Ռոքի լեգենդների երգերը՝ հայկական ժողովրդական նվագախմբի կատարմամբ

Ռոքի լեգենդների երգերը՝ հայկական ժողովրդական նվագախմբի կատարմամբ

Հոդվածի առանցքում

  • Համաշխարհային ռոքի լեգենդներ Deep Purple–ի Իէն Գիլանին և Թոնի Այոմիին (Black Sabbath) Երևանում են տոնելու Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը: Թոնիի և Գիլանի երգերը հնչել են տարբեր կատարումներով սակայն հյուրերն անակնկալի եկան, երբ «Նարեկացի» նվագախումբը կատարեց “Smoke on the Water” և “She's Gone” երգերը՝ ժողովրդական նվագարաններով՝ թառ, ուդ, քանոն:

Ուշադրությանն արժանի

 

Համաշխարհային ռոքի լեգենդներ Deep Purple–ի Իէն Գիլանին և Թոնի Այոմիին (Black Sabbath) Երևանում են տոնելու Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:

Թոնիի և Գիլանի երգերը հնչել են տարբեր կատարումներով սակայն հյուրերն անակնկալի եկան, երբ «Նարեկացի» նվագախումբը կատարեց “Smoke on the Water” և “She’s Gone” երգերը՝ ժողովրդական նվագարաններով՝ թառ, ուդ, քանոն:

Երաժիշտները, որոնք առաջին անգամ միասին աշխատել են Սաբաթի «Born Again» ալբոմի վրա, եկել են Հայաստան տոնելու ծրագրի 30–ամյակը։ Ջոնը 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia բարեգործական ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու համար:

Երկրաշարժից մեկ տարի անց Ջոն Դին համախմբեց աշխարհահռչակ երաժիշտներին՝ տուժած բնակիչներին աջակցելու համար: Ռոք աստղերը ձայնագրեցին «Smoke on the water» երգը, որի վաճառքի ամբողջ հասույթը տրամադրվեց Հայաստանին:

Ռոք աստղերը նաև ձայնագրեցին մեկ այլ երգ «Out of My Mind», որի հասույթով երաժշտական դպրոց կառուցեցին։

«Ես եկա Հայաստան երկրաշարժից մեկ տարի հետո, բայց տպավորություն էր, որ մեկ օր առաջ է այն եղել»,–Գիլանն ասել է 2011–ին,–«Գնացի Սպիտակ, որը երկրաշարժի եպիկենտրոնն էր։ Այս սարսափելի տպավորություններից հետո զգացի, որ այստեղ երաժշտություն չկա։ Անգամ մեկ տարի հետո եկեղեցում երաժշտություն չի հնչում։ Ռադիոյով էլ ոչինչ չկա, անգամ երեխաները չեն երգում, ոչ էլ թռչունները։ Ամեն ինչ մեռած է»։

Նվագախմբի ելույթից տպավորված Այոմին համերգի տեսանյութը տեղադրեց Ֆեյսբուքի իր էջում և գրառում արեց. «Հրաշալի օր Հայաստանում, Իենն ու ես քիչ առաջ Նարեկացի նվագախմբի հետ էինք»։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment