Սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադի անհատական ցուցահանդեսը Լոնդոնում

Սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադի անհատական ցուցահանդեսը Լոնդոնում

Հոդվածի առանցքում

  • Գևորգ Մուրադի ցուցահանդեսը Բաբելոնի թեմայով է, այստեղ նկարիչը ներկայացնում է վիզուալ պատկերներ, որոնք միտված են միավորելու տարբեր լեզուներով խոսող մարդկանց: Մուրադն իր արվեստի նմուշները ստեղծում է բոլորի աչքի առաջ, նա հույս ունի որ մարդիկ կայցելեն պատկերասրահ, երբ նա ավարտի իր 6 մետրանոց կախված քանդակը, որը անվանել է «Տեսնելով Բաբելոնը»:

Ուշադրությանն արժանի

Հին կտակարանում Բաբելոնի մասին հիշատակվում է, որ մարդկությունը պատժվեց, երբ փորձում էր կառուցել դեպի դրախտ տանող ճանապարհը: Այդ ժամանակ ժողովուրը խոսում էր մեկ լեզվով: Աստված բարկանում է և խառնում մարդկանց լեզուները, և նրանք դադարում են հասկանալ միմյանց, ինչի պատճառով էլ ընդհատվում է աշտարակի կառուցումը: Գևորգ Մուրադի ցուցահանդեսը հենց Բաբելոնի թեմայով է, այստեղ նկարիչը ներկայացնում է վիզուալ պատկերներ, որոնք միտված են միավորելու տարբեր լեզուներով խոսող մարդկանց:

Մուրադն իր արվեստի նմուշները ստեղծում է բոլորի աչքի առաջ, նա հույս ունի որ մարդիկ կայցելեն պատկերասրահ, երբ նա ավարտի իր 6 մետրանոց կախված քանդակը, որը անվանել է «Տեսնելով Բաբելոնը»: Մուրադը մտադիր է այդ ընթացքում կարճ դասախոսություններ վարել: Այս աշխատանքի ստեղծման համար Մուրադն օգտագործում է իր աշխատանքներին բնորոշ մոնոտիպերը և մակերեսի վրա նկարչությունը, ինչը այցելուներին հնարավորություն կտա քայլել քաղաքի միջով և մանրամասն ուսումնասիրել քանդակի թեմատիկան:

«Այս պատմության մասին շատ երկար եմ մտածել, որովհետև ասվում է, որ հենց Բաբելոնից հետո մարդկությունը բաժանվեց: Վիզուալ արվեստը կօգնի տարբեր լեզուներով խոսող ու տարբեր մշակույթների պատկանող մարդկանց կրկին միավորվել: Բաբելոնը բաժանում է, իսկ վիզուալ արվեստը միավորում»,ասում է Aga Khan Museum-ի տնօրեն Հենրի Կիմը,-«Մեզ համար պատիվ է Լոնդոնում առաջին անգամ ցուցադրել Գևորգի աշխատանքը: Նա արտասովոր նկարիչ է, ունի յուրօրինակ տեխնիկա և կարողանում է պատմել վիզուալ արվեստի լեզվով»:

Ցուցահանդեսը բաց կլինի հուլիսի 1-ից՝ Երկուշաբթիից ուրբաթ 11-ից մինչև 6-ը: Մուտքն անվճար է: Ցուցահանդեսի ժամանակ կցուցադրվի դոկումենտալ ֆիլմ, որը կպատմի քանդակի ստեղծման ամբողջ պատմությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment