Սերժ Թանկյանն ասել է «խոսակցություն է եղել» System Of A Down-ի նոր ալբոմի մասին

Սերժ Թանկյանն ասել է «խոսակցություն է եղել» System Of A Down-ի նոր  ալբոմի մասին

Հոդվածի առանցքում

  • System Of A Down-ից Սերժ Թանկյանը կրկին բորբոքել է խմբի 2005-ի Hypnotize ալբոմին հետևելու մասին լուրերը: Նոր հարցազրույցում նա հաստատել է, որ քննարկում է եղել նոր SOAD ձայնագրության շուրջ: Rolling Stone-ի համար Թանկյանը խոսել է նոր ալբոմի ծրագրերի մասին:
  • Իրենց վերջին ձայնագրությունից տասը տարի անց, անցյալ տարի շահարկվեց System Of A Down-ի վեցերորդ ալբոմի մասին խոսակցությունները, երբ խումբը վերադարձավ բեմ ներկայացնելու Kroq-ի Ակուստիկ Սուրբ Ծննդյան միջոցառումը Կալիֆորնիայում:
  • System Of A Down-ի առաջիկա շրջագայությունը կավարտվի ապրիլի 23-ին անվճար ցուցադրումով Հայաստանում, Հայոց Ցեղասպանության տարեդարձից, որ ամբողջ երկիրն է նշում, մեկ օր առաջ:

Ուշադրությանն արժանի

System Of A Down-ից Սերժ Թանկյանը կրկին բորբոքել է խմբի 2005-ի Hypnotize ալբոմին  հետևելու մասին լուրերը:  Նոր հարցազրույցում նա հաստատել է, որ քննարկում է եղել նոր SOAD  ձայնագրության շուրջ: Rolling Stone-ի համար Թանկյանը  խոսել է  նոր ալբոմի ծրագրերի մասին և ասել է. «Եղել է քննարկում և մենք պատրաստվում ենք նվագել այս (առաջիկա ԱՄՆ) շրջագայության ժամանակ, որը կօգնի հասկանալ,  թե որտեղ ենք մենք: Արդյոք ունենք երգեր, մենք ու Դարոնը  (Մալաքյան, կիթառ), որոնք աշխատում են System-ի համար»:

«Միասին աշխատելու ցանկություն կա, բայց որևէ կոնկրետ ծրագիր չենք մշակել, որի մասին հայտարարություն անենք»,-պատասխանելով այն հարցին, թե արդյոք անձամբ է աշխատում SOAD-ի երգերի վրա, Թանկյանը ասել է. «Ես ունեմ մի քանի երգ, որոնք կարելի է օգտագործել: Բայց վստահ չեմ, ժամանակը կգա, կնվագեմ տղաների համար ու կտեսնեմ նրանց արձագանքը»:

Նա հավաստիացրել է, որ System Of A Down-ի նոր ալբոմի մասին առաջինը երկրպագուները կիմանան: «Երկրպագուները կիմանան նախքան մամուլը, ես ձեզ վստահեցնում եմ»:

Իրենց վերջին ձայնագրությունից տասը տարի անց,  անցյալ տարի շահարկվեց System Of A Down-ի  վեցերորդ ալբոմի մասին խոսակցությունները, երբ խումբը վերադարձավ բեմ ներկայացնելու Kroq-ի Ակուստիկ Սուրբ Ծննդյան միջոցառումը Կալիֆորնիայում: Միաժամանակ, նրանք հայտարարել են, որ սահմանափակում են 2015-ին Wake Up The Souls (Արթնացնել հոգիները) համաշխարհային շրջագայությունը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, որտեղ 1,5 միլիոն հայեր մահվան դատապարտվեցին թուրքական Օսմանյան կառավարության կողմից:

System Of A Down-ի  առաջիկա շրջագայությունը կավարտվի ապրիլի 23-ին անվճար  ցուցադրումով Հայաստանում,  Հայոց Ցեղասպանության տարեդարձից, որ ամբողջ երկիրն է նշում, մեկ օր առաջ: Սա կլինի ռոք խմբի առաջին շոուն Հայաստանում, չնայած, որ խմբի անդամները Ցեղասպանությունից փրկվածների սերունդներն են:

System Of A Down-ի վեցերորդ ալբոմի քննարկումը շարունակվում է մի քանի տարի: Միայն անցյալ տարի թմբկահար Ջոն Դոլմայանը խոսեց վերջին տարիներին խմբի թողարկումների բացակայության մասին: «Մենք վերածվում ենք Eagles-ի», – ասել է նա: «15 տարի է պետք նոր ալբոմ ստեղծելու համար: Դա նյարդայնացնում է»:

Թեև System of a Down տասը տարում նոր ալբոմ չի թողարկել, Սերժ Թանկյանը աշխատել է հինգ անհատական ձայնագրությունների թողարկման և բազմաթիվ համագործակցությունների վրա: Վերջերս նրա ձայնը հնչեց պրոդյուսեր Բենի Բենասիի «Կրակող Ուղղաթիռներ»-ում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment