կարողանում է երկակի ներկայացնել Շեքսպիրի տեքստը: Ջեյքոբսոնը գրքի մասին հայտարարելու ժամանակ ասել է. «Ո՞վ է այս ստեղծագործության հերոսը և ո՞րն է բացասական կերպարը»:
Սա վերաբերում է ոչ միայն անգլիացի և հրեա հեղինակներին: Սիրիացի գրող-բեմադրիչ Նաուար Բուլբուլը Ամմանում` Հորդանանում, Շեքսպիրին ներկայացնում է սիրիացի փախստական երեխաների հետ. «Ես չեմ բեմադրելու «Վենետիկի վաճառականը», ինձ համար դա շատ խնդրահարույց հարց է» (քանի որ Սիրիայի մեծամասնությունը մուսուլման է):
Հակառակ սրան, 2012-ին բրիտանացի հայտնի դերասաններն ու ռեժիսորները (այդ թվում Ռայլանսը) ստորագրել են բաց նամակ` հրեաիսրայելական Հաբիմա թատրոնի բեմադրած «Վենետիկի վաճառականի» ցուցադրությունը Լոնդոնի Globe թատրոնի Շեքսպիրի համաշխարհային փառատոնում արգելելու համար: Նրանք բողոքել են, քանի որ ներկայացումն «անամոթաբար բեմադրվել է» պաղեստինյան տարածքների իսրայելական անօրինական բնակավայրերում:
Ջեյքոբսոնը Observer-ում պատասխանել է` նշելով, որ արվեստը «ելնում է մարդկության անհավասարությունից և հենց դա էլ ցուցադրում է, այնպես որ դրա գրաքննումը քաղաքական կամ կրոնական դրդապատճառներով արվեստից հանում է դրա ոգին»: Ամեն դեպքում, Հաբիմայի ներկայացումը կայացավ: Մոտ 15 մարդ բեմադրությանը ներկայացել էր պաղեստինյան դրոշներով:
Ժամանակակից քաղաքականության բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել. Շեքսպիրը բեմադրիչներին ու ռեժիսորներին ծանր խնդրի առաջ է կանգնեցրել: Նրա մյուս գործերն ապացուցում են, որ նա կողմ է եղել ազատ խոսքին, բայց Լիր Արքայի վերջում նա կոչ է անում «խոսել այն մասին, ինչ զգում եք, ոչ թե` ինչ պետք է ասեք»: Հնարավոր է` նա կհամաձայներ Ջեյքոբսոնի, քան Ռայլանսի հետ, քանի որ դեմ էր ցանկացած հայացքի գրաքննությանը, նույնիսկ եթե այն վիրավորական է: Ռիչարդ II –ում նա գրում է. «Խոսքի ազատություն ու խիզախություն, ես քեզ եմ թույլատրում»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ