Ֆրանսիան ձգտում է մերձավորարևելյան բանակցությունների վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին

Ֆրանսիան ձգտում է մերձավորարևելյան բանակցությունների վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին

Հոդվածի առանցքում

  • Ֆրանսիան ուրբաթ հայտարարել է, թե կպահանջի, որպեսզի Անվտանգության խորհրուդը մոտ ապագայում Իսլայելի ու պաղեստինցիների միջև բանակցությունները խթանող բանաձև ընդունի, քայլ, որին Միացյալ Նահանգները դիմադրում էր անցյալ տարի:
  • Ֆրանսիան «առաջիկա օրերին» խորհրդակցելու է խորհրդի մյուս անդամների հետ՝ բանակցությունների շրջանակներում: Ամենայն հավանականությամբ, այդ քայլով Սպիտակ տանը կստիպեն գործել:
  • Ամերիկացի պաշտոնյան, որը քննարկումների նրբանկատությունից ելնելով չի ներկայացել, ուրբաթ էլեկտրոնային փոստով ասել է .«Մենք չենք պատրաստվում նախապես խոսել Միացյալ Նահանգների որոշումների մասին, որոնք վերաբերում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործողություններին: Մենք շարունակում ենք համագործակցել հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում Ֆրանսիայի հետ:
  • Հարցին, թե արդյոք Ֆրանսիան կվերսկսի աշխատանքը բանաձևի վրա Իսրայելի կառավարության ձևավորումից հետո, պարոն Ֆաբիուսն ասել է.«Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Այո, մեր նպատակն է արդյունավետ լինել»:
  • Իրանը սատարում է հութի զինյալներին, որոնք Եմենի նախագահ Աբդու Ռաբու Մանսուր Հադիին դուրս են արել մայրաքաղաքից, իսկ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները աջակցում են արաբների գլխավորած միջազգային կոալիցիային, որն այս շաբաթ սկսել է հութիների դիրքերի ուղղությամբ ավիահարվածները:

Ուշադրությանն արժանի

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ- Ֆրանսիան ուրբաթ հայտարարել է, թե կպահանջի, որպեսզի Անվտանգության խորհրուդը մոտ ապագայում Իսլայելի ու պաղեստինցիների միջև բանակցությունները խթանող բանաձև ընդունի, քայլ, որին Միացյալ Նահանգները դիմադրում էր անցյալ տարի:

«Եթե մենք ցանկանում ենք ունենալ երկու պետություն և խուսափել լիակատար խափանումից, պետք է գնանք նույն ուղղությամբ», – ՄԱԿ-ում ուրբաթ առավոտյան լրագրողներին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը: «Ես հույս ունեմ, որ գործընկերները, ովքեր շահագրգռված չէին, չեն դիմադրի»:

Պարոն Ֆաբիուսը հրաժարվել է ասել, թե Ֆրանսիան Խորհրդին երբ կներկայացնի միջոցառումների նախագիծը: Սակայն նա նշել է, որ Ֆրանսիան «առաջիկա օրերին» խորհրդակցելու է խորհրդի մյուս անդամների հետ՝ բանակցությունների շրջանակներում: Ամենայն հավանականությամբ, այդ քայլով Սպիտակ տանը կստիպեն գործել:

Ամերիկացի պաշտոնյան, որը քննարկումների նրբանկատությունից ելնելով չի ներկայացել, ուրբաթ էլեկտրոնային փոստով ասել է .«Մենք չենք պատրաստվում նախապես խոսել Միացյալ Նահանգների որոշումների մասին, որոնք վերաբերում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործողություններին: Մենք շարունակում ենք համագործակցել հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում Ֆրանսիայի հետ, որպեսզի ապահովենք երկու պետությունների ծրագրի առաջընթացը»:

2014-ի վերջին Ֆրանսիան շրջանառել է նախագիծ, որը ներկայացնելու էր Մերձավոր Արևելքում հակամարտության երկու կողմերի միջև բանակցությունների պարամետրերը, սահմանելու էր բանակցությունների ավարտի վերջնաժամկետը: Օբամայի վարչակազմն իր աջակցությունն էր հայտնել այդ նախագծին, հատկապես, որ Իսրայելի խորհրդարանական ընտրությունները մոտենում էին:

Դրանից հետո Սպիտակ տունը հրապարակայնորեն հայտարարեց, որ կարող է վերանայել իր դիրքորոշումը, հաշվի առնելով ընտրություններում վարչապետ Բենիամին Նաթանյահուի հաղթանակը, որը նա նվաճեց մասամբ կոշտ գծի հռետորության շնորհիվ: Վարչակազմը հայտարարել է, որ չի կարող որոշում կայացնել, քանի դեռ Նաթանյահուն չի ձևավորել իր նոր կոալիցիոն կառավարությունը: Այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը չի շտապում դիմել Անվտանգության խորհրդի միջոցառմանը, որը չի կարող վերահսկել:

Հարցին, թե արդյոք Ֆրանսիան կվերսկսի աշխատանքը բանաձևի վրա Իսրայելի կառավարության ձևավորումից հետո, պարոն Ֆաբիուսն ասել է.«Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Այո, մեր նպատակն է արդյունավետ լինել»:

Նա նշել է, որ պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի շինարարությունը շարունակվում է անցյալ աշուն բանաձևի վրա Ֆրանսիայի գործադրած ջանքերից հետո . «Պետք է լինի քննարկում, բանակցություն և միջազգային աջակցությունն այդ հարցում պարտադիր է»:

Ուրբաթ Անվտանգության խորհրդի նիստը, որը քննարկում էր  Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը, նախագահում էր պարոն Ֆաբիուսը: Դրանից հետո նա թռավ Լոզան, Շվեյցարիա, մասնակցելու Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, որոնք վերջերս բարդացել են Եմենի հակամարտության պատճառով:

Իրանը սատարում է հութի զինյալներին, որոնք Եմենի նախագահ Աբդու Ռաբու Մանսուր Հադիին դուրս են արել մայրաքաղաքից, իսկ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները աջակցում են արաբների գլխավորած միջազգային կոալիցիային, որն այս շաբաթ սկսել է հութիների դիրքերի ուղղությամբ ավիահարվածները:

«Մենք հետևում ենք իրադարձություններին», – ասել է նա: «Ինչ կկատարվի այս պայթյունավտանգ տարածաշրջանում, եթե ավելացնեք նաև միջուկային զենքը: Սա է խնդիրը»:

Պարոն Ֆաբիուսը կարևոր չի համարել մարտի 31-ի վերջնաժամկետին համաձայնության հասնելը: «Կարևորը բովանդակությունն է, ոչ թե վերջնաժամկետը», – ասել է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment