Ադամ Շիֆ. Թրամփի իմպիչմենթը հնարավոր է նույնիսկ ռուսական հետքի բացակայության դեպքում

Ադամ Շիֆ. Թրամփի իմպիչմենթը հնարավոր է նույնիսկ ռուսական հետքի բացակայության դեպքում

Հոդվածի առանցքում

  • Ներկայացուցիչների պալատի ղեկավար Ադամ Շիֆի գլխավորած կոմիտեն դեռ շարունակում է 2016թ.-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հետ նախագահ Թրամփի հնարավոր կապի քննությունը, MSNBC-ի եթերում ասել է, որ եթե ո՛չ Մյուլլերը, ո՛չ էլ նրա կոլեգիան գործարքի կամ Թրամփի կողմից արդարադատությանը խոչընդոտելու փորձի հիմնավոր ապացույցներ չգտնեն, ապա դա կդիտարկվի որպես քննության արդյունքի շուրջ գաղտնի համաձայնություն, որը պարարտ հող է իմպիչմենթի համար:

Ուշադրությանն արժանի

 

Ներկայացուցիչների պալատի ղեկավար Ադամ Շիֆը չորեքշաբթի ասել է, որ նույնիսկ եթե գլխավոր դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը նախագահ Դոնադ Թրամփին արդարացնի, իմպիչմենթի հարցը կմնա:

Շիֆը, որի գլխավորած կոմիտեն դեռ շարունակում է 2016թ.-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հետ նախագահ Թրամփի հնարավոր կապի քննությունը, MSNBC-ի եթերում ասել է, որ եթե ո՛չ Մյուլլերը, ո՛չ էլ նրա կոլեգիան գործարքի կամ Թրամփի կողմից արդարադատությանը խոչընդոտելու փորձի հիմնավոր ապացույցներ չգտնեն, ապա դա կդիտարկվի որպես քննության արդյունքի շուրջ գաղտնի համաձայնություն, որը պարարտ հող է իմպիչմենթի համար:

Այդուհանդերձ, նա ասում է, որ Կոնգրեսը կարող է հիմքեր հայտնաբերել գրասենյակից հեռացնելու կամ պաշտոնանկությունից հետո մեղադրանք ներակյացնելու համար:

Նա ընդգծեց, որ Մյուլլերի սահմանափակ մանդատի գործոնը կարող էր խոչընդոտել քննությանը, որը պետք է պարզեր՝ արդյոք «ռուսները մասնակցել են Թրամփի նախընտրական արշավի համար փողերի լվացմանը»: Շիֆի խոսքով՝ իր գլխավորած հանձնաժողովը հիմա զբաղվում է դրա քննությամբ:

«Մեր առաջնային մտահոգությունն այն է, թե արդյոք գործող նախագահը վարկաբեկվել է արտաքին ուժի կողմից», – ասել է դեմոկրատը:

Նա բարձրացրեց նաև Մոսկվայում Թրամփ Թաուերի հարցը: Այս նախագիծը շարունակվում էր 2016թ.-ի նախընտրական  արշավի գրեթե ամբողջ ընթացքում և որը մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ «կարող է դիտարկվել որպես քրեական կամ շատ վարկաբեկիչ գործոն»:

«Նախընտրական արշավի ընթացքում նախագահը փորձել է բանակցել իր կյանքի ամենաեկամտաբեր բիզնես-գործարքի շուրջ՝ թաքցնելով այն հանրությունից, փորձելով ստանալ Կրեմլի օգնությունը՝ քաջ գիտակցելով, որ եթե նա Պուտինին հակառակվի՝ երբեք չի ստանա այդ գումարը, խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է: Եվ երբ գործարքը բացահայտվեց, նա ասաց, – «Դե, ինչու՞ պետք է հրաժարվեի այդպիսի բիզնես հնարավորություններից»:

Շիֆը չի բացառում նաև, որ Թրամփը, հնարավոր է, նույն ճանապարհով գնա նաև այս անգամ՝ 2020թ.-ի նախընտրական արշավի ընթացքում:

«Նախագահի տեսանկյունից գուցե խելամիտ չէ բաց թողնել Թրամփ Թաուերի գործարքն այն դեպքում, երբ նա կարող է չվերընտրվել նախագահի պաշտոնում»:

Թեև Շիֆը նշել է, որ եթե ռուսական հետքի քննությունը լուռ ավարտվի, նա  ծրագրում է շարունակել նախագահի պոտենցիալ իրավախախտումների վերաբերյալ քննությունը, սակայն, միևնույն ժամանակ, դեմոկրատը նշել է, որ նախ՝ անհրաժեշտ է սպասել Մյուլլերի վերջնական եզրակացությանն ու հանցավոր գործարքի շուրջ քննության ավարտին:

Նա նաև ասել է, որ լիովին կիսում է ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կարծիքն այն մասին, որ օրենսդիրները չպետք է Թրամփի իմպիչմենթին հասնեն առանց իրավախախտումները հաստատող անբեկանելի ապացույցների:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

 

Write a comment