Փոկեր, խավիար ու նավթ. Կասպից ծովն աղտոտման եզրին է

Փոկեր, խավիար ու նավթ. Կասպից ծովն աղտոտման եզրին է

Հոդվածի առանցքում

  • Շրջական միջավայրի ՄԱԿ-ի ծրագիրը զգուշացրել է, որ Կասպից Ծովը «տառապում է աղտոտվածության հսկայական բեռի ներքո. նավթի արդյունհանում ու վերամշակում, նավթի ստորջրյա հանքավայրեր, ռադիոակտիվ թափոններ ու ատոմային էլեկտրակայաններ, հսկայական ծավալի չմաքրված կոյուղաջրեր ու արդյունաբերական թափոններ, որոնց մեծ մասը ծով է լցվում Վոլգա գետից»:

Ուշադրությանն արժանի

 

Կասպից Ծովի ափին հանգրվանած Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի առափնյա շրջանում լողացող փոկերը ժամանակին սովորական երևույթ էին: Այլևս՝ ոչ: Ընդամենը մեկ դար առաջ Կասպից Ծովի ափին բնակվող ավելի քան մեկ միլիոն փոկերի միայն 10 տոկոսն է մնացել, տեսակը հայտարարվել է վերացման ենթակա:

Ազեր Գարաևը՝ Ադրբեջանի կենդանիների պաշտպանության համայնքի ղեկավարը, ասում է, որ փոկերը տասնամյակներով տառապել են որսագողների ու արդյունաբերական աղբի ազդեցությունից:

2003թ.-ին նրա խումբն ընդամնեը մեկ ամսում 750 փոկի լեշ է հայտնաբերել: «Դա նորմալ չէ, բայց որևէ մեկը խնդրով չի զբաղվում», – ասում է 57-ամյա ակտիվիստը: «Փոկերը Կասպից Ծովի բնապահպանական բոլոր խնդիրների ցուցիչն են»:

Շրջափակված լինելով Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի ու Թուրքմենստանի կողմից, Կասպից Ծովը խոշորագույն ներքին ջրամբարներից է: Այն գրեթե Ճապոնիայի չափ է:

Փոկերից բացի Կասպից Ծովում այլ էնդեմիկ տեսակներ էլ կան, ծովում կա նաև կասպյան կրիա ու հանրահայտ թառափ, ծովը հարուստ է նաև էներգետիկ պաշարներով՝ մոտ 50 միլիարդ բարել նավթ և 300.000 միլիարդ խորանարդ մետր բնական գազ:

Նավթի ու գազի աղտոտումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով ջրի մակարդակի նվազումը սպառնում է բազմաթիվ տեսակների գոյությանը, վտանգի տակ է դնում նաև ծովի ապագան:

Շրջական միջավայրի ՄԱԿ-ի ծրագիրը զգուշացրել է, որ Կասպից Ծովը «տառապում է աղտոտվածության հսկայական բեռի ներքո. նավթի արդյունհանում ու վերամշակում, նավթի ստորջրյա հանքավայրեր, ռադիոակտիվ թափոններ ու ատոմային էլեկտրակայաններ, հսկայական ծավալի չմաքրված կոյուղաջրեր ու արդյունաբերական թափոններ, որոնց մեծ մասը ծով է լցվում Վոլգա գետից»:

Բաքվի կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ձկնորսները ջրի մակերևույթին նավթի կաթիլներ են նկատում:

«Որոշ ձկնատեսակներ աղտոտված ջուր են նախընտրում ու բազմանում են այստեղ», – ասում է 26-ամյա Ռաշադը: «Ջուրը կեղտոտ է», – ասում է ու ցույց տալիս պոլիէթիլենային տոպրակը, որ կախվել է իր կարթից:

Ջրի աղտոտման հետևանքով երկրի խավիարային ամբողջ արդյունաբերությունն է վտանգված:

Կասպից Ծովում ժամանակին թառափազգի ձկնատեսակների ամենամեծ քանակն էր բնակվում, վերջին երեք տասնամյակների ընթացքում, սակայն, այդ թիվը կրճատվել է գրեթե 90 տոկոսով: Տվյալները 2016թ.-ին ներկայացրել է Վայրի Բնության Համաշխարհային հիմնադրամը:

«Հիշում եմ՝ ժամանակին խավիարը 10 (ադրբեջանական) մանաթ արժեր (մեկ կիլոգրամը՝ 2.2 ֆունտ)», կամ մոտ 6 դոլար», – ասում է բնապահպան Գարաևը:

«Այսօր խավիարն արժե 1500 մանաթ (960 դոլար կամ՝ 850 եվրո), գրեթե չի էլ մնացել, մենք այսօր գործնականում թառափի կենսունակ գլխաքանակ չունենք», – ասում է Գարաևը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment