Հայոց Ցեղասպանությունը և Քիմ Քարդաշյանը: Արյունոտ պատմություն System of a Down-ի ուղևորության ետևում

Հայոց Ցեղասպանությունը և Քիմ Քարդաշյանը: Արյունոտ պատմություն System of a Down-ի ուղևորության ետևում

Հոդվածի առանցքում

  • Այժմ System of A Down-ը, որի անդամները վերապրածների երեխաներ են, միջազգային շրջագայություն է կազմակերպում «Արթնացնել հոգիները» անունով: Այն նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, երբ Օսմանյան թուրքերը սկսեցին իրականացնել 1,5 միլիոն հայերի սպանությունը:
  • «Նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ցեղասպանությունները շարունակվում են, ինչպիսի բառ էլ որ օգտագործվի՝ «ցեղասպանություն», «հոլոքոստ» կամ «հումանիտար աղետ», - ասում է Թանկյանը: «Դրանից ոչինչ չի փոխվում: Մենք ցանկանում ենք լինել այդ փոփոխության մի մասը: Մենք ցանկանում ենք, որ ճանաչեն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:
  • Սա Հայոց Ցեղասպանության վերաբերյալ տարիներ շարունակ արված աշխատանքի կրկնությունն ու ընդլայնումն է: «Հոգիներ» հասկացությունը վերածվել է շրջագայության և մենք հավատում ենք դրան, քանի որ մենք բոլորս ցեղասպանություն վերապրածների երեխաներ ենք:
  • Մենք պետք է թույլտվություն ստանայինք կառավարությունից՝ ելնելով ցեղասպանության վերաբերյալ և այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության գործողությունների նկատմամբ մեր բացահայտ դիրքորոշումից: Այդ ընթացքում նոր վարչապետ դարձավ նախկին արտգործնախարարը, Էրդողանն էլ դարձավ նախագահ: Մենք մի քիչ սպասեցինք, բայց պատասխան չստացանք:
  • Կա անցյալի բոլոր հանցագործությունների, այդ թվում Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև, որը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել քրդական փոքրամասնության պատգամավոր Սեբահաթ Թունջելը: Չնայած ես համոզված եմ, որ նրանք չունեն մեծամասնություն այն անցկացնելու համար, բայց դա զարմանալի խիզախ քայլ է:
  • Հենց հիմա ես կենտրոնանացած եմ ֆիլմի վրա: Դա, ըստ էության, իսկապես հաջող ծրագիր է, ֆիլմը դարձյալ ցեղասպանության մասին է: Դրանով ես հենց հիմա եմ զբաղվում: Այն կոչվում է «1915 թվական»: Շատ հետաքրքիր դրամա է, որը նկարահանվել է Լոս Անջելեսում, հին ու հայտնի թատրոնում: Այն, իրոք, հետաքրքրիր հոգեբանական թրիլլեր է, ժամանակակից պատմություն:

Ուշադրությանն արժանի

Իրենց ջզաձգական ռիթմերին և սուր մեղեդիներին զուգահեռ, System of a Down միշտ հետապնդել է զգաստացնող նպատակ. բարձրացնել 1915 թվականի  Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Խմբի դեբյուտային LP ալբոմը պարունակում է մի երգ, որը կոչվում է «P.L.U.C.K », որտեղ մենակատար Սերժ Թանկյանը երգում է «Մի ամբողջ ազգի ցեղասպանություն / տանելով մեր հպարտությունը»: Տարիների ընթացքում խումբը անցկացրել է մի քանի մեկանգամյա «Հոգիներ» համերգներ, որպեսզի օգնի բարձրացնել ողբերգության իրազեկությունը:

Այժմ խումբը, որի անդամները վերապրածների երեխաներ են,  միջազգային շրջագայություն է կազմակերպում «Արթնացնել հոգիները» անունով: Այն նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, երբ Օսմանյան թուրքերը սկսեցին իրականացնել 1,5 միլիոն հայերի սպանությունը, մի բան, որ Թուրքիան և մի շարք երկրներ դեռևս հրաժարվում են պաշտոնապես ճանաչել:

Այն կավարտվի ապրիլի 23-ին, Հայաստանում տարեդարձը նշելուց մեկ օր առաջ: Դա կլինի նաև խմբի առաջին համերգը իրենց նախնիների երկրում: Խումբը նախատեսում է համերգ ուղիղ եթերում, որպեսզի մարդիկ ամբողջ աշխարհում կարողանան հետևել դրան:

System of a Down-ն իր կայքում նաև ստեղծել է ինտերակտիվ «ջերմ քարտեզ», որը հնարավորություն է տալիս երկրպագուներին իմանալ, թե ինչպես են աշխարհի տարբեր մասերում արձագանքել ցեղասպանությանը: Նշվում են նաև երկրները, որոնք պաշտոնապես ճանաչել են այն: Ամենուրեք նրանք կոչ են անում երկրպագուներին խնդրել Թուրքիայի նախագահին ու խորհրդարանին ճանաչել ցեղասպանությունը:

«Նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ցեղասպանությունները շարունակվում են, ինչպիսի բառ էլ որ օգտագործվի՝  «ցեղասպանություն», «հոլոքոստ» կամ «հումանիտար աղետ», – ասում է Թանկյանը: «Դրանից ոչինչ չի փոխվում: Մենք ցանկանում ենք լինել այդ փոփոխության մի մասը: Մենք ցանկանում ենք, որ ճանաչեն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որպեսզի վերականգնվի վստահությունը, թե մարդկությունը կդադարեցնի սպանել ինքն իրեն»: Նա քմծիծաղ է տալիս: «Ես դա ծիծաղելով եմ ասում, քանի որ իրականում դա անհեթեթ է»:

Ինչու՞ եք որոշել Հայոց Ցեղասպանության 100-ամյակը հիշատակել շրջագայությամբ:

Սա Հայոց Ցեղասպանության վերաբերյալ տարիներ շարունակ արված աշխատանքի կրկնությունն ու ընդլայնումն է: «Հոգիներ» հասկացությունը վերածվել է շրջագայության և մենք հավատում ենք դրան, քանի որ մենք բոլորս ցեղասպանություն վերապրածների երեխաներ ենք: Դա կարևոր է վերջնական արդյունքին՝ ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև արդարությանը հասնելու համար:

Ինչպիսի՞ն են արդարության հասնելու քայլերը:

Մեզ համար կարևոր է, որ Թուրքիան իմանա իր սեփական ճշմարտացի պատմությունը: Դա ոչ միայն հայերի, հույների և ասորիների ցեղասպանության մասին է, նաև, թե ինչ է կատարվում այժմ: Չկան գործարկվող միջազգային համաձայնագրեր, որոնք կարող են կասեցնել ցեղասպանությունը: Անկախ ՄԱԿ-ի մարմինների քանակից և նույնիսկ ԱՄՆ-ում ցեղասպանության կանխման համար ստեղծված մարմիններից, չկա բանաձև, որը կասեցնի ցանկացած ցեղասպանություն կամ հոլոքոստ: Դրանք դարձյալ տեղի են ունենում:

Ես կարդացել եմ այսօրվա մամուլում, որ զանգվածային գերեզման են հայտնաբերել Սիրիայի Դեյր Զորում, Իսլամական պետության կազմակերպած ջարդերի հետանքով: Դ ա ինձ հիշեցրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին, որոնց ոսկորները թաղված են Դեյր Զորի ավազների մեջ,  ճիշտ նույն տեղում: Եթե դա խորհրդանշական չէ, ապա ինչ է:

Ձեր տատիկն ու պապիկը Հայոց Ցեղասպանության վերապրածներն են: Ի՞նչ են ձեզ պատմել դրա մասին:

Նրանք ունեին իրենց գոյատևման անհավատալի պատմությունները: Նրանք երկուսն էլ փոքր երեխաներ էին: Իմ տատին ու նրա տատիկը փրկել է թուրքական մի փոքր քաղաքի քաղաքապետը, երբ նրանք Թուրքիայով Սիրիա, Դեյր Զոր էին գնում: Այդ ձևով են նրանք փրկվել: Պապս ջարդերի ժամանակ կորցրել է իր ընտանիքի մեծ մասին: Նա հայտնվել է մի շարք մանկատներում և վերջապես հիմնվել Լիբանանում: Իրոք, սրտաճմլիկ պատմություններ են:

Երբ պապս դեռ կենդանի էր, մենք նրա պատմածները տեսագրել ենք այս ֆիլմի համար, որի մի մասն ենք և այն կոչվում է «Ճչացողները»: Դա նրա պատմության մի մասն է և ես պարտավորված էի դա նկարահանել:  16 ժամ տևողության ժապավենում  պատմություններ են, որոնք անհետանում են, քանի որ մահանում են գրեթե բոլոր փրկվածները:

Հայաստանում նվագել եք  որպես  մենակատար: Ինչպիսի՞ փորձություն էր այն ձեզ համար:

Դա, իրոք,ապշեցուցիչ էր: Առաջին անգամ իմ խմբի հետ էի, մենահամերգով շրջագայում էի ամբողջ Եվրոպայում: Մենք նվագում էինք շոու մի գեղեցիկ, մեծ թատրոնում: Երկրորդ անգամ նվագել եմ հայկական Opera նվագախմբի հետ շահույթ չհետապնդող տեխնոլոգիաների Թումո կենտրոնի բացման արարողության ժամանակ: Մոտ 11000 մարդ կար այդ գեղեցիկ այգու բակում, որը նայում է շքեղ կիրճին: Դա, իրոք, ապշեցուցիչ էր: Շատ երիտասարդներ կային, մեծ հուզմունք: Իրոք շատ հուսադրող է, թե ինչ ապագա է Հայաստանը ընտրել:

Ինչ ե՞ք ստացել, ինչ զգացումներ ունեիք համերգից:

Հայաստանում մեր կարգավիճակն անզուգական է: Ես չեմ ուզում  օգտագործել այնպիսի անուններ, ինչպիսին Beatles -ն է, բայց այն եզակի է: Այնպես որ, մենք ուզում ենք գնալ այնտեղ և նվագել այն մարդկանց համար, որոնց  համար դա չենք արել որպես System of a Down: Բավական հուզիչ է:

Ինչպե՞ս է ստացվել, որ System of a Down-ը երբեք չի նվագել Հայաստանում

Գիտեք, իրոք, լավ հարց է: Ես չունեմ ոչ մի ուղղակի պատասխան: Մեզ խնդրել են նվագել, բայց դա երբեք տեղի չի ունեցել ժամանակի կամ ենթակառուցվածքների ներդրումների հետ կապված խնդիրների պատճառով: Մեծ ներկայացումները միշտ էլ ժամանակ են պահանջում:

Խումբը երբևէ նվագե՞լ է Թուրքիայում:

Ոչ: Բայց մենք Թուրքիան համարում էինք «Արթնացրեք հոգիները» շրջագայության մի մաս: Մենք պետք է թույլտվություն ստանայինք կառավարությունից՝ ելնելով ցեղասպանության վերաբերյալ  և այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության գործողությունների նկատմամբ մեր բացահայտ դիրքորոշումից: Այդ ընթացքում նոր վարչապետ դարձավ նախկին արտգործնախարարը, Էրդողանն էլ դարձավ նախագահ: Մենք մի քիչ սպասեցինք, բայց պատասխան չստացանք: Ուստի կազմեցինք շրջագայության հետագա ծրագիրը:

Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները թուրք երկրպագուների հետ: Ձեզ համար հավանաբար դժվար է, որ չեք կարողանում նվագել նրանց համար:

Լիովին: Ես անձամբ ուզում եմ նվագել այնտեղ: Մեր հարաբերությունները նրանց հետ շատ լավ են: Տարիներ առաջ ինչ-որ մեկը թուրքական մամուլում փորձեց դատապարտել մեզ: Ես, իբր, կառավարության գործակալ էի և մեզ էին վերագրել գործողություններ, որ չէինք արել: Մեր կայքում  բացատրեցինք, որ  այդ ամենը ապատեղեկատվություն է, բացարձակ սուտ և խնդրեցինք չհավատալ դրանց:

Թուրքիայի մեր երկրպագուները պաշտպանեցին մեզ: Նրանք գրեցին այդ թերթերի խմբագիրներին, որոնք տարածում էին ապատեղեկատվությունը և պայքարում էին մեզ համար:  Մենք ապշած էինք: Թուրքիայում մենք ունենք երկրպագուներ, որոնք պաշտպանում են System of a Down-ին: Ոչ, հասարակությունը միաբևեռ չի:

Ի՞նչ եք կարծում Թուրքիան երբևէ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Կարծում եմ, որ դա շատ հնարավոր է: Ես հենց նոր կարդացի, որ կա անցյալի բոլոր հանցագործությունների, այդ թվում Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև, որը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել  քրդական փոքրամասնության պատգամավոր Սեբահաթ Թունջելը: Չնայած ես համոզված եմ, որ նրանք չունեն մեծամասնություն այն անցկացնելու համար, բայց դա  զարմանալի խիզախ քայլ է, միաժամանակ ընդգծում է, որ ժամանակները փոխվում են: Իսկ դա արդեն դրական երեւույթ է:

Խոսելով ժամանակների փոփոխության մասին՝ կան շոուի հայկական դեմքեր, որոնք վերջին շրջանում ուշադրությունն ուղղում են ցեղասպանության վրա:

Անշուշտ: Համազարկը տվել է Քիմ Քարդաշյանը: Կարող եմ ասել, որ տարվա ընթացքում Հայոց Ցեղասպանության իր հիշատակումներով և  այդ բառի տարածմամբ նա  չափազանց մեծ գործ է անում: Նա հզոր է:

Նա կարո՞ղ է բարձրացնել իրազեկման մակարդակը:

Անշուշտ: Անկասկած նա ավելի շատ Twitter հետևորդներ ունի, քան ես (ծիծաղում է):

Թեմաների փոփոխություն, 10 տարի է անցել System of a Down-ի վերջին ալբոմի թողարկումից:  Տղաներ, արդյո՞ք խոսում եք նորի մասին:

Խոսակցություն կա, որ այս շրջագայությունից հետո վերադառնանք ու տեսնենք, թե որտեղ ենք: Ունենք արդյոք երգեր, ես ու կիթառահար Դարոն Մալաքյանը, որոնք System-ի համար են: Միասին աշխատելու ցանկությունն ակնհայտ է, բայց հայտարարություն անելու համար հստակ ծրագրեր չունենք:

Դուք անձամբ ունե՞ք երգեր System-ի համար:

Ես ունեմ մի քանիսը, բայց  վստահ չեմ մինչև չնվագեմ տղաների համար և չլսեմ նրանց արձագանքը: Հենց հիմա ես կենտրոնանացած եմ ֆիլմի վրա: Դա, ըստ էության, իսկապես հաջող ծրագիր է, ֆիլմը դարձյալ ցեղասպանության մասին է: Դրանով ես հենց հիմա եմ զբաղվում: Այն կոչվում է «1915 թվական»:  Շատ հետաքրքիր դրամա է, որը նկարահանվել է Լոս Անջելեսում,  հին  ու հայտնի թատրոնում: Այն, իրոք, հետաքրքրիր հոգեբանական թրիլլեր է,  ժամանակակից պատմություն: Ավելի շուտ ցեղասպանության ժխտման ու դրա հոգեբանական հետևանքների մասին է և ոչ թե դրա ֆիզիկական կողմերի:

Վերադառնանք System-ի նոր ալբոմին: Վստահ եմ, որ երկրպագուները կցանկանան իմանալ, թե դուք որտեղ եք:

Նրանք առաջինը կիմանան այդ մասին: Վստահեցնում եմ ձեզ, որ երկրպագուները մամուլից շուտ կիմանան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment