Սերժ Թանկյանը «100 Years» տեսահոլովակով բարձրացնում է ցեղասպանության մասին իրազեկվածությունը

Սերժ Թանկյանը «100 Years» տեսահոլովակով բարձրացնում է ցեղասպանության մասին իրազեկվածությունը

Հոդվածի առանցքում

  • Սերժ Թանկյանն ու կոմպոզիտոր Ջոն Պսատասը միավորվել են «100 Years» մռայլ տեսահոլովակի համար, որը Թանկյանի ներդաշնակությունը հակադրում է այն ցեղասպանությունից վերցված վայրագությունների նկարներին, որն այս օրերին ժխտվում է Թուրքիայի կողմից:
  • «Այս տեսահոլովակը նվիրված է 20-րդ դարի առաջին ցեղասպանության և դրան հաջորդած բոլոր ցեղասպանությունների մասին ճշմարտության, ճանաչման ու արդարության համար պայքարողներին»,-ասում է Թանկյանը:
  • «Չկան միջազգային համաձայնագրեր, որոնք կապված են ցեղասպանության դադարեցման հետ: Անկախ ՄԱԿ-ի մարմինների թվից և նույնիսկ անկախ ԱՄՆ-ում գտնվող մարմիններից, ցեղասպանության կանխման տեսակետից չկա որևէ պարտադիր բանաձև կատարվող որևէ գենոցիդի կամ հոլոքոստի համար: Մենք դեռևս տեսնում ենք, որ դրանք կատարվում են»:
  • Ապրիլի 23-ին System of the Down-ը իր առաջին համերգը կտա Հայաստանում, երբ նրանք անվճար ելույթ կունենան մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում: «Հայաստանում մեր կարգավիճակը իրեն հավասարը չունի: Ես չեմ ցանկանում որևէ անուն օգտագործել մեր համար, ինչպես Բիթլզ կամ մեկ այլ բան, բայց դա առանձնահատուկ բան է»,-ասել է Թանկյանը Rolling Stone-ին:

Ուշադրությանն արժանի

«Այս տեսահոլովակը նվիրված է 20-րդ դարի առաջին ցեղասպանության և դրան հաջորդած բոլոր ցեղասպանությունների մասին ճշմարտության, ճանաչման ու արդարության համար պայքարողներին»,-ասում է Թանկյանը:

Սերժ Թանկյանն ու նրա՝ System of a Down խմբի ամերիկահայ ռոքեր-գործընկերները իրենց «Արթնացեք հոգիներ» շրջագայությունը նվիրել են 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացմանն ու Թուրքիային պատասխանատվություն պարտադրելուն: Ներկայիս հոլովակի տարածման համար Թանկյանն ու կոմպոզիտոր Ջոն Պսատասը միավորվել են «100 Years» մռայլ տեսահոլովակի համար, որը Թանկյանի ներդաշնակությունը հակադրում է այն ցեղասպանությունից վերցված վայրագությունների նկարներին, որն այս օրերին ժխտվում է Թուրքիայի կողմից:

«100 Years» տեսահոլովակի սկզբում գրված է. «Այս տեսահոլովակը նվիրված է 20-րդ դարի առաջին ցեղասպանության և դրան հաջորդած բոլոր ցեղասպանությունների մասին ճշմարտության, ճանաչման ու արդարության համար պայքարողներին»:«1915 թվականին Առաջին Համաշխարհային պատերազմի թոհուբոհում Օսմանյան Թուրքիայի կառավարությունը սկսեց իրենց սահմաններում գտնվող քրիստոնյա բնակչության համակարգված և պարբերական ոչնչացումը:

Պատերազմի ավարտին 1.5 միլիոն հայեր, հույներ ու ասորիներ տուժեցին կոտորածի, սովի, բռնության ու օսմանյան թուրքերի կողմից բռնի տեղահանման միջոցով կոտորվելով, ինչն այսօր անվանվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Հայոց Ցեղասպանությունը երկար ժամանակ եղել է System of a Down-ի թեմաներից, և Թանկյանը վերջերս խոսել է Rolling Stone-ի հետ, թե խմբի համար ինչո՞ւ է այդքան կարևոր շրջագայություն ունենալը ջարդերի 100-ամյա տարելիցի առիթով:

«Կարծում եմ, մեր համար կարևոր է, որ Թուրքիան ճշգրիտ իմանա իր սեփական պատմությունը: Սա միայն հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությանը չի վերաբերում, այլ նաև այն ամենին, ինչ կատարվում է հիմա»,-ասել է Թանկյանը: «Չկան միջազգային համաձայնագրեր, որոնք կապված են ցեղասպանության  դադարեցման հետ: Անկախ ՄԱԿ-ի մարմինների թվից և նույնիսկ անկախ ԱՄՆ-ում գտնվող մարմիններից, ցեղասպանության կանխման տեսակետից չկա որևէ պարտադիր բանաձև կատարվող որևէ գենոցիդի կամ հոլոքոստի համար: Մենք դեռևս տեսնում ենք, որ դրանք կատարվում են»:

Ապրիլի 23-ին System of the Down-ը իր առաջին համերգը կտա Հայաստանում, երբ նրանք անվճար ելույթ կունենան մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում: «Հայաստանում մեր կարգավիճակը իրեն հավասարը չունի: Ես չեմ ցանկանում որևէ անուն օգտագործել մեր համար, ինչպես Բիթլզ կամ մեկ այլ բան, բայց դա առանձնահատուկ բան է»,-ասել է Թանկյանը Rolling Stone-ին: «Այնպես որ մենք ցանկանում ենք գնալ այնտեղ և նվագել մարդկանց համար: Մենք երբեք դա չենք արել՝ որպես System of a Down: Սա բավականին հետաքրքիր է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment